Եթե ՀՀ-ն Լաչինի հարցում դառնա բանակցային կողմ, չեղյալ կհայտարարի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Սիմոնյան

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։ Ըստ «Արմենպրես»-ի, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը, որում մտահոգություն էին հայտնել ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումների և տեսակետների վերաբերյալ, Սիմոնյանն ասաց, Արցախի անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները և Արցախի ներկայացուցիչներն ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն։

«Եվ ոչ միայն հնարավորություն ունեն, այլ հենց իրենք են զբաղվում դրանով։ Եվ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր իրենց դիրքորոշմանը սատար կկանգնի։ Եվ, անկեղծ ասած, անհասկանալի է, թե երբ դու ես խոսացող կողմը, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ Աժ նախագահի՝ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։

«Մշտապես հեռախոսազրույցներ եմ ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց այդ շփումները կան և կան մարդիկ, ովքեր այդ շփումները իրականացնում են: Կարելի է ասել, որ արդեն երկար ժամանակ է՝ այդ կապը գոյություն ունի։ Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ Հայաստանը հայտարարել է՝ սատար կկանգնի իրենց յուրաքանչյուր որոշմանը կշարունակի իր ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,- շեշտել է նա։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանել է, որ եթե Հայաստանը դառնա կողմ, ուրեմն չեղյալ կհայտարարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Սիմոնյանը չի բացառում, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է ՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։

«Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար, որ, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Ինչո՞ւ պետք է մտնենք այդ խոսակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի արտգործնախարարը նաև Լաչինի միջանցքի պատճառով չմասնակցեց Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։

Հարցին՝ դա չի՞ նշանակում «ձեռքերը լվանալ» Արցախի խնդրից, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ այդպիսի որակում տալն աբսուրդ է։

«Այն, ինչ-որ մենք անում ենք, առավելագույն է, որը Հայաստանը կարող է թույլ տալ։ Ձեռքերը լվանալ կլիներ, որ որևիցե ձևով դուրս գայինք համագործակցությունից, բայց Հայաստանը ամեն ինչ անում է և շարունակելու է ամեն ինչ անել»,- եզրափակեց Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4455 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել