Երևան
12 °C
Շաբաթներ հետո Հայաստանում միրգ-բանջարեղենի, հատկապես՝ ծիրանի արտահանման սեզոնն է սկսվելու։ Սակայն հաշվի առնելով հարեւան երկրներում կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումները՝ արտահանողները կարող են խնդիրներ ունենալ։ Այս դեպքում արդեն գյուղացիները ստիպված կլինեն երկրի ներսում ամբողջ ծիրանը իրացնելու տարբերակներ փնտրել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Նա ասաց, որ այս շրջանում մրգերից հիմնականում արտահանվում է ծիրան, իսկ բանջարեղենից հիմնականում ջերմոցային արտադրանքն է արտահանվում՝ լոլիկ, վարունգ, որոնց հետ կապված խնդիր չի առաջանում։
Ղազարյանի խոսքով՝ խնդիրը կապված է Վրաստանում լոգիստիկ ենթակառուցվածքների հետ, որը նախորդ շաբաթներին նկատելի է եղել. «Վրաց-ռուսական սահմանին մեքենաների վարորդները պետք է փոխվեն՝ իրենց վարորդը պետք է ուղեկցի, հետո մի 2-3 տեղ միջանցիկ կանգնելու տեղ էին հատկացրել։ Վարորդը մեքենայով գնում էր՝ ոչ մի տեղ իրավունք չուներ կանգնելու, պիտի միայն իրենց ասած վայրերում կանգներ, եւ այդ պրոցեսը բավականին երկարում էր։ Որոշ ժամանակ առաջ փոքր մեքենաներին չէին թույլատրում գնալ, միայն մեծ ֆուռերն էին գնում։ Իսկ մեծ ֆուռերը մինչեւ Ռուսաստան էին հասնում՝ սովորականից մի 5 օր ավելի շատ էր տեւում։ Եթե նախկինում բեռնատարը պետք է հասներ 4-5 օրում, ապա այս պարագայում 8-9 օր տեւում էր Ռուսաստան հասնելու համար»։
Նրա խոսքով՝ Հայաստանից հիմնականում գյուղմթերքն արտահանվում է դեպի Ռուսաստան, ապա՝ Վրաստան. վերջինի հետ կապված խնդիր չկա, քանի որ արագ է հասնում, սակայն Ռուսաստան հասնելը եթե դանդաղի՝ գյուղմթերքը կփչանա։ Իսկ եթե այդ խնդիրը վերանա, առանձնապես մտահոգող հարցեր չեն լինի։
Ղազարյանը նշեց, որ 2 տարբերակ են դիտարկել. «Նախ հաշվարկել ենք արտահանման մոտավոր ծավալը՝ հիմնականում ծիրանի առումով՝ ակնկալում ենք, որ այն կլինի նախորդ տարվա չափ՝ 70 հազար տոննա։ Գնահատել ենք նախորդ տարվա արտահանման հետ համադրելով եւ դիտարկել ենք նաեւ սցենար, եթե հանկարծ խնդիր լինի, արտահանման՝ մեր մթերողները ինչքանո՞վ են պատրաստ այդ բերքը վերամշակել»։
Նա ասաց, որ նախորդ տարի շուրջ 31 հազար 500 տոննա ծիրան էր արտահանվել Հայաստանից։ Իսկ մնացածը տեղում մի քանի ուղղություններով է սպառվել՝ վերամշակում, չրերի արտադրություն, թարմ վիճակում վաճառք՝ շուկաներում, սպիրտի արտադրություն, տնական պահածոներ։
Հարցին, եթե արտահանման հետ կապված խնդիր առաջանա, արդյո՞ք հնարավորություն կա ծիրանը տեղում իրացնելու, նա պատասխանեց. «Մոտավորապես 70 տոկոսը վերամշակողները կարող են մթերել՝ կոմպոտ, խտանյութեր արտադրելու համար։ Այդ նպատակով մենք նաեւ մթերման վարկային ծրագիր ունենք, շուրջ 1.8 մլրդ դրամ՝ մեկուկես տարով, 0 տոկոսով տալիս ենք վերամշակողներին։ Մենք նաեւ նոր ուղղություն ենք մտցրել՝ պահածոներ արտադրող ընկերությունները կարող են՝ տարաներ ձեռք բերել այդ վարկերով»։
Ղազարյանի խոսքով՝ մնացած 30 տոկոսը այսպես թե այնպես կհաջողվի արտահանել խոշոր արտահանողների միջոցով։
Անդրադառնալով բերքի որակին, նա ասաց, որ ծիրանի բերքի ապրանքային տեսքը որոշ չափով կարող է վատ լինել՝ եղանակային պայմաններով պայմանավորված, սակայն նախորդ տարիներին նաեւ այդպիսի բերք են արտահանել։ Չնայած այդ պարագայում գինը նվազում է։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է նաեւ գյուղմթերքի խոշոր արտահանող «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հետ։
- Պարոն Բաղդասարյան, արտահանվելիք մրգերի բերքի ի՞նչ կանխատեսում կա։
- Այս տարին յուրահատուկ է՝ պայմանավորված թե՛ համավարակով, թե՛ վերջին 2 շաբաթվա հորդառատ անձրեւներով։ Կորիզավոր բերքերից շատ են տուժել ծիրանը, դեղձը։ Տուժել է նաեւ վաղահաս կեռասը, որը չեչոտել է։ Այս տարի ծիրանի փոշոտումը լավն էր, բայց բավականին ցրտահարվել է, անձրեւները որակը փոխել են, սրսկումները ժամանակին չեն հասցրել անել անձրեւների պատճառով: Դեղձի ժամանակ էլ անձրեւային եւ ցուրտ շրջանը փոշոտման վրա ազդել է եւ փոշոտումը լավ չի եղել։ Հիմնականում այդ 2 ապրանքատեսակն է տուժել: Կարող եմ ասել, որ ծիրանի առումով պատկերը շատ տխուր է եւ հաստատ նախորդ տարվա չափ արտահանման ենթակա ծիրան չի լինի։
- Որակական առումով նախորդ տարվա համեմատ արտահանման ենթակա ծիրանը ձեր հաշվարկով ինչքա՞ն է նվազել ։
- Այս պահին մեր մոնիթորինգը ցույց տալիս, որ որակյալ ծիրանը 50 տոկոսով քիչ է լինելու։ Դրա վրա կարող են ազդել նաեւ կարկուտները, որ դեռ պետք է լինի։ Մեր ծիրանի դաշտերը կարկտապաշտպան ցանցեր չունեն եւ կարկուտի պարագայում հույսը միայն ԱԻՆ-ի կողմից կիրառվող կարկտապաշտպան համակարգերն են։ Հիմա թե ինչքան շատ կլինի կարկուտ եւ դա ինչպես կպաշտպանի դաշտերը՝ բերքահավաքից առաջ պարզ կլինի եւ նաեւ դրանից հետո կորոշվի ապրանքի գինը։
- Արտահանման հետ կապված խնդիրներ կա՞ն։
- Այս պահին խնդիր չունենք։ Այն բանից հետո, երբ վարչապետի մակարդակով տրանզիտի հարցը՝ Ռուսաստանի եւ Վրաստանի հետ համակարգվեց՝ ճանապարհը շատ հարթ է։ Հուսով ենք, որ այդ պայմանավորվածությունները կգործեն նաեւ ծիրանի եւ այլ կորիզավորների արտահանման ժամանակ։ Բայց հարցն այլ հարթության մեջ է. նախկինում ծիրան էին արտահանում նաեւ 3 տոննայից սկսած փոքր «Ֆորդ» մեքենաներով, հիմա այդ տրանզիտները արդյո՞ք կարող են նույն կերպ աշխատել, ինչպես անցած տարի։ Այդ փոքր մեքենաներով արտահանումը կատարվում էր ՌԴ մեծածախ շուկաներում վաճառելու համար, որոնք Ռուսաստանում այս պահին փակ են հիմնականում։ Բնականաբար այդ մարդկանց չեն թողնելու տանել այդտեղ վաճառել։
Հիմա ՌԴ տարածքում կարգավորումները շատ բարդ են։ Եթե մեծ մեքենաների պարագայում վարորդը տանում է պահեստներ այդ ապրանքը եւ հետ է գալիս, ապա փոքր մեքենաներով վարորդը նաեւ վաճառող է, տանում է մանրամեծածախ շուկաներ եւ արկղերով վաճառում է։ Իսկ դա արդեն արգելքների տակ է ընկնելու, եթե իհարկե չթուլացնեն ՌԴ-ում արգելքները։ Այս պահին ՌԴ-ում կասեցված է այդ ամբողջ առեւտուրը։ Թե ինչ կլինի 1 ամիս հետո, երբ ծիրանը արտահանվի՝ դժվար է ասել։ Իսկ ինչ վերաբերում է ուղղակի մատակարարումները դեպի սուպերմարկետների պահեստներ, որն իրականացնում է «Սպայկա»-ն՝ այդ առումով մեզ համար որեւէ սահմանափակում չկա։ Այս պահին մենք ո՛չ շուկայի, ո՛չ հաճախորդների վճարունակության, ո՛չ էլ տրանզիտի տեսանկյունից խնդիր չենք տեսնում։ Մեր մատակարարները բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում են, որպեսզի մթերումները կազմակերպվի ամբողջ հնարավոր հզորությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT