Երևան
12 °C
Այս օրերին, երբ Եվրոպան կամաց կամաց կարծես թե ուշքի է գալիս կորոնավիրուսի համավարակից ու դրա թողած հետեւանքներից, Լատինական Ամերիկայի երկրները նոր միայն մոտենում են համաճարակի պիկին: Այստեղ կորոնավիրուսը սկսեց տարածվել մեծ թափով եւ միանգամից:
Euronews-ը ներկայացնում է իրավիճակը լատինամերիկյան երկրներում:
Պերուում 1 օրում գրանցվել է ավելի քան 100 հազար նոր դեպք: Այստեղ COVID-19-ից մահացել է ավելի քան 3 հազար հիվանդ, առողջապահական համակարգը փլուզման եզրին է: Հիվանդանոցներում չեն բավականացնում մահճակալներն ու բժշկական սարքավորումները:
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է արդեն 310 հազարը, վարակը խլել է ավելի քան 20 հազար մարդու կյանք: Երկրի առողջապահության նախարարությունը փոփոխության է ենթարկել COVID-19-ի բուժման պայմանները՝ թույլատրելով որպես հակավարակային դեղամիջոց ընդունել քլորոֆին եւ հիդրօքսիքլորոքին (մալարիայի բուժման դեղամիջոց): Բրազիլիայում այս 2 դեղամիջոցները հիվանդները կարող են ստանալ հիվանդության ցանկացած փուլում, նախկինում դրանք թույլատրելի էին միայն շատ ծանր դեպքերի ժամանակ:
Բրազիլացի մասնագետները այս 2՝ կորոնավիրուսի բուժման համար էֆեկտիվության աստիճանը չապացուցված եւ չստուգված դեղամիջոցների օգտագործումը նորմալ են համարում՝ քանի դեռ չկա կոնկրետ բուժիչ դեղամիջոց: Նշենք, որ վերջին մի քանի օրերին հիդրօքսիքլորոքին էր ընդունում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր անձնական բժշկի ցուցումով, որը գտել էր, որ վտանգավոր չէ պրոֆիլակտիկայի համար մի քանի օր այդ դեղամիջոցն ընդունելը, փոխարենը՝ կարող է պաշտպանել օրգանիզմը:
Հակամալարիային դեղամիջոցի ընդունմանը միանգամայն կողմ է նաեւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ կասկածի տակ էր դնում այն պնդումը, թե կորոնավիրուսը վտանգավոր վարակ է: Հենց Բոլսոնարուի՝ համաճարակի մասին թեթեւ պատկերացումներ ունենալու պատճառով մի քանի օր առաջ պաշտոնից հրաժարական տվեց երկրի առողջապահության նախարարը: Միջազգային մամուլը հայտնեց, որ նախարարի հրաժարականի պատճառը նախագահի հետ լարված հարաբերություններն էին կորոնավիրուսի պատճառով: Ընդամենը 1 ամիս առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարած Նելսոն Թեյչը այցելում էր տարբեր հիվանդանոցներ, անձամբ վերահսկում երկրում առկա իրավիճակը եւ պնդում, որ սահմանափակումները պետք է խստացվեն: Երկրի նախագահն էլ ընդհակառակը՝ ցանկանում էր հանել բոլոր սահմանափակումները՝ տնտեսության փլուզում թույլ չտալու համար:
Նախարարի հրաժարականից հետո իրավիճակը երկրում ավելի բարդացավ: Լատինական Ամերիկայի ամենախոշոր՝ Վիլա-Ֆորմոզա գերեզմանատանը, որը բրազիլական Սան-Պաուլո քաղաքի մոտ է տեղակայված, ամենուր թարմ գերեզմաններ են: Այստեղ դժվարությամբ են հասցնում հուղարկավորել կորոնավիրուսից մահացած բրազիլացիներին: Միայն երեկ երկրում 20 հազար նոր դեպք է գրանցվել, 2 օրում էլ մահացել է ավելի քան 2 հազար մարդ:
Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թվով այժմ Բրազիլիան աշխարհում երրորդ երկիրն է:
Լատինամերիկյան մեկ այլ երկրում՝ Արգենտինայում, մի քանի օրում հաստատվել է կորոնավիրուսի միանգամից 9 հազար դեպք: Վարակը մի քանի հարյուր մարդու մահվան պատճառ է դարձել: Երկրում նախկինի նման գործում են սահմանափակումներ՝ վարակի հետագա տարածումը թույլ չտալու համար: Չնայած այս հանգամանքին, Բուենոս-Այրեսում բողոքի ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին բացել բարեգործական սրճարաններն ու անվճար ճաշարանները, որոնք օգնում են սնվել մարդկանց, որոնք չեն կարողանում հոգալ սննդի ծախսերը:
Լատինական Ամերիկայի երկրներում թույլ, վատ ֆինանսավորված առողջապահություն է գործում: Պետություններն իրենց առողջապահական համակարգերում տարեկան ներդնում են իրենց ընդհանուր ՀՆԱ-ի 2,2 տոկոսը, իսկ բոլորի համար առողջապահությունը հասանելի դարձնելու համար հարկավոր է ծախսել հիշյալ թվից 3 անգամ ավելի: Օրինակ Իտալիայում, որտեղ կորոնավիրուսն իրական կոլապսի մեջ նետեց առողջապահական համակարգը, այդ ոլորտին է տրամադրվում երկրի ՀՆԱ-ի 6,7 տոկոսը, Բրազիլիայում այս ցուցանիշը կազմում է 4, Մեքսիկայում՝ 3, իսկ Վենեսուելայում՝ 1,7 տոկոս: Միջինում ամեն 1000 բնակչի այստեղ բաժին է հասնում հիվանդանոցային 2 մահճակալ՝ Ռուսաստանից 4 անգամ քիչ, Ճապոնիայից՝ 6 անգամ: Բացի այդ, հիվանդանոցներում ծայրահեղ անբավարար են պաշտպանական միջոցները, բժշկական թթվածինը, թոքերի արհեստական օդափոխման սարքերը եւ այլ տեխնիկական միջոցներ: Գրեթե ամբողջ բժշկական համալիրը կենտրոնացած է խոշոր քաղաքներում, իսկ դրանց հասանելիությունը չափազանց բարդ է:
Իրավիճակը լատինամերիկյան երկրներում բարդացնում է նաեւ տեղական համաճարակաբանական պատկերը. Վիրուսային համաճարակները պարբերաբար վերածվում են այս մայրցամաքի շատ երկրների համար լուրջ փորձությունների: 2016-ին այնտեղ տարածվում էր Զիկա վիրուսը, 2019-ին՝ Դանգե թոքախտը, որով հիվանդացել էր ավելի քան 3 միլիոն մարդ, նրանցից 1583-ը մահացել էին: Կորոնավիրուսի համաճարակը Լատինական Ամերիկայի երկրները դիմավորեցին արդեն իսկ քայքայված ռեսուրսներով ու սուղ միջոցներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT