Երևան
12 °C
Նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել: Վարույթը հարուցվել է մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն ու նշում, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:
Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը: Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ:
Մասնավորապես՝ բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․
առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գներն ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարբերաբար փոփոխվել են, ինչը որոշ դեպքերում համարժեք չի եղել վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման գների տատանումներին
միջնորդներն առևտրային ցանցերին ապրանքները մատակարարել են զգալի տատանվող գներով, չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից ձեռքբերվող ապրանքների գներն էականորեն չեն փոխվել (որոշ դեպքերում առհասարակ չեն ենթարկվել փոփոխության)
ներմուծողների կողմից առևտրային ցանցերին ապրանքների իրացման գները պարբերաբար տատանվել են, ինչը համարժեք չի եղել վերջիններիս կողմից ապրանքների ձեռքբերման գների տատանումներին
միջնորդները և ներմուծում իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ ապրանքներից որոշների գծով նույն ամսաթվին տարբեր առևտրային ցանցերի մատակարարումներն իրականացրել են տարբեր գներով։
Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից՝ 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից դարձել է միջինում 1 652, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից՝ 1 619 դրամ: Կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից հասել է 14 476 դրամի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT