Երևան
12 °C
Լեզվաբանից, դաշնակահարուհուց մինչեւ կոշկակար: 25-ամյա Քրիստինեն ահա այսպիսի հմտություններ ունի: Ներկայում կոշակար աշխատող Քրիստինեի հաճախորդներին հայտնի է, որ նա «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի՝ Ռոբերտ Մկրտչյանի թոռնուհին է:
Սերը դաշնամուրի հանդեպ աղջկան փոխանցվել է կոմպոզիտոր պապիկից` երջանկահիշատակ Ռոբերտ Մկրտչյանից:
Իսկ կոշկակարություն սովորել է իր քեռուց, որը երեսուն տարվա վարպետ է: Սկզբում երբեմն գնացել է արհեստանոց, օգնել, սիրողական մակարդակի ինչ-որ գործեր արել: Այդ ընթացքում աշխատանքը սկսել է աղջկան ավելի ու ավելի դուր գալ:
Քրիստինեն կոշկակարությամբ սկսել է զբաղվել չորս տարի առաջ: Կոշիկի վերանորոգումով զբաղվում է 2013 թվականից: Երեսամաս է կարում, սոսնձում: Ասում է, որ չի ամաչում, որ աղջիկ լինելով՝ կատարում է տղամարդու աշխատանք, ամեն կերպ փորձում է իր աշխատանքն իդեալական կատարել:
Քրիստինեի ընտանիքի անդամներից ոմանք ժամանակ առ ժամանակ զբաղվել են կոշկակարությամբ, բայց ոչ վերանորոգումով: «Արդեն մասնագիտություն է դառել, պիտանի եմ լինում մարդկությանը: Շատ հաճելի ու օգտակար աշխատանք է ինձ համար»,-ասում է կոշկակար աղջիկը:
Սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ավարտելուց հետո երկու տարի աշխատել է իր մասնագիտությամբ, որպես լեզվաբան, աշխատել է նաև տուրիստական գործակալությունում: Հետագայում դուրս է եկել, այդ ընթացքում էլ սովորել կոշկակարություն՝ որոշելով մնալ այդ գործի մեջ ու աճել:
«Սկզբում հաճախորդները, ինձ տեսնելով, զարմանում էին, բուռն արձագանքում եւ վստահությամբ չէին մոտենում, խնդրում էին այլ աշխատողի կանչել: Հիմա արդեն գալիս են ու ասում, որ ուզում ենք այն աղջիկը մեր կոշիկները վերանորոգի, արդեն սովորել են», -պատմում է Քրիստինեն: Աղջիկն ասում է, որ հասարակության սոցիալական ծանր վիճակը կոշկակարի մոտ ավելի նկատելի է, հատկապես՝ ավագ սերնդի մոտ. նրանք վերանորոգելու են տանում տարիների հնամաշ ու քայքայված կոշիկները, որոնք գրեթե հնարավոր չէ «փրկել»:
Աջափնյակի 16 թաղամասում գտնվող կոշիկի արհեստանոցը ոչնչով աչքի չի ընկնում, ներսում էլ առանձնահատուկ կամ կանացի ոչինչ չկա: Այն այգուն հարակից տարածքում փոքրիկ կրպակ է, որը բաց է առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը: Քրիստինեն ասում է, որ իր աշխատանքով ամսական 200-ից 300 հազար դրամ է վաստակում:
«Վերևում ուրիշ կոշկակար կա, իրենք վատ որակի թաթի ու կրունկի տակացուներ են կարում, 500 դրամով, մենք 100-ով ենք անում, դրա համար երբեմն մարդիկ բողոքում են, ու մեզ մոտ չեն սարքում իրենց կոշիկները»,- ասում է Քրիստինեն: Քրիստինեն տղամարդու կոշիկի տակացուն կարում է 2000 դրամով, կանացի կոշիկներինը 1500-ով, իսկ կոշիկի տակացուն փոխելը 4000 դրամ արժե:
«Այսօր Չինաստանն այնպես է գրավել շուկան, որ մարդիկ նախընտրում են գնել էժան կոշիկը, որը վնասակար է առողջության համար, քան տեղական արտադրանքին գումար տալ»,- ասում է կոշկակարը:
Նա ասում է, որ այսօր գնված կոշիկներն այնքան անորակ են, որ վնասվելու դեպքում անգամ վերանորոգելը մեծ բարդություն է: Կոշկակար աղջիկն օրվա մեծ մասը տրամադրում է աշխատանքին: Ավելի շատ արհեստանոցում է լինում, քան տանը, ասում է, որ այստեղ իրեն ավելի հանգիստ է զգում: Հաճախորդներից չի բողոքում, ասում է՝ հարգալից են, հատուկենտ բացառություններ, բնականաբար, լինում են:
Աղունիկ Հովհաննիսյան
Անդրադարձը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT