Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

24/05/2020 schedule23:10

Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է: Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը  մինչեւ հիմա այնտեղ է, առաջարկեց քաղաքացիներին հետ քաշվել եւ  ավարտել ցույցը:

Ավելի վաղ նա ոստիկանական բաժանմունքում հանդիպել էր ձերբակալվածներին: Դուրս գալով ակցիայի մասնակիցների մոտ, նա  հայտարարեց, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին եւ անձամբ տեսել, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել, այնուհետ  բացականչեց «ամոթ»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները, սկսվեց աղմուկ-աղաղակ:

Քիչ անց կրքերը փոքր ինչ հանդարտվեցին, Մանվել Փարամազյանն էլ, դիմելով ցուցարարներին, հորդորեց պրովոկացիայի չենթարկվել, իսկ որոշ ժամանակ հետո առաջարկեց հետ քաշվել եւ այսօրվա համար ավարտել բողոքը: 

«Եթե այս ամենը պարզվի, որ հակաիրավական է, հակաօրինական է, այս 1000 մարդու փոխարեն 10 հազարը դուրս կգան ու կհավաքվեն այստեղ: Մենք դեմ ենք բռնությանը: Մենք առավոտից, այս անձրեւի տակ, թրջված շորերով այստեղ ենք ու ոչ մեկը չի գնացել, ես համոզված եմ, որ ամեն ինչ կլինի օրինական դաշտում, ասեք ժողովուրդ ջան, ինչ ենք որոշում, ձեր որոշածով կլինի: Առաջարկում ենք գնալ տուն արդեն, բայց եթե որոշեք, որ պետք է մնալ, բոլորով կմնանք ինչքան պետք է»,-ասաց նա:

Քաղաքապետն առաջարկեց հետ քաշվել, գնալ տուն եւ սպասել իրավիճակի օրինական հանգուցալուծմանը:

Քահանայի հետ միասին տեղում հավաքված մարդիկ աղոթք ասացին, այնուհետ քաղաքապետն առաջարկեց բացել ոստիկանական մեքենաների ճանապարհը եւ ծափահարություններով ճանապարհել ՊՊԾ գնդի տղաներին՝ նշելով, որ հարգում են նրանց աշխատանքը: Ոստիկանները, սակայն, մնացին:

Միեւնույն ժամանակ ոստիկանությունը պարբերաբար քաղաքացիներին հորդորում էր միմյանցից պահպանել սոցիալական հեռավորություն՝ հիշեցննելով արտակարգ դրության ժամանակ  հավաքների արգելքն ու պարետատան ցուցումները:  Իրավապահները նաև հայտնեցին, որ օրենքին չենթարկվելու պարագայում ոստիկանությունը կկիրառի հարկադրանքի միջոցներ: 

Որոշ ժամանակ անց, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մի քանի հոգու հետ կրկին մտավ ոստիկանական բաժանմունք: Ցուցարարները դեռ տեղում են:

Բերման ենթարկվածներին իրավապահները տեղափոխում են ոստիկանական մեքենաներով: Քաղաքացիները նրանց ուղեկցում են վանկարկումներով եւ ծափահարություններով:

Հիշեցնենք, երիտասարդներին պետք է տեղափոխեին Երեւան, ինչին դեմ էին ցուցարարները՝ պնդելով, որ բոլոր գործողությունները պետք է կատարվեն Կապանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5572 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից