Ինչո՞ւ Սիսիանում համայնքապետի թեկնածուներից մեկը դադարեցրեց ընտրապայքարը

Սիսիանում համայնքի ղեկավարի ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Համբարձումյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ դադարեցնում է ընտրապայքարն ու քարոզչությունը. Աժ-ում նոյեմբերի 2-ին լրագրողներին այս մասին  տեղեկացրեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, թե դա եղել է ԲՀԿ թեկնածուի որոշումը, եւ ինքը չի կարող ասել, թե ինչով էր պայմանավորված դա:

Սիսիանում համայնքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Փոխարենը նրա նախընտրական շտաբից տեղեկացանք, որ դա Կարեն Համբարձումյանի կողմից տակտիկական քայլ է: Իրականում Կարեն Համբարձումյանը հայտարարել է քարոզարշավն ու ընտրապայքարը դադարեցնելու մասին, բայց նրա անունը լինելու է ընտրաթերթիկներում:

Այսինքն՝ բոլոր այն սիսիանցիները, ովքեր ուզում են քվեարկել Կարեն Համբարձումյանի օգտին, կկարողանան իրենց ձայնը տալ Կարեն Համբարձումյանին: Իսկ ընտրապայքարից հրաժարվելու պատճառը, ինչպես մեզ ասացին Համբարձումյանի շտաբից, եղել են բավականին մեծ ճնշումները Սիսիանում համայնքապետի  մյուս՝ ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանի աջակիցների կողմից: Սիսիանից մեզ լուրեր հասան, որ հատկապես գյուղերից շատ մարդկանց վերջին 2 օրերին «հրավիրել» են ոստիկանության բաժին՝ ամենատարբեր՝ հաճախ աննշան պատճառներով, բայց հասկացրել են, որ նրանք չպետք է աշխատեն Կարեն Համբարձումյանի օգտին: Արթուր Սարգսյանից այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ եւս չհաջողվեց՝ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ եւ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Մամուլում նշվում էր, որ Սիսիանի փոխոստիկանապետը Արթուր Սարգսյանի բարեկամն է, իսկ ավելի կոնկրետ՝ աներձագը, եւ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ:

Armtimes.com-ին Կարեն Համբարձումյանն այս կապակցությամբ պատասխանել էր, որ անձամբ ինքը ապացուցելի՝ փաստերով հիմնավորված նման բան չի տեսել, իսկ Արթուր Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5132 դիտում

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել