Երևան
12 °C
Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ եւ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Նշվում է, որ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ: Նշվում է նաեւ, որ օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաեւ համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Ույծը Կարեն Համբարձումյանի հայրական գյուղն է:
Այս կապակցությամբ armtimes.com-ին Սիսիանի համայնքի ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ասաց, որ իր քարոզարշավն անցնում է նորմալ, կառուցողական մթնոլոտում, ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի եւ որեւէ խոչընդոտի ինքն ու իր թիմակիցները չեն հանդիպում՝ չի էլ կարող խոչընդոտ լինել: Իսկ տեղեկատվության վերաբերյալ, որ հակառակորդ թիմի ներկայացուցիչները խոչընդոտում են, որպեսզի մարդիկ մասնակցեն իր հետ հանդիպումներին, նշեց՝ «Չկա որեւէ փաստ, որեւէ ապացուցված տեղեկություն, որ նման բան կա, որ ինչ-որ մեկը, մարդկանց խանգարի ինձ հետ հանդիպումներին գալ: Ես անձամբ նման երեւույթ չեմ տեսել, նման փաստ, որը կապացուցի այդ լուրերը, չկա, ուստի չեմ կարող հաստատել կամ հերքել նման տեղեկությունները: Սա մեր Սիսիանն է, մեր գյուղերն են, բոլորն ինձ ճանաչում են, ո՞վ կարող է իմ քարոզարշավին խանգարել: Ամեն դեպքում, ես նման փաստեր չունեմ, որ ինչ-որ մարդիկ բնակչությանն արգելեն գալ իմ հավաքներին կամ հանդիպումներին»:
Սիսիանի գործող քաղաքապետ, համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանն էլ ասաց.
«Կամ գյուղացուն համայնքի ղեկավարն ինչպե՞ս կարող է ասել՝ գնա, կամ մի գնա ինչ-որ մեկի հավաքին: Ուղղակի մարդիկ չեն ուզում գնալ հավաքի ու չեն գնում, դա նրանց կամքն է: Իրենց հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել. եթե մարդ չի եղել, ուրեմն գյուղապե՞տն է մեղավոր: Բացի դա՝ պատահական են գնացել, ոչ ոք չի իմացել, որ իրենք գնալու են քարոզարշավի, դրա համար էլ գյուղացիները չեն գնացել հանդիպման: Այդ գյուղում 250-300 հոգի մարդ է ապրում, մնացածն ինչո՞ւ չեն գնացել. լավ՝ ենթադրենք, թե գյուղապետն իր 4-5 աշխատողներին՝ իրենց ընտանիքներով, չի թողել գնան հանդիպման, իսկ մնացած 250-300 հոգի՞ն»,- մեկնաբանեց Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ընդամենը 5 օրից՝ նոյեմբերի 5-ին, ի թիվս այլ համայքնների, Սիսիանում եւս անցկացվելու են խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. ՀՀԿ-ն Սիսիանում առաջադրել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն՝ Կարեն Համբարձումյանի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT