Գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք․ Գեւորգյան

Դիմակների հետ կապված շուկայում ծագած խնդիրների ուսումնասիրությունն ավարտել ենք։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե ի՞նչ ուսումնասիրություններ կան շուկայում, արդյոք ոչ բարեխիղճ մրցակցություն կա՞։

«Վաղը կարծում եմ՝ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը։ Հետեւյալ երեւույթն է տեղի ունեցել. մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչեւ մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք բոլոր մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացնող խոշոր 7 ընկերությունների մարժաները եւ գնային քաղաքականությունները։

Նախ ներկրման արժեքը մոտ 10 անգամ թանկացել է, բայց, բացի դրանից, մի հատ մեծածախ ձեռքբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, մի հատ էլ մանրածախ վաճառքի կետում է մարժա կիրառվում»,- ասաց Գեւորգյանը։   

Նրա խոսքով՝ այդ մարժաների չափը ՏՄՊՊՀ-ին անհանգստացրել է, եւ դրա հիման վրա ուսումնասիրություն են անցկացրել. «Բայց ուզում եմ մի բան հստակ նշել՝ հանձնաժողովը չի կարող ուղղակի 1, 2, 3 օրվա ընթացքում դա անել։ Մենք ուսումնասիրում ենք ամբողջ շուկան, որպեսզի պատկերացնենք տնտեսվարող սուբյեկտի տեղադիրքը, ՊԵԿ տվյալներն ենք վերցնում, քանի որ մասկարադի դիմակը, բժշկական եւ ոչ բժշկական դիմակը նույն կոդով են գալիս, փաստացի նայում ենք բոլոր դեղատնային ցանցերում տեղի ունեցող իրավիճակը, այդ թվում՝ մարզերում։ Այս բոլոր տվյալների հաշվարկ է իրականացվում, աշխարհում տեղի ունեցող տնտեսությունն ենք նայում, եւ այդ փաստերի համադրության հիման վրա, եթե առաջանում է վարույթի հիմք, վարույթ է հարուցվում»։

ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց՝ այդքան ուսումնասիրության պատճառն այն է, որ այս իրավախախտումը չափազանց ծանր է, եւ պատասխանատվությունը չափազանց մեծ է։ Նախորդ տարվա ամբողջ շրջանառության հասույթի մինչեւ 10 տոկոսը, ընդ որում, եթե փոխկապակցված են տնտեսվարող սուբյեկտները, այդ բոլորի կոմուլյատիվ հասույթի մինչեւ 10 տոկոսը. «Ինչը նշանակում է, որ պետք է լինենք շատ պատրաստված եւ շատ ճշգրիտ հաշվարկներ իրականացնենք»։

Նա անդրադարձավ նաեւ միջազգային գներին. «Միջազգային գներն էլ կարող եմ ասել. Ռուսաստանում դիմակը Հայաստանից թանկ է, Վրաստանում Հայաստանից էժան է մի փոքր։ Հայաստանում ամենաբարձր դիմակի գինը 220 դրամ է, ամենահասարակ դիմակի մասին է խոսքը, ամենալայն սպառման դիմակներն են դրանք։ 2 արտադրություն կա, դրանց ձեռքբերման ինքնարժեքն ենք հաշվել։ Մի արատավոր երեւույթ. ՀՀ-ում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո վաճառում են դեղատներին, այսինքն՝ 2 մարժա է կիրառվում»։

Խոսելով դիմակի գների հարցով իրենց կողմից իրականացվող քայլերի մասին՝ Գեւորգյանն ասաց. «Պարետատան նիստում երեկ քննարկել ենք, եւ գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի, այսօր այդ քննարկումը կանենք։ Այս պարագայում կարծում եմ՝ մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան»։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2118 դիտում

Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան

ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է

Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է

Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ

Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով

Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան

Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

ԱՄՆ պատվիրակությունն ու ՊԵԿ նախագահը դիտարկել են Հայաստանում ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները

Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ո՞նց ես»-ի փոխարեն իրար հարցնենք՝ «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է արվել բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ․ Պապիկյան

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, կդիտվեն տեղումներ, քամու ուժգնացում և բուք. Սուրենյանը՝ եղանակի մասին

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ

Սիրելի՛ դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար

Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին

Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է

Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան

Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից

Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ

Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան

2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ

ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ

Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում

Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ

Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման

Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս