Երևան
12 °C
Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից երկուսն ազատ են արձակվել. նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել են ոչ իրավաչափ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ձերբակալվածներից Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավավարել է իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Ստեփանյանի ձերբակալման որոշումը: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը դեռ չի ստացել:
Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ Մարատ Ստեփանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Կասկածանքը չի ընդունել, մնացած առումով ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից»: Պաշտպանը նշեց, որ Մարտիրոսյանը մինչ այս պահը ունի կասկածյալի կարգավիճակ:
Մյուս քաղաքացու՝ Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ մեր զրույցում նշեց, որ Համբարձումյանին որեւէ ծանուցում ուղարկած չեն եղել, բերման են ենթարկել կոպիտ ձեւով, ապա՝ ձերբակալել: Ձերբակալման որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը բավարարվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այդպիսով, Ստեփանյանի ձերբակալումը եւս ճանաչվել է ոչ իրավաչափ:
Համբարձումյանը եւս կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ. «Իմ պաշտպանյալը կասկածանքը չի ընդունել, որովհետեւ այդ մարդու (նկատի ունի՝ տուժողի,- խմբ.) նկարագրված գործողությունները ոչ մի ձեւ հստակ չեն, պարզ չեն, իսկ ինչ վերաբերում է բռնության ենթարկված լինել-չլինելուն, այդ հարցերի վերաբերյալ ավելի ուշ կխոսենք»:
Էլբակյանն ընդգծեց, որ Քննչական կոմիտեն ամեն ինչ անում է նշված անձանց մեղադրանք առաջադրելու համար. «Ժամը մեկին նշանակված էր մեր բողոքի քնությունը, իսկ քննիչները ժամը տասնմեկին մեզ կանչում են, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ խափանման միջոցի միջնորդություն ներկայացնեն դատարան, այս գործողությունները գնահատում ենք ուղղորդված»: Պաշտպանի խոսքով՝ Համբարձումյանին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ, քննիչների այդ փորձը չի հաջողել:
Հիշեցնենք՝ երեկ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի՝ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Դրա առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Ուշ երեկոյան արդեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ազատ արձակված նշված երկու անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են, որոնք, ըստ ՔԿ-ի, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ի, Խ․ Մ․-ի հետ կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են գործով տուժող Շ. Մ․-ին, տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, որտեղ Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան. «Շուրջ կես ժամ ծեծելուց հետո Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․ Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ. Մ․-ի եղբայրը՝ Գ. Մ․-ն և Ա․ Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց»,- ասված էր հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT