Երևան
12 °C
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան այս մարզաձեւի ամենահայտնի լիգայի՝ NBA-ի հետ բանակցությունների արդյունքում մանկապատանեկան մրցաշար անցակցնելու բացառիկ հնարավորություն է ստացել: Խոսքը մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասին է, որը, այսպես ասած, օգտագործելու է NBA-ի հեղինակությունը, ունենալու է նույնքան թիմ, որքան NBA-ը, այդ թիմերը կրելու են նույն անվանումները եւ խաղալու են նույն ձեւաչափով: Սա նաեւ կրթական ծրագիր է, որի ընթացքում երեխաների ու մարզիչների հետ սեմինարներ են անցկացնելու հրավիրված մասնագետներ: NBA-ի մասնակցությամբ նման նախագիծ իրականացվում է աշխարհի շուրջ 60 երկրներում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկայացրեց մանրամասները՝ նշելով, որ Հայաստանի համար սա կարող է շատ կարեւոր լինել մասսայական սպորտը զարգացնելու առումով:
-Պատանեկան NBA անցկացնելու առաջարկ է: Այդ ծրագիրը միտված է պատանեկան բասկետբոլի զարգացմանը: Մինչեւ 14 տարեկան երեխաների համար է: NBA-ը, լինելով բասկետբոլային ամենահայտնի լիգան, նման ծրագիր է իրականացնում մի շարք՝ այդ թվում մեր հարեւան երկրներում՝ Վրաստանում եւ Ադրբեջանում: Մոտ 60 երկրներում նման ծրագիր կա: Ծրագիրն իրենից ներկայացնում է 30 մարզադպրոցներ կամ ակումբներ, որոնք ստանում են NBA-ի այսօրվա մասնակիցների անունները, ըստ աշխարհագրական դիրքի՝ կոնֆերենցիաների են բաժանվում, խաղում են ու միաժամանակ նաեւ կրթվում են տարբեր առաջատար մասնագետների գլխավորությամբ: NBA-ը նաեւ զբաղվում է կազմակերպչական մի շարք հարցերով, գործուղում է մասնագետների, որ ներկա լինեն, առաջնորդեն ծրագիրը: Այս ծրագիրն ստացել ենք հայկական լոբինգի շնորհիվ: Երկար ժամանակ խոսում էինք, որպեսզի NBA-ը պատրաստակամություն հայտնի Հայաստանում էլ նման ծրագիր իրականացնելու, բայց Հայաստանը՝ պետությունն էլ իր հերթին պետք է պատրաստակամություն ունենա, որովհետեւ միայն Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի միջոցներով հնարվոր չի լինի: Մյուս երկրների փորձից կարող եմ ասել, որ պետությունը եւս մասնակցում է: Սա բավական լուրջ ծրագիր է, նաեւ մեծ նշանակություն ունի կրթական տեսանկյունից, որովհետեւ համակարգ է ներդրվելու, որը տասնամյակներ ծառայելու է տվյալ երկրի սպորտին:
-Որքանո՞վ է NBA-ը մասնակցում կառավարմանը:
-NBA-ը խիստ հետեւում է, որպեսզի պատշաճ իրականացվի, քանի որ իր անունն է օգտագործվում: Մասնակցում է կառավարմանը, բայց, թե որ երկիրը ինչպես կիրականացնի, կախված է երկրից: Նրանց մեթոդները, աշխատելաոճն է կիրառվում, փորձը, որը լավագույնն է աշխարհում: Այդ ամենը, որքանով հնարավոր է, փոխանցվում է մեզ, եւ թե մենք դա ոնց կօգտագործենք, արդեն մեզանից է կախված:
-Մենք ունե՞նք համապատասխան ենթակառուցվածքներ այդ մրցաշարի համար:
-Խոսքը մինչեւ 14 տարեկանների մասին է: Այստեղ կարեւոր չէ, որ 5-հազարանոց դահլիճ լինի: Կարեւորն այն է, որ լինեն թիմեր, մարզադպրոցներ, որոնք ի վիճակի են Ա կետից գնալ Բ կետ ու խաղալ: Պարզ է՝ իրենց ահագին կօժանդակենք գույքով, գնդակներ, մարզահագուստ կտրամադրենք, բայց մենք, օրինակ, չենք կարող մարզերի թիմերին ֆինանսավորել: Մենք մի քանի մարզադպրոցների հետ խոսել ենք, բյուջե չունեն նման միջոցառումների մասնակցելու համար: Այդ դեպքում արդեն պետության աջակցության կարիքը կա: Օրինակ, ես որքան տեսել եմ մյուս երկրներում, բոլորն ինչ-որ աջակցություն են ստանում թեկուզ տեղական ինքնակառավարման մարմիններից, թեկուզ տարբեր օղակներով, որպեսզի կարողանան մասնակցել: Եթե մասնակցեն, մենք արդեն կապահովենք ամեն հնարավոր պայմաններով: Իսկ ինչ վերաբերում է մարզադահլիճներին, հասարակ մարզադահլիճներում էլ կարող ենք խաղեր անցկացնել: Հատուկ պահանջներ չկան: Այո՛, եզրափակիչ փուլը կփորձենք այնպես անել, որ լավ մարզադաշտում լինի, բայց այս պահին ինչ կա, բավականացնում է:
-Քանի՞ մարզադպրոցներ կան, որ ուզում են մասնակցել, որ կարող են:
-Տոկոսային հարաբերակցությամբ չեմ կարող ասել, բայց այսպես ասեմ՝ պետական մարզադպրոցների բյուջեն պետք է ավելացվի, որ կարողնանան: Պետականներից ոչ մեկը պատրաստ չէ: Իսկ մասնավոր խմբակները հիմնականում պատրաստ են որոշ չափով, որովհետեւ երեխաները վճարում են ու ցանկությունն էլ մեծ է, որ հնարավորինս շատ իրադարձությունների մասնակցեն: Պետականներն անվճար են, ու ամեն ինչ կախված է տվյալ մարզադպրոցի տարեկան ֆինանսավորումից: Մենք փետրվարին դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, բայց դեռ արձագանք չկա: Առաջիկա օրերին եւս մեկ անգամ ենք դիմելու արդեն գրավոր: Հանդիպում է եղել, որի ժամանակ առձեռն ենք տվել ծրագիրը, հիմա մենք արդեն էլեկտրոնային տարբերակով ենք դիմելու: Հույս ունեք, որ 2-րդ անգամ գոնե կարձագանքեն, որ իմանանք մեր անելիքները, որովհետեւ սա եզակի հնարավորություն է: Հայաստանում մասսակայան սպորտը զարգացնելու համար սա շատ լավ է, որովհետեւ բազմաթիվ մասնագետներ կգան՝ երեխաների հետ աշխատելու, բազմաթիվ հնարավորություններ են բացվելու, ու շատ ափսոս կլինի, որ մենք կտրվենք սրանից: Այսօր աշխարհում շատ երկրներ սրանից օգտվում են: Սա կարելի է ներկայացնել որպես սպորտային-կրթական ծրագիր, որովհետեւ մեծ քանակությամբ երեխաներ են ներգրավվում:
-Բացի կառավարման մեջ ներգրավված լինելուց՝ NBA-ն այլ մասնակցություն ունենալո՞ւ է: Օրինակ, ֆինանսական աջակցություն ցույց տալո՞ւ է:
-Գումարի տեսքով չի տալու, բայց մասնագետների գալն իրենք են ֆինանսավորելու, մարզահագուստի առումով էլ կօգնեն: Ինչ վերաբերում է գումարին, կախված է նրանից, թե տվյալ միջոցառումն ինչ արձագանք կստանա: Եթե մարքետինգից էլ գումարներ լինեն, NBA-ը պատրաստ է դա եւս տրամադրելու Հայաստանին: Եթե հայտնվեն հովանավորներ, որոնք պատրաստ են աջակցել, բնականաբար այդ գումարներն էլ կուղղվեն մանկապատանեկան սպորտի զարգացմանը:
-Մրցաշարի ձեւաչափի մասին նշեցիք, որ 30 թիմ է լինելու ու կոնֆերենցիաների են բաժանվելու: Ինչպիսի՞ն է լինելու այդ բաժանումը, աշխարհագրությունը:
-Մարզերում կան թիմեր: Օրինակ, կարող են լինել հյուիսային եւ հարավային կոնֆերենցիաներ, Գյումրիի, Արթիկի, Վանաձորի ու Երեւանի որոշ թիմեր կարող են լինել հյուիսում, Արարատը, Երեւանի որոշ թիմեր, Գորիսը, Կապանը՝ հարավայինում: Կան, եթե միջոցներ լինեն, 30 թիմ կհավաքվի, որովհետեւ սա այն տարիքն է, որ շատ երեխաներ են զբաղվում բասկետբոլով:
-Հովանավորներ փորձո՞ւմ եք գտնել:
-Հովանավորներին ծրագիրն այնքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ սա սոցիալական հարց է: Մանկապատանեկան սպորտը զարգացնելը հովանավորներին չի հետաքրքրում, նրանք հետաքրքրված են կոմերցիոն բնույթի միջոցառումներով, որոնք հիմնականում մեծահասակների մասնակցությամբ են, ու դժվար է այսպիսի ծրագրերի համար աջակիցներ գտնել: Դիմել ենք մի շարք բարերաների, կազմակերպությունների, բայց առայժմ արձագանք չկա:
-Ընդհանրապես ինչպիսի՞ն է Հայաստանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես այդ տարիքի երեխաների շրջանում:
-Հետաքրքրությունը մեծ է: Մարզադահլիճները եթե շատանան, կշատանան նաեւ մարզվողները մանավանդ փոքր տարիքում: Մինչեւ 18 տարեկան բավական մեծ է հետաքրքրությունը: Հետո բանակի հարցն է գալիս, որը հասկանալի պատճառներով արդեն մեզնից չի կախված:
-Կրթական առումով սա ի՞նչ է տալու:
-Նախ սպորտային տեսանկյունից են կրթվում՝ որպես մարզիկ: Բացի այդ՝ այս ամբողջն իրականացվելու է անգլերենով: Այսինքն՝ շատերի համար հնարավորություն կլինի նաեւ անգլերենն ավելի լավ յուրացնելու համար: Զուգահեռ մի շարք օգտակար միջոցառումներ կլինեն թե՛ մարզիչների, թե՛ խաղացողների համար: Մարզիչների համար առանձին դասընթացներ են նախատեսվում:
-Անգլերեն լավ չիմանալը խոչընդոտ կլինի՞ երեխայի կամ մարզչի համար:
-Ո՛չ, ուղղակի անգլերենի վրա էլ շեշտը կդրվի, որ բարելավեն: Անգլերենի իմացության պահանջ չկա:
-Էլ ի՞նչ կտա սա Հայաստանին:
-Հեղինակության առումով շատ կարեւոր է, որովհետեւ, ինչպես նշեցի, արդեն մի շարք երկրներում այս ծրագիրն իրականացվում է, ու մենք հետ չենք մնա աշխարհի առաջատար երկրներից: Գումարած, մեր սպորտի մասսայականացման համար սա շատ օգտակար ու կարեւոր է, որովհետեւ ասեմ, որ այսօր դպրոցականների 70%-ը բուհ է ընդունվում առողջական տարբեր խնդիրներով: Շատ կարեւոր է, որ այսօր հնարավորինս շատ դպրոցականներ զբաղվեն սպորտով:
-Ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի նախարարությունը:
-Կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկենք, դրանք թե՛ մարզադպրոցների հետ են կապված, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների: Օրինակ, կան մարզական օբյեկտներ, որոնք պատկանում են պետությանը եւ որոնցից օգտվելը թանկ հաճույք է: Դրանց տրամադրումն էլ կարող է աջակցության մի մաս լինել:
-Եթե նախարարությունը չօգնի, ծրագիրը չի՞ իրականանա:
-Ամենայն հավանականությամբ չի իրականանա, որովհետեւ մեր ֆեդերացիայի բյուջեն բավական սուղ է նման միջոցառումներ իրականացնելու համար: Չմոռանանք, որ բասկետբոլը թիմային մարզաձեւ է, ու մենք բազմաթիվ անհատական մարզաձեւերից քիչ ենք ֆինանսավորվում:
-Մինչեւ ե՞րբ ժամանակ ունեք NBA-ին պատասխան տալու՝ Հայաստանը կկազմակերպի այդ միջոցառումը, թե ոչ:
-Մենք պետք է ամռանը պատասխանենք, ինչ-որ կերպ արձագանքենք, որովհետեւ բավական ծավալուն ծրագիր է: Եթե ամեն ինչ հաջողվի, կփորձենք 2021 թվականից իրականացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT