Երևան
12 °C
Երեկ շատերն ականատես եղան այն բողքի ցույցին, որտեղ ասվում էր, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նորաթուխ տնօրենը նույնիսկ մեկ ամիսը չբոլորած՝ կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս ու մունաթ գալիս: Այս մասին ավագանու նիստի հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Շեշտեմ, որ այս տնօրենը պարոն Մարությանի անձնական ընտրութունն է եղել: Մրցույթը հաղթել էին երկու հոգի: Օրեր առաջ ենք իմացել, որ քաղաքապետի սիրելի, նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը: Պարոն Աղայանը մեկ ամիսը չբոլորած, արդեն իսկ հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում դիմումներ գրել, ստիպում է նաեւ հեռախոսները թողնել դրսում, ապա նոր ներս մտնել, որի իրավունքը իհարկե՝ նա չունի»,- ասաց ավագանու անդամը:
Թեհմինա Վարդանյանը նշեց, որ այսօր տեղեկություն է ստացել, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի եւ հեռանա: Նա հրաժարվել է, ապա վատ ձեւով դուրս հանվել: «Այսօր վարչական շրջանի ղեկավարն այդ մարդուն իր իրերով ուղղակի դուրս է հանել իր աշխատավայրից: Պարոն քաղաքապետ, խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել այդ հիմնարկի խնդիրները»,- ասաց Թեհմինա Վարդանյանը: Նշենք, որ երեկ ՀՈԱԿ-ի աշխատակցները մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ ՀՈԱԿ-ում վատ մթնոլորտ է տիրում ապրիլի 28-ից:
«Ապրիլի 27-ին նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին հեռացրեցին, ապրիլի 28-ին բերեցին Արա Աղայանին որպես նոր տնօրեն եւ այդ օրվանից սկսեց քաոսը, որը մինչև այսօր շարունակվում է»,- հայտարարել էր նա: Նշենք որ Արթուր Աղաբեկյանն այսօր արդեն հայտարարել է ազատման դիմում ներկայացնելու մասին:
Ավագանու հարցուպատասխանին ներկա էր նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը: Պատասխանելով կադրային ջարդ իրականացնելու մասին հարցին՝ Աղայանը նշեց. «Այս պահին ՀՈԱԿ-ում աշխատում է մոտ 760 աշխատակից: Իմ պաշտոնավարման պահից աշխատանքի է ընդունվել 12 նոր աշխատակից, այդ ընթացքում աշխատանքից ազատվել 18 անձ: Նրանք ազատվել են իրենց դիմումների համաձայն: Վերջին մեկ ամսվա ընթացքում 50 հոգի փորձաշրջան են անցել, նրանցից էլ ընդամենը 3 հոգու ենք ասել, որ չեն համապատասխանում մեր պահանջներին: Ակնհայտ է, որ 700 հոգանոց կոլկտիվում մի քանի հոգու հեռանալը չի կարող համարվել կադրային ջարդ»:
Քաղաքապետը խնդրեց մեկնաբանել նաեւ երեկ արված հայտարարություներից մեկը, թե իբր ՀՈԱԿ-ի տնօրենը հղի կնոջ է աշխատանքից ազատել: «Դա ակնհայտ հերհուրանք է: Մեզ մոտ մի հղի կին է աշխատում, նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Կարող եք զանգել եւ հարցնել հենց իրենից»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:
Քաղաքապետ Մարությանը խնդրեց նաեւ արձագանքել Թեհմինե Վարդանյանի առաջ քաշած հարցին, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման ղեկավարը դուրս է շպրտվել աշխատավայրից: Նիստին ներկա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը նշեց, որ Կանաչապման ՀՈԱԿ-ի աշխատակցին զեկուցագիր է տվել, որտեղ էլ նշված են եղել նրա պաշտոնավարման ընթացքում կատարած բոլոր անցանկալի արարքները: Վարչական շրջանի ղեկավարը պատմեց զավեշտալի մի դեպք, որին օրերս է ականատես եղել եւ ինչն էլ հիմք է դարձել աշխաակցին ազատելու համար:
«Մոնումենտի Հաղթանակ զբոսայգում մեր կատարած հերթական շրջայցի ժամանակ լսում եմ բարձր, անճաշակ երաժշտություն, հիշում եմ, որ ոչ մի օբյեկտ իրավունք չունի աշխատելու: Տղաներին ասում եմ՝ գտեք այդ երաժշտության կետը: Գնում ենք հետքերով, մեկ էլ տեսնենք՝ ծուխ է, մի քիչ էլ ենք գնում՝ կրակ, մեկ էլ տեսնենք՝ Մոնումենտի այգու մեջ խորոված են անում, կրակ, մանղալ, շշեր: Մոտենում եմ, տեսնեմ՝ խորովածի կողքն էլ խաշլամա է դրած ամանով: Ասում եմ՝ տղե՛ք արագ շրջապատեք, որ ոչ մեկ չփախնի: Շրջապատում ենք, մոտենում՝ ինչքան մոտենում ենք, այդքան ծանոթ դեմքեր: Մեկ էլ տեսնեմ՝ մեր կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցն իր մեքենան բերել մտցրել է Մոնումենտի այգու մեջ, արգելված տեղը՝ թքած ունենալով պարետի որոշումների վրա ձեռքերը բարձրացրած աշխատակիցների հետ քեֆ են անում: Իսկ հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց…»,- պատմեց վարչական շրջանի ղեկավարը: Քաղաքապետն էլ մի կերպ ծիծաղը զսպելով՝ նկատեց, որ շարունակելու կարիք չկա:
Թեհմինա Վարդանյանը արձագանքեց՝ կարելի՞ էր նկատողություն տալ: Քաղաքապետն էլ ասաց, որ դա արդեն վարչական շրջանի որոշելիքն է, որին նա լիիրավ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT