Երևան
12 °C
Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին՝ Աշոտ Պապյանը, ազատ է արձակվել. նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը:
Վերջինիս խոսքով՝ ձերբակալման որոշման դեմ իր բողոքից բացի, դատարան է ներկայացվել նաեւ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննելով բողոքն ու միջնորդությունը, երեկ որոշել է ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունը՝ մերժել. «Ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ անձը նրան մատնացույց է արել՝ որպես հանցագործություն կատարողի, այսինքն՝ մեկը պիտի լիներ, որ նման ցուցմունք տար, բայց նման անձ չկար եւ չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, եւ դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդության մերժմանը, պաշտպանի խոսքով, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն կալանավորման հիմքերը բացակայում են:
Համլետ Դավթյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ առայժմ հրաժարվել է: Հարցին՝ ի՞նչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, արդյո՞ք այդ ժամանակ արդեն եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ, Դավթյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ թմրանյութը խուզարկությամբ է հայտնաբերվել: Հարցին՝ դա Պապյանի բնակարանո՞ւմ է եղել, պաշտպանն ասաց. «Իր բնակարանը չէ, դա առանձին հարց է, թող դրան ես չպատասխանեմ»:
Նշենք, սակայն, որ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ապա՝ հայտնաբերվել «մարիխուաննա» տեսակի թրմամիջոց, պատկանել է Ա. Պ.-ին: Հաշվի առնելով, որ այդ սկզբնատառերով այլ անձ ՔԿ-ն չի հիշատակել՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Արթուր Պապյանի մասին է: Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Հաղորդագրության մեջ հիշատակված սկզբնատառերից պարզ է դառնում նաեւ, որ նախօրեին ազատ արձակված երեք անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են, որոնք, ըստ ՔԿ-ի, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ի, Խ․ Մ․-ի հետ կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին, տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, որտեղ Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան. «Շուրջ կես ժամ ծեծելուց հետո Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․ Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ. Մ․-ի եղբայրը՝ Գ. Մ․-ն և Ա․ Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է:
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ոչ իրավաչափ էր ճանաչվել նաեւ մյուս երեք քաղաքացիների՝ Մարատ Ստեփանյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Խորեն Միրզոյանի ձերբակալումը, նրանք բոլորը ազատ էին արձակվել արգելանքից:
Ինչ վերաբերում է քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հրապարակումներին, դրանց առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Միաժամանակ Գլխավոր դատախազությունն է այդ հրապարակումները ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ հրապարակումները ստացել են, այժմ նյութեր են նախապատրաստվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT