Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ուղերձ է հղել հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է: Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել:

Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի անկախության հռչակումը պատմական սխրանքի ամրագրումն էր այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։

Այդ հերոսական սերնդին, սակայն, վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։ Դա պետականության մի նոր ճանապարհ էր:

Առաջին հանրապետութան հռչակումը պատմական նոր հնարավորություն էր մեզ համար՝ վերագտնելու հաղթանակների հավատը և վերաիմաստավորելու հայրենասիրության հավաքական ուժը: Այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, որի հետ առերեսվելը հպարտություն է և ոգեղենության հզոր աղբյուր:

Այսօրվա Հայաստանը ժառանգել է առաջին հանրապետության պետական խորհրդանիշները, ժառանգել է նաև բովանդակությունն ու պատգամները. Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում՝ որպես ժողովրդավարական արժեհամակարգ կրող երկիր և շարունակում կառուցել իրավական պետություն։

Հավերժ խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին Մայիսի 28-ը:

Տպել
1057 դիտում

31 խորքային հորի տանիք ամբողջությամբ վերանորոգված է․ աշխատանքների իրականացման համար 50 մլն դրամ է տրամադրվել

Երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է «Սարերով-ձորերով» երգը (տեսանյութ)

Չլինի այնպես՝ ԼՂՀ-ն ինքնուրույն խաղա, բայց պատասխանատվությունը կրի Հայաստանը. Խալաթյանը՝ Արցախի պաշտոնյաների մասին

Կենդանաբանական այգում երկու մասի է բաժանվում վագրերի ազատավանդակը

«Իմ ժամանակի մեծերը»․ բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանավանում ավտոմեքենա է այրվել

Տարածաշրջանում գլխավոր հարցը շարունակում է մնալ ԼՂ հարցի կարգավորումը․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Պուտինը (տեսանյութ)

Նա կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմինն է. լույս է տեսել Քիմ Քարդաշյանի մասին գրքի հայերեն տարբերակը

Հեղափոխությունը միայն այսօր մտավ Անի համայնք․ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքներն ու ժամանակավոր կացարանները

Աննա Հակոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի գինիներ» գինեգործարան, Գետաշենի ագրոէկո դպրոց (լուսանկարներ)

Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներն արդեն հիմնանորոգված մարզադահլիճներ ունեն

Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը

Ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»․ նպատակ կա ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը

Կալանքի տակ գտնվող Վերմիշյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

Գալչյանի աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» նորաձևության տները․ Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզ

Բրյուսովի ռեկտորը, ՀԺ-ի հրապարակումը խեղաթյուրված համարելով, չի հերքում, որ ՊՎԾ-ի հետ ունեն անհամաձայնություն

Վահան Քերոբյանը ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել․ Արարատ Միրզոյան

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ արձակված հրթիռը ֆոսֆորային ռազմամթերք է․ փորձաքննությունն ավարտվել է

Շենգավիթ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել (լուսանկարներ)

ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Է․ Վանեսքեհյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների առնչությամբ

Ես վստահ էի, որ «Snap»-ը մեծ հաջողություններ կունենա և այդպես էլ եղավ ․ Ռոզա Լին

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկանների

Լաչինի միջանցքը վերջերս արգելափակվել էր, և ԼՂ-ում մեծ մտահոգություն կա այդ հարցում․ կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը․ որ մարզիկները կարող են առաջադրվել, ովքեր և ինչպես են քվեարկելու

Հալիձորից Տաթև մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր

Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել

Ծառայության նկատմամբ վարչապետը հիմա էլ ունի նույն լիազորությունը. պատգամավորը՝ անվտանգային համակարգի բարեփոխման մասին

Գլխավոր դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին ազատ արձակելու որոշումը կբողոքարկի

ՔԿ-ում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (լուսանկարներ)

Պապիկյանն ու Շոյգուն ստորագրել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագիրը

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Կարինե Հարությունյանը

Կալանավորին այցի եկած քույրը արգելված իրերը թաքցրել էր մազերի մեջ

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը ներկա է գտնվել Օսկարին ներկայացված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. Aravot