Երևան
12 °C
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի մեծամասշտաբ, ընդգրկուն բողոքի ցույցերը շարունակվում են նոր թափով: Ընդհանուր առմամբ ավելի քան 4 հազար մարդ է բերման ենթարկվել: Նրանք այն մարդիկ են, որոնք խախտել են պարետային ժամի կանոնները, որ գործում են համեմատաբար մեծ քաղաքներում, եւ այն մարդիկ, որոնք մասնակցել են խանութների, ակումբների ու ոստիկանական մասնաշենքերի ավերմանն ու հրեհմանը, գրում է Euronews-ը:
Ի թիվս այլ քաղաքների, բողոքի ցույցերը առավելապես ակտիվացել ու մեծ թափ են ստացել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:
Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ողջ անձնակազմը ոստիկանության հետ միասին, դուրս է բերվել՝ վերականգնելու համար կարգուկանոնը մայրաքաղաքում:

Ցուցարարները փորձել են այլ ավերումների եւ ներխուժումների շարքում ներխուժել նաեւ Սպիտակ տուն՝ մագլցելով պարիսպներից ներս: Դարպասների մյուս կողմում նրանք հրդեհել են ԱՄՆ-ի դրոշը, ջարդուփշուր արել տեղի ոստիկանության պարեկային մեքենաները, ավերել մոտակայքի ցուցանակները, պայթուցիկներ կիրառել: Հենց այդ ժամանակ գործի է անցել այսպես կոչված Secret Service-ը, որը զբաղվում է նախագահի անձնական պաշտպանության հատուկ գործողություններով:
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփն ու նրանց որդին տեղափոխվել են ստորգետնյա բունկեր՝ հատուկ ապաստարան, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում թաքնվելու համար: CNN-ի փոխանցմամբ, այդ բունկերից վերջին անգամ օգտվել են 2001-ին, երբ Նահանգներում ահաբեկչությունների ժամանակ այնտեղ էին տեղափոխել Ջորջ Բուշին:

Քիչ ուշ Թրամփը թվիթերում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Antifa անվանումով խումբը, որի անդամների մեծ մասին են հենց մեղադրում զանգվածային անկարգությունների հրահրման եւ ներխուժումների մեջ, ԱՄՆ-ում հռչակվելու է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Associated Press-ը, հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին գրում է, որ միայն Վաշինգտոնի փողոցներում Ազգային գվարդիայի ավելի քան 1200 ծառայող է տեղակայվել, իսկ ԱՄՆ-ի մյուս Նահանգներում՝ ավելի քան 5 հազար:
Բողոքի զանգվածային ցույցը Միացյալ Նահանգներում շարունակվում է արդեն 1 շաբաթ շարունակ: Ամեն ինչ սկսվել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Հիշեցնենք, նա մահացել էր ոստիկանական գործողության հետեւանքով, երբ ոստիկանը, նրան ձերբակալելուց հետո, ծնկով սեղմել էր նրա պարանոցը 10 րոպե շարունակ՝ անտեսելով սեւամորթ ամերիկացու խոսքերն այն մասին, որ ինքը խեղդվում է: Արդյունքում՝ Ֆլոյդը մահացել էր հենց փողոցում, տասնյակ մարդկանց ու նրանց հեռախոսների՝ միացված տեսախցիկների առաջ: Ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանել էր, որ Ֆլոյդին ցանկացել են բերման ենթարկել՝ հարբած վիճակում մեքենայում լինելու, կեղծ արտարժույթ իրացնելու փորձի եւ ոստիկանությանը դիմադրելու համար:
Ձերբակալվեցին նրա մահվան ժամանակ տեղում հերթապահող 4 ոստիկանները, նրանցից մեկին սպանության համար մեղադրանք է առաջադրվել, բայց սեւամորթ Ֆլոյդի դիակի փորձաքննությամբ պարզվել է, որ նա չի մահացել խեղդվելուց: Քաղաքացիները, սակայն, համարում են, որ տեղի է ունեցել սպանություն՝ մաշկի գույնի, ռասայական խտրականության հողի վրա, կանխամտածված:

Մինեոպոլիսում, որտեղ տեղի են ունեցել գործողությունները, ցուցարարները հենց առաջին օրը հրդեհել են ոստիկանական բաժանմունքը: Ներսում գտնվողներին հազիվ են հասցրել դուրս բերել լրացուցիչ ելքով: Հրդեհել են նաեւ այն գիշերային ակումբը, որտեղ, ինչպես ավելի ուշ էր պարզվել, միասին, որպես անվտանգության ծառայողներ, որոշ ժամանակ աշխատել են Ջորջ Ֆլոյդն ու նրա մահվան պատճառ դարձած ոստիկան Դերեկ Շոֆինը:
Բողոքի ցույցերը ամեն օր ավելի ու ավելի մեծ խմբեր են հավաքում՝ ներառելով արդեն տասնյակից ավելի քաղաքներ: Ցուցարարները պղծում են մշակութային կոթողներ, ավերում ու թալանում խանութներ, հրդեհում շինություններ, կռվի բռնվում իրավապահների հետ, դիմադրում ոստիկաններին, չեն օգնում ոչ արցունքաբեր գազը, ոչ ծուխն ու բիրտ ուժը: Ցուցարարների շրջանում արդեն 20 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ: Բողոքի ակցիաների մասնակիցների շարքերում ամենասովորական հանցագործներ են, որոնք սովորաբար թալանում եւ գողություններ են կազմակերպում, հանցավոր խմբեր ու նրանց հետ միաժամանակ, նաեւ լուրջ կազմակերպությունների ղեկավարներ ու դրանց անդամներ են՝ իրավապաշտպաններ, նաեւ իրավաբաններ, ոստիկաններ, այլ ոլորտների ներկայացուցիչներ: Նյու-Յորքում, ի թիվս հարյուրավոր բերման ենթարկվածների, կան 2 փաստաբաններ, որոնց կարող է սպառնալ մինչեւ 20 տարվա ազատազրկում՝ ցույցը ցրել փորձող իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Նյու-Յորքում բերման ենթարկված հազարավոր ցուցարարների թվում է նաեւ քաղաքապետի դուստրը, իսկ Կալիֆորնիայում, Օկլենդում, հրազենային վիրավորումներից մահացել են ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով պարետային ժամ է հայտարարվել ԱՄՆ-ի 40 քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում:
The New York Times-ի փոխանցմամբ, այս ամենը, սակայն, դեռ ամենավատը չէ, որ տեղի է ունենում: Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող Միացյալ Նահանգները, որ ծրագրում էր այս շաբաթ դուրս գալ մի շարք սահամանափակումներից, կարող է բախվել ավելի լուրջ առողջապահական ու տնտեսական խնդիրների, քան հիմա առկա է երկրում: բանն այն է, որ մարդկային խմբերի նման ահռելի կուտակումները կարող են վարակի տարածման նոր աղբյուր հանդիսանալ՝ ԱՄՆ-ին թույլ չտալով այդպես էլ իջնել վարակակիրների թվով աշխարհում առաջին հորիզոնականից:






















Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT