Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները

Շենգավիթ վարչական շրջանը երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, որին մասնակցել էին բազմաթիվ փոքրիկներ եւ նրանց ծնողները, որեւէ առնչություն չունի։ Այն վարչական շրջանը չի կազմակերպել։

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ, նա եւս չի կազմակերպել։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է հավաքված երեխաների բազմություն։ Նա նշել էր, որ տեսանյութն իրեն ուղարկել են եւ վստահեցրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,- գրել էր վարչապետը։

Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝ Բագրատունյաց 34 եւ 36 շենքերի բակում տեղի ունեցածը չի կազմակերպել ո՛չ որեւէ դպրոց, ո՛չ էլ՝ մանկապարտեզ, ամենայն հավանականությամբ՝ դա իրականացվել է բակի ծնողների նախաձեռնությամբ։

«Դպրոցներին ու մանկապարտեզներին զգուշացված է եղել, որ միջոցառումներ չեն լինելու, անգամ այգիներում աշխատակիցները սահմանել են հսկողություն»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ չեն գործել խաղերն ու ատրակցիոնները։

Այն հարցին, թե հսկողություն սահմանելու պարագայում ինչպե՞ս են կարողացել այդքան մարդիկ մեկ վայրում հավաքվել, նշեց, որ շենքերը շատ են, բոլոր բակերում հսկողություն սահմանել հնարավոր չէր։ Օրեր շարունակ հայտարարվել է, որ միջոցառումներ տեղի չեն ունենալու, բակերում պարբերաբար մարդիկ իրազեկվել են, ԱԻՆ-ի աշխատակիցները մարդկանց հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել։

«Պետք է պատասխանատվության զգացում ունենային ծնողները, քանի որ իրենց նախաձեռնությամբ վտանգել են իրենց եւ երեխաների առոջությունը»,- նկատեց նա։

Ավելի ուշ թաղապետը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր գրառում կատարել, թե կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսեւորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ իբրեւ թե հանուն երեխաների։

«Սիրելի՛ շենգավիթցիներ, կրկին խստիվ հորդորում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ հանուն մեր հարազատների առողջության։ Վստահ եղեք, որ համավարակը միասնական ջանքերով հաղթահարելուց հետո վարչական շրջանի ղեկավարությունը պատշաճ կերպով տոնական միջոցառումներ կկազմակերպի նաեւ մեր երեխաների համար»,- գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4822 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել