Երևան
12 °C
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է Եվրոպական միության օդային անվտանգության ցանկը՝ EU Air Safety List-ը. ներառվել են այն ավիաընկերությունները, որոնց թռիչքները դեպի ԵՄ կամ ԵՄ-ի ներսում արգելված են, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հանձնաժողովը նշում է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական Միությունում ճանապարհորդող բոլոր ուղեւորների համար:
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ վեց հայ ավիափոխադրողների լսումներից հետո, գնահատելով երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունները, Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ներառվել են այս ցանկում:
Ցուցակը բաղկացած է երկու հավելվածից: Առաջինում «արգելված» ավիաընկերություններն են, երկրորդում՝ որոշակի օդանավերը: Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով, առաջին հավելվածում է:
Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը նշել է. «ԵՄ ավիացիոն անվտանգության ցանկը պետք է գործիք լինի, որը կօգնի դրանում ընդգրկված ավիաընկերություններին ու երկրներին վերանայել ու բարելավել իրենց թռիչքային չափորոշիչները: Հայաստանի փոխադրողներին ընդգրկելու որոշման հարցում ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի անդամները համակարծիք էին: Կոմիտեն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ բարելավելու վերջինիս ավիացիոն անվտանգությունը»:
Նշենք, որ այս ցանկում ներառվել են է 16 երկրի 90 ավիաընկերություն: Երկրներն են Աֆղանստանը, Անգոլան (բացառությամբ 2 ավիաընկերության), Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղըզստանը, Լիբերիան, Լիբիան, Մոլդովան (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալը, Սան Տոմե եւ Պրինսիպին, Սիեռա Լեոնեն, Սուդանը: Առանձին արգելանք է կիրառվել 6 ավիաընկերության նկատմամբ՝ «Avior Airlines» (Վենեսուելա), «Iran Aseman Airlines» (Իրան), «Iraqi Airways» (Իրաք), «Blue Wing Airlines» (Սուրինամ), «Med-View Airlines» (Նիգերիա), «Air Zimbabwe» (Զիմբաբվե):
Հիշեցնենք, որ ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի լսումները, որին հրավիրված էր ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, կայացել էին նոյեմբերին: Ինչպես նշված էր ԵՄ տեղեկագրում, լսումների ժամանակ ՔԱԿ-ը ներկայացրել էր կազմակերպական եւ կառուցվածքային ընդհանուր տեղեկություններ իր գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն ինֆորմացիա թռիչքային պիտանիության եւ աշխատուժի մասին, նշել, թե ինչ գործողություններ էր կիրառել են Հայաստանում գրանցված մի շարք ավիափոխադրողների նկատմամբ, մանրամասնել աշխատակիցների վերապատրաստումների ծրագրերը:
Հանդիպման արդյունքում ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեն հաղորդել էր, որ պիտի այցելեր Հայաստան՝ ստուգելու, թե արդյոք ՔԱԿ-ը ավիափոխադրողների սերտիֆիկացումն ու վերահսկողությունն իրականացնում է անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան: Մասնագետները եկել էին այս տարվա փետրվարի 3-7-ը, եւ ՔԱԿ-ն ու 2 փոխադրող՝ «Ավիակոմպանիա Արմենիան» եւ «Atlantis European Airways»-ը («Տարոն-Ավիան» 2019-ի աշնանն ինքնակամ դադարեցրել էր գործունեությունը): Մարտի 6-ին ստացվել էր նախական գնահատականը, որով մինչեւ վերջնական զեկույցը՝ ժամանակավորապես կասեցվել էր հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի ԵՄ:
Մայիսի 12-ին կայացել էր առցանց քննարկում հայկական կողմի (ՔԱԿ եւ 6 ավիաընկերություն) ու եվրոպական կառույցների միջեւ, որի ժամանակ հայկական կողմի՝ թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված երաշխիքները, փաստորեն, եվրոպացի գործընկերները բավարար չեն համարել:
Հ.Գ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Եվրահանձնաժողովի նշված որոշման մասին մեր հարցմանը, առաջարկել են հետեւել կոմիտեի ֆեյսբուքյան էջին, որտեղ հրապարակվելու է իրենց հաղորդագրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT