Երևան
12 °C
Երեկ երեկոյան ժամը 23:00-ի դրությամբ «Գլորիա» կարի արտադրամասում իրականացված 37 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է 17 վարակակիր: Պարետի նույն օրվա որոշման համաձայն՝ այսօրվանից 72 ժամով կասեցվել է արտադրամասի գործունեությունը: Առողղջապահական տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավարը որոշումն այսօր առավոտյան ներկայացրել է ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանին:
Դարբինյանը նախ հետաքրքրվեց՝ (աշխատակիցներին տեղափոխող գերբեռնված ավտոբուսի) լուսանկա՞րն է պատճառը, այնուհետ, երբ մեկ անգամ եւս տեղեկացավ, որ աշխատակիցներից ոմանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ասաց. «Հիմա նկա՞րն է պատճառը, թե՞ էս վարակվածները»: Հարցին ի պատասխան՝ տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավար Արմեն Լամբարյանը տեղեկացրեց. «Ձեր աշխատակիցներից 17 հոգու մոտ հայտնաբերվել է դրական պատասխան, նմուշառումները աշխատակիցների շրջանում շարունակվում են, հետագա վարակի կանխարգելման նպատակով 72 ժամով կասեցվում է»:
Սամվել Լամբարյանը երբ հայտնեց, որ կասեցման պատճառ է նաեւ հայտնի լուսանկարը, երբ աշխատակիցները չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, Դարբինյանն ասաց. «Ես ավտոբուս եմ վարձել, թող վարորդը պահեր, ես պարտավոր չեմ… մարդիկ շարքով գնում նստում են, հլա գային տեսնեին, թե մեջը քանի հոգի է նստած, պահպանված էր, թե պահպանված չէր… ես հնարավոր ա՝ մի հատ հայցով դիմեմ դատարան՝ իմ աշխատանքի դադարեցման վնասի պահանջով… դե, բերեք ամբողջ հանրապետությունը 72 ժամով դադարեցնենք»:
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով պարետի որոշումը՝ Բագրատ Դարբինյանն ասաց. «Նախ ես չգիտեմ՝ ով ա նկարել, գուցե ֆոտոշոփ ա արել, մեջը չի երեւում, թե քանի հոգի ա: Մենք վարձակալել ենք ավտոբուսը: Ոչ մեկը չի տեսել, թե մեջը քանի հոգի ա: Ես փաստաբանիս հետ կնայեմ որոշումը: Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, որ ավտոբուսներում կարող էին լինել նաեւ կանգնած մարդիկ, կարող էին նաեւ լինել»:

աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը
Դարբինյանի փոխանցմամբ՝ 3 օրվա ընթացքում ընկերությունը կկրի մոտ 20 հազար եվրո գումարի վնաս:
Տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Սամվել Լամբարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տնօրենը ծանուցված է, դռների վրա փակցվել են գործունեության կասեցման տեղեկատվական թերթիկները, ոստիկանությունն էլ հերթապահություն կիրականացնի՝ ըստ սահմանված կարգի. «Մարտի 14-ից հյուսիսային մասնաճյուղը իրականացրել է 1000-ից ավելի մշտադիտարկում, որրի ընթացքում իրականացվել է շուրջ 200 տնտեսվարողի գործունեության դադարեցում, որից խոշորագույնը «Գլորիա» ձեռնարկությունն է: Այսօր մենք կասեցման գործընթաց ունենք նաեւ Գյումրի քաղաքում. շուրջ 19 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվելու: 3 օր առաջ Գյումրիում դադարեցրել ենք շուրջ 48 տնտեսվարողի գործունեություն, իսկ Վանաձորում 56 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայում հաստատվել է 36 դեպք: Հաստատված դեպքերի՝ երեկ հայտարարված թիվը 3 էր:

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT