ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Ռուսաստանի Դաշնությունից դեպի Ադրբեջան կատարվող ռազմական արտադրանքի նախորդ տարվա որոշ փոխանցումները եղել են կաշառքների միջոցով, քրեական գործ է հարուցվել: Ռուսական լրատվամիջոցներին գործի մասին հայտնի է դարձել, նշվում են հստակ անուններ, կան բերման ենթարկված պաշտոնյաներ, իսկ գործարքներին ադրբեջանական կողմի մասնակցության մասին տվյալներ առհասարակ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաեւ, թե ռազմական ինչ նշանակության ու ինչ  ծավալի  արտադրանքի մասին է խոսքը, ինչ ժամկետներում այն պետք է մատակարարվեր Ադրբեջանին եւ ում հետ են ռազմատեխնիկական ոլորտի ռուս պաշտոնյաները գործարք կնքել:

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը երեկ 3 մարդու է ձերբակալելու որոշում է կայացրել, որոնք ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության աշխատակիցների կողմից խոշոր կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանցքային դերակատարում ունեն:

 Ըստ քննության տվյալների, խոսքը 4,5 միլիոն ռուբլու մասին է, որը արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ռազմատեխնիկական համագործակցության վարչության գործող ղեկավար Ռիզվան Գայիրբեկովը Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից ստացել է կրկնակի նշանակության արտադրանք Ադրբեջան մատակարարելու թույլտվություն տալու համար, հայտնում է Коммерсант-ը:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով՝ կաշառքի միջնորդը նրանց ընդհանուր ծանոթն է եղել ՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության վարչության պետ Սերգեյ Գարմաշը:

Չնայած այն հանգամանքին, որ կոռուպցիոն սխեմայով հայտնի այս գործի քննությամբ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի կենտրոնական բաժինը դեռ մարտից թր զբաղվում, գործով անցնող առանցքային դեմքերը Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են դատական նիստից մի քանի ժամ առաջ ընդամենը: Ձերբակալվածների տներում ու գրասենյակներում օպերատիվ աշխատակիցների անցկացրած խուզարկություններից ու հարցաքննություններից հետո քննչական մարմինը նրանց մեղադրանք է ներկայացրել ու կալանավորման մասին միջնորդագրեր ուղարկել Խամովնիչեսկի դատարան։ Այդ միջնորդագրերի ուսումնասիրությունը  դատարանն ավարտել է ուշ երեկոյան միայն:

Առաջինը երկու ամսով կալանավորել են Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպանովին, նա մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 291 հոդվածով (կաշառք տալ)։

Համաձայն քննության տվյալների, Վասիլի Կլեպանովը 4,5 միլիոն ռուբլի է փոխանցել նախարարության աշխատակից Ռիզվան Գայիրբեկովին՝ իրենց ընդհանուր ծանոթի՝ Սերգեյ Գարմաշի միջնորդությամբ։

Ռիզվան Գայիրբեկովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ Դատարանը նրան մինչ օգոստոսի 4-ը կալանքի տակ առնելու որոշում է կայացրել՝ ենթադրյալ կաշառք տվողի ձերբակալությունից մոտ կես ժամ անց։

Ռուսաստանի Քննչական ծառայության Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում նշել են, որ բոլոր գերատեսչությունները, որոնց աշխատակից են համարվում գործի մասնակիցները, աջակցում են քննությանը։ Գայիրբեկովը ղեկավարում էր Արդյունաբերության ու առեւտրի նախարարության պաշտպանական արդյունաբերական համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը։

Միջնորդ Գարմաշը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնյա է։ Ձերբակալումից անմիջապես հետո միջնորդը խոստովանական ցուցմունք է տվել, նա գործի մասնակիցներից միակն է, որը խոստովանել է մեղքը եւ ցուցմունք տվել:

Ինքնախոստովանական ցուցմունքի դիմաց ՌԴ ՔԾ-ն խնդրել է դատարանին նրա հանդեպ տնային կալանք կիրառել։ Խամովնիչեսկի դատարանը բավարարել է այդ միջնորդությունը՝ այն ներկայացնելով դատական նիստի վերջում:

Թե ովքեր են գործի հետ կապ ունեցող ադրբեջանական կողմի մասնակիցները եւ ինչ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դեռեւս հայտնի չէ:

 Քննության վարկածի համաձայն, 2019 թվականի գարնանը Նիժնի Նովգորոդի ռազմատեխնիկական արտադրանք թողարկող ձեռնարկության գլխավոր տնօրենը խնդրել է իր ծանոթին՝ Սերգեյ Գարմաշին, օգնել ընկերության գործունեության որոշ տեսակների համար լիցենզիա ստանալու հարցում։ Դրանք անհրաժեշտ են եղել՝ օրինական փաստաթղթերով կրկնակի նշանակության արտադրանքն Ադրբեջան մատակարարելու համար։ Կլեպանովը գործը գլուխ է բերել՝ սկզբում 2 միլիոն, իսկ հետո՝ եւս 2,5 միլիոն ռուբլի փոխանցելով Գարմաշին:

Գումարը փոխանցվել է Օվչիննիկովսկայա կառույցի սպասարկման շենքի մուտքի մոտ: Այնուհետ իր աշխատասենյակում գտնվող միջնորդը դրանք հանձնել է արդյունաբերության եւ առեւտրի նախարարության բաժնի պետին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2859 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին