Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: 

Պարետի համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է: Այդ որոշման համաձայն, սահմանափակումները համայնքի մուտքի ու ելքի համար գործելու են 2 շաբաթ շարունակ՝ մինչեւ հունիսի 20-ը ժամը 23։59-ը, եւ ուժի մեջ կմտնեն այսօր, ժամը 18:00-ից սկսած:

Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ.

« 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Ձորագյուղ համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 08:00-ն՝ թույլատրելով Ձորագյուղ համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. Սահմանել Ձորագյուղ համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը»:

Ձորագյուղ համայնքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտնել էր որոշման պատճառը: Պատճառն այն է, որ մեր հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3040 դիտում

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել

Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է

Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները

Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը

«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար

Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում. նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ

Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում