Երևան
12 °C
Աշխարհում տիրող համավարակով պայմանավորված, դիմակը ցավոք սրտի դեռ շարունակում է մնալ մեր առօրյայի անբաժան մասնիկը: Բժշկական պաշտպանիչ դիմակներից զատ, վերջին մեկ ամսում Հայաստանում արվեստի մի քանի կենտրոններ սկսել են նոր ու էսթետիկ տեսք հաղորդել անհրապույր, բայց պարտադիր դարձած մեր կյանքի այս կարեւոր «ատրիբուտին»:
Արվեստի կենտրոններից Երվանդ Քոչարի թանգարանում արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատում են նոր դիմակներ ստեղծելու ուղղությամբ, որոնք եւս մեկ անգամ կհանրահռչակեն Քոչարի գործերը:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ անակնկալներ են սպասվում Քոչարի գործերը սիրող մեր հանրությանը: Վերջինս անկեղծացավ, խոսելով համավարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրներից, որը նաեւ դիմակներ ստեղծելու մտահղացման պատճառներեից մեկն է եղել:
Դիմակների հեղինակը Քոչարի թանգարանի աշխատակիցներից մեկն է, դրանք արված են Քոչարի աշխատանքների տարբեր դիմանկարային մոտիվներով: Նախատեսված են տարբեր տարիքի անձանց համար, ըստ նախասիրության, կա նաեւ կանանց եւ տղամարդկանց համար առանձին ոճեր, որոնք հեղինակն արդեն իսկ տարբերակել է:
Տնօրենը նշեց, որ այս պահին 11 տեսականի ունեն: Իսկ ընդամենը հաշված օրեր անց, երբ որոշակի նրբություններ կհստակեցվեն, թանգարանը կհայտարարի, որ պատրաստ է պատվերներ ընդունել:
«Կարծում եմ՝ մարդկանց թվում է, որ դիմակով զրկում են իրենց անհատական կերպարներից: Երբ հասկացանք, որ մարդիկ խուսափում են դիմակներ կրել, ինչը, իհարկե՝ ունի որոշակի պատճառներ. շատ անգամ դրանք այնքա՜ն անհրապույր են թվում, իսկ Քոչարի արվեստը շատ բազմաժանր է, բազմաշերտ եւ միշտ էլ հնարավորություն է տվել հետաքրքրիր լուծումներով հուշանվերներ ստեղծել, որոշեցինք այս նորույթը ստեղծել»,-ասաց Կարինե Քոչարը:
Տնօրեի խոսքով՝ քանի որ այսօր խիստ արդիական է թանգարաններում թանգարանային հավաքածուների հիման վրա հուշանվերիների տեսականու ստեղծումը եւ իրենք էլ վաղուց փորձում են զարգացնել այդ ոլորտը, որոշեցին նաեւ նման ոճի դիմակներ ստեղծել:
«Բացի դրանից, այսօր թանգարանը շատ տխուր իրավիճակում է գտնվում: Այն զրկված է իր այցելուներից եւ բացի հուշանվերների ստեղծումից այնտեղ շատ լուրջ գիտական աշխատանք է կատարվում, որն իհարկե՝ որոշակի ծախսեր է ենթադրում: Մեր աշխատակիցները, որոնք ներգրավված են այդ աշխատանքներում վճարվելու խնդիր էին ունենում: Եվ մեր աշխատակցուհու առաջարկով, որն ուներ համապատասխան կրթություն, փորձեցինք դիմակների կոնցեպտուալ մի պաստառ հրապարակել ֆեյսբուքում, հասկանալու համար, թե որքանով դա կհետաքրքրի մեր հետեւորդներին»,-պատմեց թանգարանի տնօրենը: Կարինե Քոչարը նշեց, որ իրականում շատ զարմացան՝ տեսնելով արձագանքն ու լայն հետաքրքրվածությունը:
Քոչարի թանգարանն այսօր արդեն լուծել են դիմակների փաթեթավորման հարցը: Դրանք պատրաստված են հաճելի թեթեւ կտորներից: Բացի արտաքին նկարազարդ հատվածից, ներսից կարված է բնական կտորից, որը հեշտացնում է շնչելը:
«Իրականում, սրանք դեկորատիվ աքսեսուար են, հուշանվերային, բրենդային օրինակով, որոնք երբեք չի կարելի շփոթել լուրջ բժշկական դիմակների հետ: Անգամ կարելի է բժշկական դիմակի վրայից հագնել»,-ասաց Կարինե Քոչարը:
Այս նորարական դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար: Ամեն մի դիմակ ունի ուղեկցվող ստեղծագործությունների բացիկ, որի հիման վրա այն սեղծվել է: Նաեւ առոջության մաղթանք ուղղված յուրանքնաչյուր գնորդի: Նկատենք նկարազարդումները լինելու են Քոչարի 1925-ից 1930 թվականների փարիզյան գործերի ոճավորված ստեղծագործությունների հիման վրա:
Կարինե Քոչարը նկատեց՝ ինչպես իրենց բոլոր հուշանվերները, սրանք էլ չեն կարող լինել էժան: Գինը մոտավորապես 2000 դրամի սահմաններում կլինի. «Ոչ ավելի, պակասի մասին դեռ մտածում ենք, բայց տարբերակ չունենք»:
Տնօրենից հետաքրքրվեցինք, թե դիմակների վաճառքը միայն պատվերով է լինելու, թե՞ իրականացվելու եւ նաեւ թանգարանից: Վերջինս նկատեց՝ երկու տարբերակով էլ կլինի, բնականաբար կպահպանեն պարետի ոլոր ցուցումները: Գնորդները կարող են տեղում հասկանալ, թե որն են ուզում՝ առաջնորդվելով նկարներով: Եվ կարող են պատվիրել, կամ գնալ տոեղում վերցնել, քանի որ թանգարանը գրեթե միշտ բաց է այնտեղ իրականացվող գիտական աշխատանքների նպատակով:
Քոչարի կարծիքով՝ դիմակները պիտի որ երիտասարդներին ավելի շատ հետաքրքրեն: Բայց նպատակն է՝ այնպիսի որակի ապրանք ստանալ, որ Քոչարի գործերին համահունչ լինի:
Իսկ ահա դիմակների մեկ այլ տարբերակ էլ, որը միայն մանուկների համար է նախատեսված, ստեղծում ՀՀ Ազգային պատկերասրահը (ՀԱՊ): Պատկերասրահի կրթական ծրագրեր գիտակրթական բաժինն առաջարկում է բոլոր մանուկներին միանալ մարտահրավերին եւ պատրաստել ձեռագործ դիմակ կամ արդեն պատրաստի դիմակը զարդարել ՀԱՊ-ի հավաքածուներից մեկով։
«Մենք հուսով ենք, որ կարող ենք նաև տեսնել Ձեզ այդ դիմակները կրելիս, երբ հնարավորություն կունենաք այցելելու Պատկերասրահ: Կարող եք անցնել հղումով՝ http://www.gallery.am/hy/database/, ՀԱՊ-ի հավաքածուն բացահայտելու եւ ոգեշնչվելու համար»,- նշված է պատկերասրահի ֆեյսբուքյան ջում:
ՀԱՊ-ի մամուլի խոսնակ Անուշ Նիկողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սա միայն մանուկների համար նախատեսված ծրագիր է եւ պատրաստված դիմակները վաճառքի համար չեն, ամեն երեխա ինքը պիտի իր դիմակը կրի: Գաղափարը՝ պատկերասրահի կրթական ծրագրերն իրականացնողներին է, սկսել են իրագործել մայիսի կեսերից:
Նիկողոսյանը ասաց, որ այս օրերին երեխաները առցանց են աշխատել եւ որպեսզի իրադարձությունների կենտրում լինեին, նման գաղափար է ծնվել՝ գունավորել դիմակները ազգային պատկերասրահի գործերով: Երեխաները տարբեր նկարիչների գործերից ընտրում են իրենց նախընտարծն ու փորձում արտանկարել, կամ ասեղնագործել իրենց իսկ դիմակների վրա: Սա օգնում է ե՛ւ զարգացնել տաղանդը, ե՛ւ ավելի հաճույքով կրել սեփական ձեռքով արված աշխատանքը:
Լուսանկարը՝ ՀԱՊ-ի Ֆբ էջից
«Երեխաները դիմակներ են պատրաստում սեփական կրման համար՝ ըստ իրենց նախասիրության: Բազմաթիվ երեխաներ կարող են նախաձեռնությանը միանալ հենց տնից եւ այդպես կրել»,-ասաց նա: Նկարազարդ դիմակներ ստղծելու համար երեխաները կարող են կիրառել տարբեր տեխնիկաներ՝ նկարել, ասեղնագործել եւ այլն։
Լուսանկարը՝ ՀԱՊ-ի Ֆբ էջից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան
Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը
Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել
Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ
Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել
Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին
Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան
Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան
Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT