Երևան
12 °C
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեհեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն տվյալներ է ստացել աշխարհում կորոնավիրուսով վարակման արդեն գրեթե 7 միլիոն դեպքի մասին, համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում մոտ 400 հազար մարդ է մահացել:
«Կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը Եվրոպական մասում փոքր-ինչ բարելավվել է, սակայն աշխարհի մակարդակով, ընդհանուր առմամբ, վիճակն ավելի է վատացել»: Այս մասին այսօր, Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
«Աշխարհում մինչեւ այսօր արդեն 400 հազար մարդ է մահացել վարակից չբուժվելու հետեւանքով, եւ այս թիվը շարունակում է աճել: Ընդհանուր տվյալներից եւ պատկերից դատելով, գլոբալ առումով վիճակն աշխարհում բարդացել է: Առանձին երկրներ կան, որտեղ բավական լավ պատկեր է, սակայն աշխարհի մասշտաբով իրավիճակի վատթարացում է նկատվում»,-ասել է Հեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ վերջին 10 օրերից 9-ի ընթացքում աշխարհում ամեն օր գրանցվում է վարակման ավելի քան 100 հազար դեպք: Կիրակի օրը այս թիվը հասել է 136 հազարի՝ 1 օրվա կտրվածքով: Հիշյալ դեպքերի մոտ 75 տոկոսը գրանցվել է աշխարհի 10 երկրների տարածքում՝ հիմնականում Ամերիկայում ու Արեւմտյան Ասիայի երկրներում: COVID-19-ով վարակման թվերը շարունակում են աճ գրանցել նաեւ Աֆրիկա մայրցամաքի երկրների մեծ մասում:
Վերջին օրերին վարակը շարունակում է արագորեն տարածվել Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շրջաններում: Հեբրեյեսուսը նշել է, որ այս երկրներում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ծայրաստիճան հանգստությունը, այս կապացությամբ իրենք ակտիվ հետեւողականության կոչ են անում՝ վարակի տարածման շրջանակը չընդլայնելու համար: Խոսքը հատկապես տարատեսակ հավաքների ու միջոցառումների մասին է:
Այսօր նաեւ ծանուցվել է այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 9-ին հրավիրում է օնլայն խորհրդակցության՝ առողջ մարդկանց հետ կորոնավիրուսով վարակված անձանց շփման վերահսկողության թեմայով:
«Վաղվանից սկսած, ԱՀԿ-ն պարբերաբար հեռահար խորհրդակցություններ կանցկացնի COVID-19-ով վարկակիրների շփումների, բուժման մասին տեխնիկական եւ բուժական մեթոդներով կիսվելու մասին՝ ներառյալ թվային տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող նորամուծությունները:
ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է, որ կոնտակտավորների շփման հետագիծը գտնելը «շարունակում է մնալ համաճարակի դեմ պայքարի գլխավոր մասնիկը»: Այնուամենայնիվ, մարդկանց շփումների եւ տեղաշարժի հսկման թվային մոնիտորինգի գործիքները «կարող են խնդրահարույց լինել գաղտնիության տեսանկյունից»:
Հանգստյան օրերին, աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի սրմամբ պայմանավորված, ԱՀԿ-ն վերանայել է դիմակների կրման մասին իր իսկ սահմանած նորմերն ու պայմանները: Թարմացված հորդորագրերում նշվում է, որ մարդկանց խորհուրդ է տրվում դիմակներ կրել բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր չէ ապահովել սոցիալական հեռավորություն, այդ թվում՝ բաց տարածքներում ու փողոցում:
Սա նշանակում է, որ այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել՝ բացի որոշակի դեպքերի:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է կրել առավել հաճախ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արագությունը: ԱՀԿ-ն կառավարություններին կոչ է արել բնակչությանը հորդորել դիմակներ կրել այն վայրերում, որտեղ ֆիզիկական հեռավորությունն անհնար է պահել, օրինակ՝ պարտադիր է կրել հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:
Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել դիմակներ կրելու համընդհանուր առաջարկությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT