Պատերազմ հայտարարենք նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, արհամարհում են ղեկավարությանը

09/06/2020 schedule14:23

«Նրանք կրկին ուզում են մեզ հետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք և անում են այդ մեկ նպատակով՝ շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք, սա լրջագույն ահազանգ է, պետք է սթափվենք: Մենք՝ մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով՝ սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար»: 

Այս տողերով գրառում է հրապարակել Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանը իր եւ Էդուարդ Համբարձումյանի անունից:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի հայրենակիցներ...

Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հարձակում անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհամենը 4%: Սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն ու բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը:

Իրենց պայքարի ողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի << երջանկության>> պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն:Նրանց ողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է:Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային:

Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները:Մենք կհաղթենք այս ճակատամարտը ` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում ` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ:

Մենք թույլ չենք տա ո'չ մկներին, ո'չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է: Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե' ժամանակից, թե' սեփական ժողովրդից:

Հ Հ Քաղաքացիներ՝
Էդուարդ Համբարձումյան
Միքայել Պողոսյան»

Տպել
13280 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց