Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ապրիլի 2-3-ը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահենք և ապացուցահենք լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր՝ անդրադառնալու 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկելու դրանց վերաբերյալ նորարարական ու փաստահենք լուծումները:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակել բարեկեցության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովման գործընթացի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ներառական և որակյալ կրթության խթանման, մատչելի ու որակյալ առողջապահական համակարգի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը: Նա կարևորել է նաև խոցելի խմբերին ուղղված ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի զարգացման անհրաժեշտությունը և այս գործընթացում շեշտել արձագանքման միջազգային մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը:
Համաժողովի շրջանակում Դավիթ Խաչատրյանը մասնակցել է նաև Peer learning round table․ SDG 5 Gender Equality թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: Այս համատեքստում նա շեշտել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության և ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի ընդունման, ինչպես նաև Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման կարևորությունը։
Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է նաև, որ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով:
Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment խորագրով հարակից միջոցառման ընթացքում Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջխաղացման, նրանց տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։ Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը՝ բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը խոսել է թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար: Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները՝ հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար
Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում, նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը
Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ
Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում
Քարաթափում Դիլիջանի ոլորաններում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT