Երևան
12 °C
Համավարակի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցությունը կորոնավիրուսի հետևանքները մանրամասն վերլուծելու անհրաժեշտություն է տեսնում: Ընդ որում վերլուծելով տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական, հումանիտար և այլ բաղադրիչները՝ դրանք համեմատվելու են միջազգային ցուցանիշների հետ:
Նպատակը ճիշտ եզրակացություններ անելն ու հետագայում նման դեպքերում առավել արդյունավետ գործելն է: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Անհրաժեշտ է լինելու նաև, որ բոլորս միասին հետադարձ հայացք գցենք, և գնահատականներ հնչեցնենք պատասխանելով հարցին, թե բոլոր քաղաքական միավորները և գործիչներն իրենց գործողություններով միացե՞լ են հումանիտար համախմբման մոբիլիզացիային, և արդյո՞ք ձեռնարկել են այնպիսի գործողություններ, որոնցով ստորադասելով քաղաքացիների առողջությունն ու նրանց կյանքի իրավունքը, պատեհ են համարել այս իրավիճակը ծառայեցնել իրենց նեղ անձնական և քաղաքական շահերին: Այդ ամենն առավել ցայտուն է լինելու միջազգային գործընկերների աջակցության և նրանց կողմից մարդասիրական օգնության ձեռք մեկնելու ֆոնին»,-նկատեց Մակունցը:
Հայաստանը բարեհաջող հաթահարելու է համավարակի դժվարությունները: Ըստ Մակունցի, մենք այս ամենից դուրս ենք գալու համախմբված՝ նոր աշխարհում ներկայանալով մեր պետության համար առավել շահեկան դիրքերից:
Նոր կորոնավիրուսի համավարակը մարտահրավեր է համայն մարդկության համար և այն հաղթահարելու ճանապարհին բարդ խնդիրների առաջ են կանգնել անխտիր բոլոր պետություններն, անկախ այն հանգամանքից, թե այդ պետություններն են ինչ հզոր ռազմական ու տնտեսական պոտենցիալ, և կայացած ու հագեցած առողջապահական համակարգ ունեն:
Հիվանդությունը դեռ վատ է ուսումնասիրված, և տարբեր պետություններ հընթացս փոխում են իրենց մարտավարությունը: Սա, ըստ Մակունցի, վերաբերում է թե ԱՀԿ-ին, թե պետություններին: Այս առումով Հայաստանը բացառություն չէ և ՀՀ կառավարությունը չի խորշում ընթացքում շտկումներ մտցնել իր գործողություններում:
Ակնհայտ է սակայն, որ խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ է համընդհանուր մոբիլիզացիա, ջանքերի համատեղում: Այդ թվում միջազգային ապարեզում:
«Օգտվելով առիթից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում Վրաստանի, ՌԴ, ԵՄ, ԱՄՆ-ի, Լիտվայի, Չինաստանի և միջազհային մեր մյուս գործընկերներին՝ Հայաստանին հումանիտար, բժշկական, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,-ասաց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդևադարձավ նաև, ըստ իրեն՝ առանձին գործընկերների հնչեցրած տեսակետներին և նշեց, որ բողոքի ձայն հնչեցնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, միևնույն ժամանակ նույն սահմանադրությունը ենթադրում է հատուկ իրավիճակներում արտակարգ դրության սահմանում, որն իր հերթին ենթադրում է հատուկ իրավական ռեժիմ:
ՀՀ բոլոր քաղաքացիները, ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք պարտադիր ենթարկվելու են այդ իրավական ռեժիմով սահմանված կարգավորումներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, քաղաքակն կուսակցության պատկանելիությունից և այլ առանձնահատկություններից:
«Քաղաքական հայտարարությունները ոչ մեկը չի կարող սահմանափակել, ինչպես չեն կարող սահմանափակվել պատասխան քաղաքական հայտարարությունները: Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգ ձևավորելուն, ապա քաղաքական, ոչ այնքան քաղաքական միավորներն, իհարկե ազատ են քաղաքական օրակարգ ձևավորելում, բայց եթե այդ արտահայտությունը հնչեցնելով նկատի է առնվում վերջին շրջանում շատ ակտիվ շրջանառվող, առնվազն ինձ համար միակ քաղաքական օրակարգը, այն է՝ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը, ապա վերահստատում եմ արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը»,-շեշտեց Լիլիթ Մակունցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT