Անբարոյականի զավակ լինեմ, եթե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյանը գնում է հարցաքննության

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ծառուկյանի տան մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ԲՀԿ-ի կողմնակիցներ եւ դատապարտում են գործողությունները:

Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ տնից եւ կարճ մեկնաբանեց իրավիճակը:

«Այսօրվա գործողությամբ ուզում են ճնշում գործադրել, շանտաժ: Որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնի: 15 թվականից ինչ ասես առաջարկել են, չեմ համաձայնել, հիմա էլ ինչ ասես առաջարկում են, չեմ համաձայնում, 2 տարի շարունակ ամեն ինչ ձախողել են, ամեն բան վնաս է մարդուն , քաղաքացում: Հարգելի քաղաքացիներ, համաճարակ դեկտեմբերից տարածվում է, մարզերում մինչեւ այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց գոնե թեստավորում անեն, բայց մարդկանց մասկա չդնելու համար տուգանում են: Էսօր պետք է թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ հնարավորություն:

Այո, սա քաղաքական ճնշում է, բայց անբարոյականի տղա լինի նա, ում կկարողանան ճնշել: Ինչպես 2015 թվայկանին, այնպես էլ հիմա կարող ենք բոլոր մարզերի քաղաքացիներին հավաքել: Մարդիկ չեն կարողանում մի կտոր հաց առնել, գույքահարկ են բարձրացնում: 3 ամիս հետո սով է լինելու, սով, ես ձեզ ասում եմ: Ինքը պատասխան է տալու օրենքի, ժողովրդի եւ իմ առաջ: Ես սա երբեք չեմ մոռանա»,-ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը հավելեց, որ ցանկացած հարցի պատասխան ունի՝ «ավելի մեծ բացվածքով, ավելի տեղը տեղին, ոչ մի բանից չեմ վախենալու»,-նշեց նա եւ հայտարարեց, որ ինքը հիմա գնում է հարցաքննության, չգիտի ինչ հարցեր են տալու, ինչ են ասելու:

Այս հայտարարությունից հետո հավաքված քաղաքացիները բացականչեցին՝ «բոլորս Ծառուկյանի ետեւից»:

Ոստիկանության մեծ թվով ծառայողներ աշխատում են Ծառուկյանի առանձնատան տարածքում, նրանք պարբերաբար հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, չհավաքվել խմբերով:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ բացահայտել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաեւ խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել շուրջ 30 միլիարդ դրամի վնաս, մեկ այլ դրվագով էլ պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:

Համացանցում տարածվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում բաժանված ենթադրյալ ընտրակաշառքի հաշվետվության մասինփաստաթուղթ: Փաստաթղթում ուշագրավ մանրամասներ կան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40910 դիտում

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին