Երևան
12 °C
Վեթինգ կլինի՝ ի հեճուկս անիրավ դատավորների և ԲԴԽ-ի՝ հանցավորություն հովանավորող անդամների: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա գրել է, որ այսօր որպես Վեթինգի դիմադրական շարժման ներկայացուցիչ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են գործող կառուցակարգերի ու իրավակարգավորումների շրջանակներում դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ նոր օրենսդրական կարգավորումների ընդունման հնարավորությունները։
«Հուրախություն ինձ, մենք գրեթե համակարծիք էինք այն հարցում, որ վեթինգի իրականացման գործընթացը պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից, որը, ըստ էության, ֆիլտրող դեր ու նշանակություն ունի դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում և իր ներկայիս գործելաոճով ուղղակի խոչընդոտ է հանդիսանում այդ ճանապարհին։ Հետևաբար մեր առաջնային խնդիրը պետք է լինի ինչպես արդեն իսկ գործող, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, նոր ընդունվելիք իրավակարգավորումներով Բարձրագույն դատական խորհուրդը վեթինգի իրականացման խոչընդոտից վեթինգի իրականացման առաջամարտիկի վերածելը։
Մենք դա անելու ենք կա՛մ ԲԴԽ գործող կազմի հետ, կա՛մ, եթե անհրաժեշտություն առաջանա, առանց նրա։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհին վեթինգն անխուսափելի է ու այլընտրանք չունի։ Մենք բոլոր հնարավոր միջոցներով հասնելու ենք դրա իրականացմանը։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ առանց երկրում առկա մյուս հիմնարար ու համակարգաստեղծ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, վեթինգի գործընթացը չի կարող ցանկալի արդյունքներ ապահովել։ Հետևաբար մեր առաջնահերթ խնդիրն է Ազգային ժողովի միջոցով սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը ու գործող ապօրինի Սահմանադրական դատարանի գործունեության դադարեցումը։
Դա մեծագույն խթան կհանդիսանա ինչպես վեթինգի, այնպես էլ դատաիրավական ոլորտի առավել լայն ու ընդգրկուն բարեփոխումների իրականացման համար։ Այս ճանապարհին մեզ սպասում է հսկայածավալ աշխատանք, ինչի նպատակով Ռուստամ Բադասյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական։ Զուգահեռաբար Վեթինգի դիմադրական շարժումը շարունակում է իր փաստահավաք գործունեությունը, ինչի շրջանակներում մենք փաստագրում ենք անցած տարիներին, տասնամյակներին կայացված ապօրինի դատական վճիռների ու դրանց զոհ դարձած քաղաքացիների պատմությունները։
Այդ փաստական բազայի հիման վրա մենք առաջիկայում հանդիպումներ կունենանք նաև այլ պատկան կառույցների, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կներկայացնենք մեզ հասու դարձած պատմությունները։ Հույս ունենք, որ դրանց հիման վրա կհարուցվեն կարգապահական վարույթներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև քրեական գործեր։
Հայաստանում արդարության վերականգնման ու արդարադատության հաստատման ճանապարհը հեշտ չէ, այդ ճանապարհին առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ խոչընդոտներ։
Դրանք մենք հերթով հաղթահարելու ենք ու հասնելու ենք մեր վերջնանպատակին՝ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների միջոցով արդարադատության հաստատմանը։ Հանուն ՀՀ քաղաքացու ու հանուն հանրապետության»,- գրել է Արման Բաբաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
«Ամբերդ» կայանից Քարի լիճ հատվածը շարունակում է փակ մնալ. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
Աշխատանքային օրվա մեկնարկը՝ Դեբեդի ափին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT