Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ «Չեք լռեցնելու» պաստառով:
«Այլևս ՀՀ-ում դուք անցաք թույլատրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է լուրջ ընտրության առջև՝ իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետե՞րը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: ԱԺ-ում եղել են նմանատիպ նախաձեռնություններ, եւ գիտեք՝ ինչպիսի ընթացք են ունեցել, երբ գլխավոր դատախազը սանկցիայով մտել է Ազգային ժողով՝ այս կամ այն անձին ձերբակալելու համար: Այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում Ազգային ժողովի պատգամավորի ինստիտուտի նկատմամբ:
Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը խոսել է խնդիրներից, մատնանշել պրոբլեմներ, եւ որեւիցե քաղաքական մեկնաբանություն չի եղել, խոսել են օրենսգրքի որոշ տարրերի մեկնաբանություններով, սա ի՞նչ աշխատելաոճ է:
Փաստեր կան, որոնք պետք է բարձրացնենք: Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ ցուցմունք չկա, որեւէ առերեսում տեղի չի ունեցել, սա սկզբից մինչեւ վերջ շինծու գործ է լինելու, դուք ուզում եք լռեցնել 2-րդ քաղաքական ուժին, ընդդիմությանը, չի՛ ստացվելու:
Հայաստանի հպարտ քաղաքացիներ են մահացել կորոնավիրուսից, ո՞վ է տալու այդ մարդկանց մահվան պատասխանը: Վստահաբար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ կան, որոնց մեջ կա հայրենասիրություն, պատասխանատվության զգացում եւ տեսնելու ունակություն, նրանց մասին կարելի է հարգանքով խոսել: Հարգելի՛ գործընկերներ, սթափ մտածեք:
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԲՀԿ-ն՝ որպես կուսակցություն, չի մասնակցել ընտրություններին, եղել է «Ծառուկյան» դաշինքը, այդ փաստաթղթից սկսած՝ ապատեղեկատվություն է տեղի ունեցել:
Մենք հպարտ կեցվածքով որպես քաղգործիչներ՝ կագնել ենք Գագիկ Ծառուկյանի հետ միասին ժողովրդի կողքին:
Երբ նման գործընթաց էր նախաձեռնված ԱԺ-ում եւ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ մյուս պատգամավորներին ցանկանում էին շինծու գործով զրկել անձեռնմխելիությունից, եւ այդ ժամանակ անանուն նամակներ էի ես ստանում, որ ազգային դավաճանություն ես անում, որ ձեր թիմը սխալ բան է անում, ձերբակալել է պետք, Արցախի հարց կա, իմ պատասխանը կոշտ է եղել, եւ մեր քաղաքական թիմի, մեր որոշումը եղել է այդ գործընթացը տապալելը: Որքանով հնարավոր է եղել, քաղաքական առումով մենք ամեն ինչ արել ենք, ստորագրել ենք եւ ասել, որ պատգամավորի կարծիք ասելու համար ոչ ոք իրավունք չունի պատգամավորին լռեցնելու: Միշտ քաղաքակնության մեջ որքան էլ որ պիտակավորում են, կան բարձր բարոյական նորմեր, ընտրեք այդ բարձր բարոյական նորմերը: Ո՞նց եք պատկերացնում, որ նաեւ ձեր զավակին փորձեն քրեական հետապնդումների ենթարկել, բոլորդ էլ զավակներ ունեք:
ԱԺ պատգամավորին ՀՀ Սահմանադրությամբ տրված են բավարար լիազորություններ՝ գործողություններ իրականացնելու և չլռելու, խնդիրների մասին խոսելու: Հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ, և ինչպիսին է եղել քաղաքական մեծամասնության արձագանքը, որևիցե քաղաքական մեկնաբանություն չի եղել:
Կյանքում գալիս է ժամանակ, երբ մարդ պետք է իր արածի կամ չարածի համար պատասխանատվության ենթարկվի: Ներկայացված բոլոր փաստաթղթերը իրականության հետ աղերս չունեն, ցանկանում են հասարակության մեջ Գագիկ Ծառուկյանի համբավն արատավորել ու պիտակավորել:
Մենք ավելի կոշտ գնահատականի ենք արժանացնելու մյուս բոլոր քննադատելի որոշումները»,- նշեց Էնֆիաջյանը՝ կրկնելով, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, որևէ առերեսում չի եղել, գործն էլ շինծու է՝ խորհրդարանական թիվ 1 ընդդիմադիր ուժին լռեցնելու:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT