Բիթքոինի բիզնես, խուզարկություններ, լարված հարաբերություններ. միջազգային մամուլը՝ Ծառուկյանի գործի մասին

Արդեն 3 օր է համացանցային բոլոր տիրույթները, հայական ողջ մեդիադաշտն ուշի ուշով հետեւում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր եւ խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Կիրակի օրը կատարված խուզարկություններին, երեկ ու այսօր խորհրդարանում ծավալված իրադարձություններին, ցույցերին ու ձերբակալություններին, ԱԱԾ հաղորդագրություններին ու իշխող քաղաքական ուժի հետ տարաձայնություններին անդրադարձել են միջազգային շատ լրատվամիջոցներ եւս:

Associated Press գործակալությունը գրում է, որ Հայաստանի անվտանգության ծառայությունները Ծառուկյանին մեղադրում են խաղային ոչ լիցենզավորված բիզնեսներ վարելու մեջ, որոնք զրկում էին կառավարությանը եկամուտներից: Նշվում է նաեւ, որ խորհրդարանը թույլատրել է նրա ձերբակալությունը՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Անդրադառնալով ավելի վաղ կատարված իրադարձություններին, գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը  ձերբակալել էր Ծառուկյանի մի քանի տասնյակ կողմնակիցների, որոնք հավաքվել էին խորհրդարանի մոտ գտնվող այգում ՝ բողոքելու վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու քայլի դեմ:

USnews-ը, հղում անելով  Associated Press-ին մեջբերել է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող վարչապետ Փաշինյանի կուսակցության անդամները միաձայն քվեարկել են Ծառուկյանի անձեռնմխելիության վերացման, այնուհետ՝ նրա ձերբակալության համար:

Daily Independet-ը նշում է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի խորհրդարանական 25 հոգանոց խմբակցությունը բոյկոտել է քվեարակությունը, արդյունքում՝ 1 ժամ տեւողությամբ քվեարկել են միայն իշխող ուժի ներկայացուցիչները: Նշվում է, որ Ծառուկյանը պնդում է՝ բոլոր քայլերը քաղաքական են: Նրա կուսակցությունը զբաղեցնում է Հայաստանի խորհրդարանի 132 տեղերից 25-ը: 

Daily journal-ը կիրակի օրն էր անդրադարձել Հայաստանում կատարվող  իրադարձություններին՝ նշելով, որ 90-ից ավելի մարդ է ձերբակալվել երկրում հայտնի մեծահարուստ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից հետո ակտիվացած բողոքի ակցիաների ժամանակ: Անդրադառնալով մեղադրանքներին, Daily journal-ը գրում է, որ նա կասկածվում է խաղային գործունեության չթույլատրված գործողությունների իրականացման մեջ, որոնք զրկել են կառավարությանը եկամուտներից:

Հայաստանում ծավալվող եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին ծավալուն վերլուծական հոդվածով անդրադարձել է EvnReport-ը: Հոդվածում նշվում է, նախորդ 2 ռեժիմների ժամանակ ակտիվ գործունեություն ծավալած օլիգարխը եւ երկրի ամենահարուստ անհատներից մեկը ՝ Ծառուկյանը, առավելապես հայտնի է նրանով, որ իր հսկայական հարստությունը նա կուտակել է «ապօրինի հարստացման ու կոռուպցիայի միջոցով»: Բավական սուր պնդումներով հոդվածում ասվում է, որ իր ահռելի ֆինանսական կայսրությունը հնարավոր իրավական պատասխանատվությունից պաշտպանելու համար Գագիկ Ծառուկյանը 2004-ին ստեղծել է իր քաղաքական կուսակցությունը ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը:

Մեջբերելով հոդվածները, որոնք մեղսագրվում են Գագիկ Ծառուկյանին, Evnreport-ը հավելում է՝ այն, որ Ծառուկյանը մարմնավորում է օլիգարխիան, անհերքելի է: Ու հիմա, ըստ հոդվածի, կուսակցությունը գործի օրինականությունը սահուն կերպով կապում է քաղաքական հետապնդման հետ: Կուսակցությունը փորձում է քաղաքականացնել կառավարության եւ իրավապահ համակարգի մեղադրանքները, նրանք փորձում են անտեսել ապացույցները եւ կառուցել մեկ այլ պատմություն, որտեղ ԲՀԿ առաջնորդը հաղթածի դիրքերում է եւ անմեղ:

National post-ն էլ, անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած 2 քվեարկություններին, հայտնում է, որ ըստ Ծառուկյանի առաջնորդած կուսակցության անդամների, իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ հունիսի 5-ին իրենց առաջնորդի ունեցած ելույթից հետո, որում վերջինս մեղադրել էր ՀՀ իշխանություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ: Նշվում է, որ Ծառուկյանը կասկածվում է քվե գնելու, խարդախության ու հողերի ապօրինի յուրացման մեջ:

Ծառուկյանին առնչվող քրեական գործերին, խուզարկություններին ու ցույցերին անդրադարձել է նաեւ BBC-ն, իսկ այս օրերին ծավալվող իրադարձություններին եւ այդ բոլորի նախապատմությանն առավել մանրամասն ու ծավալուն անդրադարձ է կատարել BBC-ի ռուսական ծառայությունը: Հոդվածում բացահայտվում են վաղուց մոռացված մանրամասներ, ներկայացվում տարիների վաղեմություն ունեցող տեղեկություններ:

Օրինակ, հոդվածում խոսվում է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունների մասին, որոնք, ըստ հոդվածագրի, երկարամյա պատմություն ունեն:

«Նրանց առաջին բախումը եղել է 2004-ին, երբ պայթեցվել էր այն տարիներին որպես լրագրող-խմբագիր աշխատող Նիկոլ Փաշինյանի Նիվա մակնիշի մեքենան ու  վերջինս դրանում մեղադրում էր Ծառուկյանին, որը, ըստ նրա, դժգոհ էր եղել իր հոդվածներից մեկից: Հաջորդիվ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Ծառուկյանն ու Փաշինյանը բարիկադների տարբեր կողմերում էին, Փաշինյանն ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, Ծառուկյանը՝ հարմարվում իշխանական բոլոր փոփոխություններին ու զարգացնում իր բիզնես-կայսրությունը:

Նրանք կրկին բախվեցին 2018-ին խաղաղ հեղափոխության ժամանակ, երբ Ծառուկյանի խորհրդարանական կուսակիցները աջակցություն հայտնեցին Փաշինյանի պայքարին եւ խորհրդարանում օգնեցին նրան՝ գալ իշխանության»,-ասվում է BBC-ի հոդվածում:

Հոդվածագիրը նաեւ մի քանի տվյալներ է ներկայացրել ՝ նշելով, որ Ծառուկյանը վառ դեմք է հետխորհրդային քաղաքականության մեջ: Նախկին պրոֆեսիոնալ մարզիկը, որն իրեն նախկինում համեմատել է Դոնալդ Թրամփի հետ, պահում է արջեր, առյուծներ ու այլ էկզոտիկ կենդանիներ, ղեկավարում է կուսակցություն ու կապեր ստեղծում Մոսկվայում ու Լոնդոնում: Այս ամենով հանդերձ, ըստ հոդվածագրի, նա մշտապես չի մոռանում իր ավտոսրահների, հեռուստաընկերության, գարեջրագործարանի, կոնյակի գործարանի, կազինոների ու մյուս բիզնեսների զարգացումը, որոնց վերջերս ավելացրել է ժամանակակից բիզնես-տեսակը՝ բիթքոինների գիգանտ-ընկերությունը:

Ի հավելումն ասվում է, որ Ծառուկյանի կուսակցությունը ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի վաղեմի գործընկերն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5711 դիտում

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը