Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե ինչու էր երեկ «Իմ քայլը» լուռ ԲՀԿ-ի ելույթների ժամանակ (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին նախորդած քաղաքական հայտարարությանը: 

«Ընդդիմությանը լռեցնելու մասին հայտարարության մեջ որպես ապացույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բերում է հունիսի 5-ին խմբակցության ղեկավարի կողմից արված քաղաքական հայտարարության պատասխան քաղաքական հայտարարությունը արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից, եւ սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Նախ կարծում եմ՝ բոլորս պետք է դուրս գանք որեւէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն անհամարժեք է եւ չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլեւ չի համապատասխանում իրականությանը: Եվ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որեւէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը քաղաքական հայտարարություններ անել»,- նշեց Մակունցը:

Նրա գնահատմամբ՝ հունիսի 5-ին հնչած քաղաքական հայտարարությունը մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արած մյուս բոլոր հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. առաջին՝ խոսվել է կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին արտակարգ դրության պայմաններում, եւ դա արվում էր վարչապետի եւ նրա ընտանիքի վարակված լինելու պարագայում, եւ երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխության պահանջը փոխվել էր 100 տոկոսի:

«Հետեւաբար «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախորդ քաղաքական հայտարարությունները իրենց քաղաքական շեշտադրումներով շատ քիչ են տարբերվել այդ օրը արված հայտարարություններից: Երեկ նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու փորձերից, եւ այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Հետաքրքիր էր նաեւ հետեւել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների ելույթները այնպես էին ձեւակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին: Իսկ մենք լուռ էինք: Պարզաբանեմ՝ ինչու: Որովհետեւ իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները եւ ելույթները, փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետեւ թե՛ հանրությունը, թե՛ միջազգային մեր գործընկերները իրավունք ունեն առանց որեւէ ավելորդ ելույթների լսել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին փորձում մեր ընդդիմադիր գործընկերները այն ներկայացնել որպես քաղաքական հետապնդում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ բոյկոտելը, ի վերջո, ընդդիրմության իրավունքն է, տարբեր ատյաններին դիմելը՝ նույնպես:

Մակունցը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը ՀՀ կարեւորագույն ձեռքբերումներն են, եւ դրա վկայությունը ԶԼՄ-ներում ու տարբեր հարթակներում գործող քաղաքական թիմի հասցեին արվող քննադատությունն է, որը, ըստ նրա, ցավոք, հաճախ նաեւ անձնական վիրավորանքներով է ուղեկցվում: Խմբակցության ղեկավարը ընդգծեց նաեւ, որ վերջին շրջանում միտում կա բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ փորձելով ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա:

«Ուստի որեւէ գործով չխաթարելով որեւէ անձի անմեղության կանխավարկածը կրկին հայտարարում ենք, որ Հայաստանում այլեւս անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ, անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից»,- իր ելույթը եզրափակեց Լիլիթ Մակունցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4123 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով