Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու վերաբերյալ:
Նիստին ներկայացել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ նախարարի ներկայացուցիչ Գասպարյանը:
Նիստի մեկնարկին, սակայն, մինչ բուն միջնորդության քննությունը, ԲԴԽ անդամ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ հայտնեց՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ սույն գործով ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իր ընկերն է.
«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իմ ընկերը, որի հետ դեռեւս 1992 թվականից գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, երբ սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին՝ այժմ հանդիսանում եմ նրա կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Բացի այդ, նա հանդիսանում է ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, որը, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Վերոգրյալ փաստերը հայտնի են իրավաբանական հանրության լայն շրջանակին»,- ասաց Մակյանը՝ նշելով, որ սա հաշվի առնելով՝ նախկինում իրեն մակագրված որոշ գործերով, որոնցում ներգրավված է եղել Աթանեսյանը, ինքը հայտնել է ինքնաբացարկ, եւ այժմ էլ գտնում եմ, որ անկողմնակալ դիտորդմի մոտ կարող են կասկածի տակ դրվել իր՝ որպես ԲԴԽ անդամի անաչառությունը դատավոր Ազարյանի գործի քննությունն իրականացնելիս:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ինքնաբացարկի հիմքերն առկա են, իսկ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ առկա չեն. «Պարոն Մակյանն իմ մանսակցությամբ գործերով ինքնաբացարկ էր հայտնում, բայց դա վերաբերում էր Առաջին ատյանի գործերի քննությանը, չեմ կարծում՝ խորհրդի կազմում քննությանը դա լուրջ դերակատարություն ունենա, եւ բացի այդ, այս քննությունը չի վերաբերում իմ անձին, ես այստեղ ներկայացուցիչ եմ»:
ԲԴԽ անդամները հարցեր չհղեցին Մեսրոպ Մակյանին եւ հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ Խորհուրդը որոշեց այն մերժել:
Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5»-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Բողոքի քննության փուլում դատախազն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ալեքսանդր Ազարյանին՝ հիմքում դնելով դատավորի կանխակալ վերաբերմունքի հանգամանքը. «Բողոքի քննության ընթացքում դատավորի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ. ինքնաբացարկի վերաբերյալ քննիչի միջնորդության մերժման որոշումն ընդունել է գործնականում վայրկյանների ընթացքում, այդ որոշումը հրապարակել, ապա դրանից հետո բողոքի քննությունը շարունակել է դատախազի և քննիչի բացակայության պայմաններում՝ միայն բողոքաբերների մասնակցությամբ և այլն»,- տեղեկացրել էին մեզ դատախազությունից՝ հավելելով, որ բողոքը քննող դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, իր գործողություններով, արած արտահայտություններով ողջամիտ կասկած է հարուցում դատարանի նախատրամադրվածության վերաբերյալ: Ալեքսանդր Ազարյանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը, եւ Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Դրանից հետո պարզ էր դարձել, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. ըստ տեղեկությունների՝ պատճառը դատավորի կողմից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին արված արտահայտություններն են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT