Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաեւ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Վերջինս նախ նշեց, որ, ուսումնասիրելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախարարի միջնորդությունը, պարզել է, որ նախարարը, միջնորդության մեջ քննարկելով անհարգալից վերաբերմունքի դրսեւորումները, նշել է, որ դատավորը թույլ է տվել արտահայտություններ, որոնցով արտահայտել է իր անհարգալից վերաբերմունքը ինչպես քննչական ծառայության ներկայացուցչի, այնպես էլ իր՝ դատարանի նկատմամբ. «Դատավորը, ազատորեն արտահայտելով իր կարծիքը, քննադատել է այդ անձանց մասնագիտական գիտելիքները եւ գործունեությունը, ինչը առնվազն անկողմանակալ դիտորդի մոտ ստեղծում է դատարանի խտրական վերաբերմունքի տպավորություն»,- ասված է նախարարի միջնորդության մեջ:
Հայկ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նկարագրվածը ենթադրում է Դատական օրենսգրքով ամրագրված վարքագծի խախտում, ե՛ւ ԲԴԽ-ի, ե՛ւ կողմերի ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ ԲԴԽ հանձնախումբը՝ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանի, Գրիգոր Բեքմեզյանի եւ Անի Մխիթարյանի կազմով, այլ գործով իրեն եւս մեղադրում է վարքագծային խախտումներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ իր ձեւակերպումները կասկածի տակ են առնում անաչառությունը Խորհրդի նկատմամբ եւ խախտում են Խորհրդի անդամների քաղաքական զսպվածության եւ չեզոքության պահանջը:
Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ հարուցված վարույթը կասեցված է. այդ գործով ԲԴԽ-ն դիմել է Սահմանադրական դատարան, եւ այժմ չկա վերջնական որոշում՝ նրան մեղսագրվող արարքները իրավաչափ են, թե ոչ: Սակայն, անկախ այս հանգամանքից, Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կարեւոր է այն, որ իր եւ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ վարույթներում կան նմանություններ. «Այս առումով կողմերի եւ անկողմնակալ ողջամիտ եւ տեղեկացված դիտորդի մոտ կարող է ծագել հարց, թե որքանով է բարոյապես ճիշտ, որ ես դատավոր հանդիսանամ մի գործով, որտեղ կան առերեւույթ նմանություններ ԲԴԽ հանձնախմբի կողմից ինձ մեղսագրվող խախտումների եւ սույն գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանին մեղսագրվող ենթադրյալ խախտումների միջեւ»:
Որպես ինքնաբացարկի երկրորդ հիմք՝ Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը պարտավոր է ԲԴԽ-ին բացահայտել, որ ՀՔԾ պետը հանդիսանում է իր համակուրսեցին, որի հետ իրենք գտնվում են ընկերական հարաբերությունների մեջ 1993 թվականից առ այսօր. «Ես ամենայն պատասխանատվությաբ հայտնում եմ, որ ունեմ բավարար հասունություն եւ կամք վեր կանգնել վերոնշյալ հանգամանքներից, սակայն կողմերի եւ հանրության՝ դատարանի ընկալման տեսանկյունից եւ հաշվի առնելով, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի անաչառ, այլ պետք է նաեւ ընկալելի լինի այդպիսին, ես ներկայացնում եմ ինքնաբացարկի միջնորդություն»:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դարձյալ հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն բարձրացված հարցի վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ վարույթների նմանությունները ինքնաբացարկի հիմք չեն կարող լինել, սակայն ՀՔԾ պետի հետ ընկերական հարաբերությունները ինքնաբացարկի հիմք լինել կարող են: Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց, որ նախարարի հետ համաձայն է այս հարցում. «Մենք պատրաստվում ենք որպես վկա հրավիրել եւ հարցաքննել Սասուն Խաչատրյանին, եւ իմ կարծիքով հաճելի չէ հարցաքննել սեփական կուրսընկերոջը»,- ասաց նա:
ԲԴԽ անդամները հարցեր չհղեցին Հայկ Հովհաննիսյանին եւ հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ Խորհուրդը որոշեց այն մերժել:
Հիշեցնենք, որ այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաեւ ԲԴԽ անդամ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Ինքնաբացարկի հիմքը դատավոր Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ ընկերական եւ քավոր-սանիկական հարաբերություններն էին: ԲԴԽ-ն, սակայն, խորհրդակցական սենյակից վերադառանալով, այս միջնորդությունը եւս մերժեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT