Հուսով եմ՝ ստիպված չենք լինի երկար հանդուրժել երկրպագուների բացակայութունը. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ մրցաշարերի մասին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անհաբեր սպասում է այն օրվան, երբ ֆուտբոլասերները կրկին մարզադաշտեր այցելելու հնարավորություն կունենան: Այս մասին նա նշել է երեկ՝ հունիսի 17-ին, տեղի է ունեցած կազմակերպության գործկոմի նիստի ընթացքում, որի ժամանակ որոշումներ են կայացվել մրցաշարերի անցկացման վայրերի ու ժամկետների վերաբերյալ: Չեֆերինը վստահություն ունի, որ այդ օրը երկար սպասեցնել չի տա:

«Հիացած եմ, որ հնարավորություն ունենք վերսկսելու մեր գրեթե բոլոր մրցաշարերը: Վստահ եմ, որ ստիպված չենք լինի երկար հանդուրժել երկրպագուների բացակայությունը, եւ նրանց մոտ ապագայում թույլ կտան մարզադաշտեր վերադառնալ»,- ասել է նա:

Երեկ տեղի ունեցած ժողովի ընթացքում ՈՒԵՖԱ-ի կայացծրած կարեւոր որոշումներից մեկը վերաբերում է Եվրո 2020-ին, որն այս տարվա մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգվեց: ՈՒԵՖԱ-ն տեղեկացնում է, որ եվրոպական 12 քաղաքները, որոնք այս տարի հունիսի 12-ից հուլիսի 12-ը պետք է ընդունեին խաղերը, հաստատել են, որ մյուս տարի էլ կկարողանան անել դա, թեեւ ավելի վաղ տեղեկություններ կային, ըստ որոնց, որոշ մարզադաշտեր պատրաստ չեն հաջորդ տարի հյուրընկալել խաղերը, քանի որ այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ ունեն:

Այսպիսով՝ բացման խաղը՝ Թուրքիա-Իտալիա հանդիպումը, տեղի կունենա 2021թ. հունիսի 11-ին Հռոմի «Օլիմպիկոյում»: Խմբային փուլը կավարտվի հունիսի 23-ին: 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հունիսի 26-29-ը, քարորդ եզրափակչինը՝ հուլիսի 2-ին եւ 3-ին, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 6-ին եւ 7-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 11-ին:

Եվրո 2020-ի որակավորման փուլի փյել-օֆ հանդիպումները տեղի կունենան այս տարի սեպտեմբերի 3-ին մեկնարկող Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանի խաղերի հետ մեկտեղ: Դրանք նախատեսված են խմբային փուլի հոկտեմբերին ու նոյեմբերին նշանակված տուրերին զուգահեռ:

Մինչեւ այս տարվա սեպտեմբեր ավարտին կհասցվեն Չեմպիոնների եւ Եվրոպա լիգայի ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի հանդիպումները: Չեմպիոնների լիգան կանցկացվի եզրափակիչ մրցաշարի ձեւաչափով: Քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի հանդիպումները, ինչպես նաեւ եզրափակիչը կկայանան օգոստոսի 12-23-ը Լիսաբոնի «Էշտադիու դու Բենֆիկա» եւ «Ժոզե Ալվալադե» մարզադաշտերում: Օգոստոսի 23-ին Լիսաբոնում կկայանա եզրափակիչը: Ամեն փուլում թիմերը միմյանց կհանդիպեն ոչ թե 2-ական, այլ 1-ական խաղով:

Մինչեւ այդ՝ օգոստոսի 7-ին ու 8-ին, տեղի կունենան 1/8 եզրափակչից մնացած պատասխան 4 հանդիպումները, որոնք չէին կայացել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Առաջիկայում կորոշվի՝ արդյոք դրանք կկայանան նոմինալ դաշտի տերերի մարզադաշտերում, թե Պորտուգալիայում: Անհրաժեշտության դեպքում 1/8 եզրափակչի խաղերն անցկացնելու համար կօգտագործվեն Պորտուի «Դրագաու» եւ Գիմարաեշի «Աֆոնսու Էնրիկեշ» մարզադաշտերը: Քառորդ եզրափակչի եւ կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա հուլիսի 10-ին:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի հանդիպումները, ինչպես նաեւ եզրափակիչը տեղի կունենան նույն ձեւաչաով, ինչ Չեմպիոնների լիգայի պարագայում: Կանցկացվեն Քյոլնում, Դույսբուրգում, Դյուսելդորֆում ու Գելզենկիրխենում օգոստոսի 10-21-ը: 21-ին եզրափակիչն է Քյոլնում:

Այս մրցաշարի 1/8 եզրափակչից մնացած պատասխան հանդիպումները նշանակված են օգոստոսի 5-6-ը: Ավելի ուշ կորոշվի՝ դրանք տեղի կունենան նոմինալ դաշտի տերերի մարզադաշտերում, թե ոչ: «Ինտեր»-«Խետաֆե» եւ «Սեւիլիա»-«Ռոմա» զույգերի դեպքում այլ որոշում է կայացվել: Քանի որ դրանց դեպքում առաջին հանդիպումները նույնպես հետաձգվել էին, դիմակայության հաղթողը կվճռվի 1 խաղով, իսկ մրցավայրերը կհայտարարվեն առաջիկայում: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի եւ կիսաեզրափակչի վիճակահանությունը նույնպես հուլիսի 10-ին է:

Ընթացիկ մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում թիմերին կթույլատրվի խաղի ընթացքում 5-ական փոփոխություն անել: Հաջորդ մրցաշրջանում այդ թիվը կրկին կդառնա 3:

Չեմպիոնների լիգայի հաջորդ՝ 2020-21 մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 8-ին, Եվրոպա լիգայինը՝ 20-ին: 2 մրցաշարերի նախնական ու որակավորման փուլերը կանցկացվեն ոչ թե 2-ական, այլ 1-ական խաղով: Բացառություն կլինի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆը, որտեղ հաղթողները կորոշվեն 2-ական հանդիպումով: 1-ական խաղով նախատեսված փուլերի դեպքում տանտերը կորոշվի վիճակահանության արդյունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2004 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին