Երևան
12 °C
«Մեր բազմաթիվ պատգամավորների եւ տարածքային բոլոր պատասխանատուների, նրանց մորքուրների, հորքուրների գանձերի գրասենյակներում եւ տներում խուզարկություններ են արվել»:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ խուզարկության արդյունքում առգրավվել են երեխաների հեռախոսներ, որոնցով նրանք հեռավար դասեր էին անում:
Անդրադառնալով ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղակայված իր աշխատասենյակի խուզարկությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննիչները, ըստ իրենց, փնտրել են թղթեր, որպեսզի փորձեն կապ եւ հիմնավորում գտնել Նաիրա Զոհրաբյանի եւ ընտրական կեղծիքի միջեւ. «Հասկանո՞ւմ եք՝ եթե 21-րդ դարի աբսուրդների բառարան հրապարակվի. Նաիրա Զոհրաբյան, եւ ընտրական կեղծիք. էլ ուրիշ բան չեմ ուզում ասել»:
Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ պնդեց, որ այս ամենը սկսվել է Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ էր անգամ նշված՝ նյութերը ԱԱԾ-ում նախապատրաստվել են դեռ ամիսներ առաջ, Զոհրաբյանն ասաց, որ Արթուր Դավթյանը ինչ ուզեր, կարող էր գրել. «Կարող էր գրել, որ նախապատրաստվել են խոր միջնադարում կամ մեր թվարկությունից առաջ»:
Խոսելով տարբեր քաղաքական ուժերի հետ իրենց համագործակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ՀՀԿ կուսակցության հետ քննարկումներ չեն եղել, ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, որոնց հետ մենք արդեն ունենք ընդհանուր համախոհության դաշտ, ամեն ինչ էլ հնարավոր է, եթե համագործակցում ենք, բնականաբար, պետք է լինի նաեւ հուշագիր, որտեղ կնշենք մեր առաջիկա մարտավարական եւ ավելի մեծ ռազմավարական քայլերը»: Հարցին՝ բացառո՞ւմ են մերժված քաղաքական ուժի հետ համագործակցությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ ասելով, որ Գագիկ Ծառուկյանն այդ հարցին արդեն տվել է պատասխան. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաեւ մեր կողմից»:
Ըստ Զոհրաբյանի՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնել նման ճանապարհներով, պիտի կանգ առնեն. «Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ աղետալի վիճակ է կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկն ասում է՝ կարող եք ինքնաշեն դիմակներ կրել, հետո նախարարը հերքում է վարչապետին, հիմա ժողովուրդը ի՞նչ անի, մոլորվել է նույն մարդու իրար հակասող հայտարարությունների մեջ, եւ ես կարծում եմ, որ պետք է պատերազմ հայտարարել ոչ թե նրանց, ովքեր մտահոգություն են հայտնում քաղաքացու համար, այլ պայքարել կորոնավիրուսի դեմ, տնտեսական խայտառակ վիճակի դեմ»:
Հարցին, թե դատարանից ի՞նչ ակնկալիքներ ունեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ չկատարի քաղաքական պատվեր եւ հավատարիմ մնա արդարադատությանը»:
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում վաղ առավոտից շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT