Երևան
12 °C
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքից: Ընտանիքում հասցրել են զգալ հնարավոր վտանգի հետևանքները: Ավելի քան կես դար առաջ կառուցված տան առաստաղը մի օր «իջել է» գարնանային անձրևներից խոնավացած հողի ծանրության տակ: Երջանիկ պատահականությամբ խոհանոցում այդ ժամին ոչ ոք չի եղել: Նախկին պատկերն այլևս չկա:
Երեք դուստրերի և կնոջ հետ արդեն 17 տարի հորաքրոջ տանն ապրող զինվորական Հարությունը աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև վերադարձը: Սկսված աշխատանքների արդյունքում այդ տագնապը շուտով անցյալում կմնա: Հարությունն ամբողջությամբ քանդել է փլուզվող տանիքը: Սկսվել են նորի կառուցման աշխատանքները Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրի շրջանակներում:
«Հին տանիքն այլևս չկա: Այն շատ խարխուլ վիճակում էր: Դրանից ազատվել ենք: Հիմա կարևոր աշխատանքներ ենք իրականացնում: Հնից միայն հիշողություններն են մնացել, իսկ նորը պետք է ամուր լինի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հարություն Գուլակյանը:
Իրավիճակով պայմանավորված՝ գործընկեր կազմակերպությունները չեն մասնակցում կամավորական աշխատանքներին, սակայն գործընթացը մնում է նրանց ուշադրության կենտրոնում: Նոր տեխնոլոգիաները դարձել են տանտերերի հետ կապող հիմնական օղակը:
«Հարո՛ւթ, Ձեր ընտանիքում չեմ եղել, բայց մեր թիմերի հետ աշխատանքային հեռավար շփումների արդյունքում բավականաչափ տեղեկացված եմ։ Թեև սահմանապահ գյուղում չեք ապրում, բայց հայրենի երկրի սահմաններն եք պահպանում՝ որպես զինվորական։ Մենք էլ փորձում ենք Ձեր թիկունքն ամուր պահել նման ծրագրերով: Ամուր մնացեք և զգույշ եղեք, որովհետև կա նաև երրորդ անհրաժեշտ գործը՝ առողջ մնալը։ Այսօր Ձեզ հետ խոսում եմ տեսազանգով, բայց հուսով եմ, որ երբ վիրուսի վտանգը չեզոքանա, և այս ամենն ավարտվի, կհանդիպենք»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի աջակցությամբ հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք շուտով կազատվի տարիների խնդրից:






Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT