Իսպանիայում նախատեսում են երկրպագուներին թույլատրել  ֆուտբոլային մարզադաշտեր գնալ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մինչեւ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի ավարտը երկրպագուները կարողանան մարզադաշտեր հաճախել: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտին դադարեցված ֆուտբոլային հանդիպումները հունիսի 11-ին վերսկսվելուց հետո կայանում են դատարկ տրիբունաների ներքո, սակայն Լա լիգան պատրաստվում է փոխել իրավիճակը: Առաջնության ղեկավարությունը կանոններ է սահմանել, որոնք պետք է կիրառվեն հանդիսականների ներկայության պարագայում:

Ըստ այդ կանոների՝ այն երկրպագուները, որոնք ցանկանում են հաճախել խաղին, պետք է գրանցվեն: Ակումբներն իրենք են ընտրելու, որ ֆուտբոլասերները կարող են մարզադաշտ գնալ: Մարզադաշտն ամբողջությամբ չի լցվելու, իսկ երկրպագուները մաս-մաս են ներս մտնելու նախապես նշված ժամին: Մուտք գործելիս նրանց ջերմությունը չափվելու է, եւ 37.5 ℃ ջերմություն ունեցող անձանց թույլ չեն տալու ներս մտնել: Մարզադաշտում երկրպագուները կրելու են դիմակ եւ պահեն սոցիալական հեռավորություն: Սննդի գնման կետերը փակ են լինելու, սակայն մուտքի մոտ երկրպագուներին 2-ական շիշ ջուր են տալու:

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը, որն արդեն մի քանի անգամ հայտնել է երկրպագուներին մարզադաշտեր վերադարձնելու՝ իր ցանկության մասին, առաջիկա 10-15 օրերի ընթացքում պատրաստվում է այս հարցով քննարկում ունենալ կառավարության հետ: Վերջնական որոշումը կայացնելու է սպորտի նախարարությունը, որը նախ պետք է խորհրդակցի առողջապահության նախարարության հետ:

Երկրպագուների վերադարձով շահագրգռված ակումբներից լուրջ քայլեր է ձեռնարկում հատկապես «Բարսելոնան»: Կատալոնցիներն ուզում են, որ դա որքան հնարավոր է, շուտ տեղի ունենա, սակայն գերնպատակն է ամենաուշը գոնե հունիսի 30-ին կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղը երկրպագուների աջակցության ներքո անցկացնելը: Ողջ երկրի տարածքում արտակարգ դրությունը վերացվել է անցած կիրակի օրը: Արտակարգ դրություն պահպանվել է միայն որոշ շրջաններում որոշակի սահմանափակումներով: Դա վերաբերում է ռեստորաններին, թատրոններին, կինոթատրոններին, որոնք կարող են մարդկանց ընդունել իրենց տարողության 1/3-ի չափով, բացօթյա միջոցառումները կարելի է անցկացնել առավելագույնը 400, իսկ փակ տարածքներում՝ առավելագույնը 50 հոգով: Այսպիսով՝ Իսպանիայում, որը կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից է, մարդիկ հաճախում են ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ, եւ «Բարսելոնայում» կարծում են, որ ֆուտբելասերներն էլ պետք է իրենց ժամանցը կազմակերպելու հնարավորություն ունենան:

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը վստահ է, որ իրենք կարող են իրենց ավելի քան 99 հազար հանդիսական տեղավորող «Կամպ Նոու» մարզադաշտում կազմակերպել 30 հազար երկրպագուի ներկայություն՝ ապահովելով նրանց համար անվտանգության բոլոր կանոնները: Նրանք պատրաստվում են կապ հաստատել յուրաքանչյուր երկրպագուի հետ՝ տեղյակ պահելով, թե որ ժամին է ապահով մարզդաշտ գնալ: Լա լիգայի պաշտոնյաները հավանություն են տալիս «Բարսայի» նպատակներին՝ համարելով, որ բացօթյա մարզադաշտերում ավելի ապահով է, քան ռեստորաններում:

Իսպանիայի առաջնությունում ընթացքի մեջ է 31-րդ տուրը: Մրցաշարը բաղկացած է 38 տուրից: Ավարտվում է հուլիսի 19-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2286 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին