ՀՀ ձյուդոյի հավաքականի 4 անդամ պետք է բանակ գնա. COVID-19-ի պատճառով չեն հասցրել ցուցանիշ գրանցել

Հայաստանի ձյուդոյի հավաքականի 4 ներկայացուցիչների մարզական կարիերան վտանգի տակ է, քանի որ նրանք զորակոչվելու են պարտադիր ժամկետային զինծառայության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը: Խոսքը Տիգրան Յաղուբյանի (66կգ), Արսեն Ավեդիսյանի (73կգ), Ալեքսան Պետրոսյանի (81կգ) եւ Վահագն Ազիզյանի (90կգ) մասին է: Ըստ Հովհաննիսյանի՝ տաղանդավորներն ավելի շատ են, բայց իրենք կցանկանային, որ գոնե այս 4 մարզիկները կարիերան շարունակելու հնարավորություն ունենային:

«8 շատ լավ երեխա ունենք, 4-ի վրա շեշտը դրեցինք, որ պետք է Եվրոպայի առաջնության մասնակցեին, որ իրենց բանակի հարցը լուծեին ու սպորտի մեջ մնային»,- ասաց նա:

Այս մարզիկները երիտասարդների հավաքականից նոր են տեղափոխվել մեծահասակների հավաքական: Այս տարվա հունվարին Ավստրիայում մասնակցել են միջազգային ուսումնամարզական հավաքի: Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք լավ տպավորություն են թողել ու անգամ մրցանակային տեղեր զբաղեցնելու հույսեր ներշնչել: Պետք է մասնակցեին Եվրոպայի 2020թ. առաջնությանը, որում 1-5-րդ տեղերը զբաղեցնելու դեպքում տարկետում կստանային: Բայց առաջնությունը, որը Պրահայում պետք է տեղի ունենար մայիսի 1-3-ը, կորոնավիրուսի տարածման պատճառով նախ հետաձգվեց մինչեւ հունիսի 19-21-ը, ապա նոյեմբերի 8-10: Նշված մարզիկներն էլ ամառային զորակոչի ընթացքում պետք է գնան բանակ:

Ըստ Հովհաննիսյանի՝ ֆեդերացիան դիմել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ նշելով, որ այս մարզիկները ոչ թե իրենց, այլ պանդեմիայի պատճառով է, որ անհրաժեշտ նորմատիվները լրացնելու հնարավորություն չեն ունեցել: Ֆեդերացիայից նախարարությանը խնդրել են աջակցել, որ այս ձյուդոիստներին թույլ տան այս զորակոչի ընթացքում բանակ չգնալ ու մասնակցել աշնանը նախատեսվող Եվրոպայի առաջնությանը, եւ այնտեղ գրանցած նրանց արդյունքների հիման վրա բանակի վերաբերյալ որոշում կայացվի: Հովհաննիսյանի խոսքով՝ ԿԳՄՍ-ն պարզապես պատասխանել է, որ այդ մարզիկները չեն համապատասպանում չափանիշներին:

«Նամակով դիմեցինք սպորտի նախարարությանը, որ խնդրում ենք, որ հնարավորության դեպքում այդ 4 երեխաներին «հետ գցեն» 1 հավաք, մրցումներին մասնակցեն, եթե չեն լրացնի իրենց նորմատիվները, միանշանակ պետք է գնան բանակ: Սպորտի նախարարությունը միանգամից պատասխանել է՝ չեն համապատասխանում նորմատիվներին: Հասկացանք, մենք էլ գիտենք, որ չեն համապատասխանում, որ համապատասխանեին, չէինք դիմի: Մենք գրել ենք, որ նամակով դիմեն Պաշտպանության նախարարություն, թող ՊՆ-ն ասի, որ չենք կարող… Ոչ մի նամակ չի գնում ՊՆ, միանգամից նախարարությունը (խմբ. ԿԳՄՍ-ն) մեզ պատասխանում է, - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, - 2 անգամ գրեցինք, 2 անգամ այդպես պատասխանեցին, մենք այլեւս ոչինչ չենք անում, արդեն ամաչում էլ ենք»:

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավորներից մեկը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարց ուղղեց մարզիկների վերաբերյալ, որոնք պանդեմիայի պատճառով չեն կարողացել մասնակցել մրցումների, քանի որ դրանք հետաձգվել կամ չեղարկվել են: Նախարարից հետաքրքրվեցին՝ ինչ է լինելու այն մարզիկների հետ, որոնք այդ պատճառով չեն լրացնել անհրաժեշտ նորմատիվները: Նա հետեւյալ պատասխանը տվեց.

«Ինչ վերաբերում է նորմատիվներին կամ մրցումներին, որ պետք է անցկացվեին, հիմնականում դրանք իրականացվել են, մարտ ամսից է ընդամենը դադարեցվել մրցումների անցկացումը, եւ կարծում եմ, որ այն մարզիկները, որոնք արժանի են Ա՝ տարկետում ստանալու՝ ըստ իրենց արդյունքների եւ Բ՝ ներգրավվելու սպորտային վաշտում, հնարավորություն են ունեցել նախորդ տարիներին իրենց նորմատիվները լրացնելու»,- ասաց Հարությունյանը:

Մասնագետները, որոնք տարիներ շարունակ սպորտում են, մշտապես իրենց հարցազրույցներում կամ տարբեր այլ առիթներով նշում են, որ կախված մարզաձեւի տեսակից ու մարզիկի անհատական հատկանիշներից՝ բարձր ցուցանիշներ գրանցելու տարիքը տարբեր է: Ընդգծում են, որ պատանի կամ երիտասարդ տարիքում մարզիկը կարող է բարձր ցուցանիշներ չունենալ, սակայն տարիների ընթացքում աճել, եւ կարող է լինել նաեւ հակառակը: Թաթուլ Հովհաննիսյանը բերում է ՀՀ ձյուդոյի հավաքականի նախկին անդամ, աշխարհի բրոնզե, Եվրոպայի կրկնակի բրոնզե եւ արծաթե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր Հովհաննես Դավթյանի օրինակը:

«Դավթյանը, որն օլիմպիական 3 խաղերի է մասնակցել, աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր է եւ այլն, պատանիներում ու երիտասարդներում ոչինչ չի արել: Շատ մարզիկներ տարբեր սպորտաձեւերից եղել են… պարտադիր չէ, որ պատանիներում ու երիտասարդներում ինչ-որ արդյունքի հասնի: Եղել է, որ վաղ տարիքում 2 անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, հետո ընդհանրապես ոչինչ չի արել: Չես կարող ասել, երեխա կա, որ ուշ է զարգանում»,- ասաց նա:

Այս շրջանում հավաքականի մարզիկներն սպասում են միջազգային մրցումների օրացուցային պլանի վերաբերյալ միջազգային համապատասխան կառույցների վերջնական որոշումներին: Միաժամանակ նրանք փորձում են մարզավիճակ պահպանել: ՀՀ Պարետատան որոշմամբ՝ մայիսի 4-ից հավաքականների անդամները կարող են մարզվել՝ պահպանելով սահմանված կանոնները, սակայն ձյոդոն կոնտակտային մարզաձեւ է, եւ հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանելով մարզվել: Հետեւաբար նրանք միայն վազում են ու ուժային վարժություններ անում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2505 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ