Երևան
12 °C
Մոսկվայում այս պահին ընթանում է Մեծ հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված շքերթը: Միջոցառմանը Մոսկվայի ղեկավարությունը պատրաստվել է ամիսներ շարունակ, հաշվի է առնվել ամեն մանրուք: Այն պետք է տեղի ունենար մայիսին, ինչպես ավանդաբար եղել է ամեն տարի, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շքերթը ստիպված եղան հետաձգել:
Հիշեցնենք՝ հայկական կողմից Մեծ շքերթին մասնակցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Բացի մայրաքաղաքից, որտեղ հիմնական միջոցառումներն են եւ Մեծ շքերթը, միջոցառումներ են կազմակերպված նաեւ ՌԴ գրեթե բոլոր քաղաքներում:
Մոսկվայում շքերթին կմասնակցեն 15 հազար զինվորականներ, 234 միավոր ցամաքային մարտական տեխնիկա, 80 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Կարմիր հրապարակով կանցնեն ավելի քան 40 անձնակազմ՝ սպաներ, սերժանտներ եւ տարբեր կազմավորումների զինծառայողներ, ռազմական համալսարանների կուրսանտներ, սուվորովցիներ, նախիմովցիներ եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Ներկայացվելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների զինված ուժերը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի: Հանդիսությանը զինվորական հաշվարկներ են ուղարկվել նաեւ Չինաստանից, Մոնղոլիայից եւ Սերբիայից:
Հանդիսատեսները կկարողանան տեսնել պատմական շքերթային որոշ տարրեր 1945 թվականի հունիսի 24-ի շքերթից: Օրինակ՝ սկզբում կկատարվի «Տարեդարձի հանդիպման երթ»-ի մարշը: Նվագախմբին ներկայացված է 900 երաժիշտ: Ավելի քան 20 միավոր տեխնիկա առաջին անգամ է ցուցադրվում:
Շքերթի հյուրերին կնվիրեն սովետական ռազմական տեխնիկայի մանրակերտ օրինակներ:
Մոտ մեկ ժամ առաջ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է օտարերկրյա պետությունների առաջնորդերին ու պատվիրակությունների ղեկավարներին:
Շքերթի մեկնարկին, երբ տեղավորվել էին ՌԴ նախագահն ու բոլոր հյուրերը, Ռուսաստանի եւ Հաղթանակի դրոշները տեղափոխեցին Կարմիր հրապարակով:
Նշենք, որ արդեն իսկ Կարմիր հրապարակով անցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի զորախմբերը, Հնդկաստանի զինվորականները, Ղազախստանի ու Ղրղզստանի զորախմբերը, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի զինվորականները, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զորախմբերը:
Հայաստանի 75 հոգանոց զորախմբի քայլերթը փայլուն էր կազմակերպված: Այն գլխավորում էր գնդապետ Աշոտ Հակոբյանը:
Տեսանյութում՝ հայկական զորախմբի քայլերթը
Շքերթին կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ՝ ստորեւ.


2 լուսանկարում՝ հայկական զորախումբը
Հյուրերին տրվող մանրակերտ արձանիկները

Կարմիր հրապարակով տարվում են Ռուսաստանի եւ Հաղթանակի դրոշները




Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT