Երևան
12 °C
«Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում ճգնաժամը հաղթահարված կլինի». Ազգային ժողովի ընդունած եւ այսօր ուժի մեջ մտնող փոփոխությունների մասին այսպիսի կարծիք ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Ավելին՝ նա համոզված է, որ «սա Հայաստանը լեգալիստական ճահճից դուրս բերելու համարձակ քայլ է», որի արդյունքում կվերականգնվի ՍԴ-ի հեղինակությունը:
Այսօր առավոտյան աշխատանքի գնալիս պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու մասին հարցին: Ասաց, որ Սահմանադրության նախագծերի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է, բայց այդ կանոնը չի կարող ձեւականորեն, անբովանդակ կերպով կիրառվել այն պայմաններում, երբ անհնար է դրա կիրառումը։
«Այս դեպքում դատավորները ոչ թե կողմնակալ կլինեին, այլ այս դեպքում նրանք հենց կողմ են։ Պատկերացրեք՝ դուք հայցվոր եք, գնում եք դատարան, պատասխանում եք բոլոր հարցերին, այնուհետև ավարտվում է ձեր ելույթի շրջանը, դուք նստում եք դատավորի փոխարեն, և պատասխանողը Ձեզ պետք է պատմի իր դեպքը։ Գոյություն ունի նաև դատավարական էթիկա, և ՍԴ դատավորները ավելի զգայուն պետք է լինեն սրա նկատմամբ»,- նշեց Գրիգորյանը։
Դատավորը տեղեկացրեց, որ այսօրվանից մասնակցելու է ՍԴ նիստերին․ «Այս պահից դատարանում կա 6 դատավոր, և դա բավարար քվորում է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված Սահմանադրական դատարանի բոլոր լիազորությունները իրականացնելու համար»,- ասաց նա։
ՍԴ անդամը անդրադարձավ նաև իր՝ նիստերին չմասնակցելու և աշխատավարձ ստանալու հարցին։ «Ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել 2 պատճառով․ առաջին, որ Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականությունը լրջորեն կասկածի տակ էր, և համարել եմ, որ Հայաստանի Հանրապետության ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց, այդ կազմով նա չի կարող արժանի լինել ՀՀ Սահմանադրական դատարան լինելուն»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, սակայն, այդ ժամանակը իզուր չէ անցել, այդ ընթացքում ինքը մշակել է բոլոր այն ընթացակարգային փաստաթղթերի նախագծերը, որոնք ժամանակի ընթացքում մյուս դատավորների հետ քննարկելով՝ պիտի ընդունվեն։
Դատավորը անդրադարձավ նաև երեկ ՍԴ այլ անդամների տարածած հաղորդագրությանը։ «Ես դրականորեն եմ տրամադրված այս խնդրի լուծման կապակցությամբ և իմ գործընկերների հետ խոսելու հետ կապված։ Ես ցավում եմ, որ նման հայտարարություն է եղել, ու դրա տակ ստորագրել են նախկին ՍԴ անդամներ ու գործող դատավոր։ Նման հայտարարությունները երկար ժամանակ Հայաստանի քաղաքագիտական և իրավագիտական կյանքի քննության առարկան են լինելու»,- նշեց նա։
ԲՀԿ-ի ներկայացրած դիմումի մասին խոսելով՝ Գրիգորյանը նշեց, որ այդ դիմումի հետ կապված դիրքորոշում կհայտնի՝ որպես ՍԴ դատավոր։ «Դուք իմ կարծիքը կիմանաք, երբ դիմումի ընթացակարգի որևէ փուլում ես մասնակից կլինեմ այդ գործին։ Եթե նման դիմում կա, նշանակում է, որ դատավորները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն»,- ասաց նա։
Իսկ Քոչարյանի պաշտպանների՝ դիմումը ՍԴ-ից հետ վերցնելը, ըստ Գրիգորյանի, նրանց իրավունքն է։
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտել սահամանադրական փոփոխությունները: Դրանց համաձայն՝ այսօրվանից դադարում են ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ անդամ։
Նանե Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT