Երևան
12 °C
Տեւական ժամանակ քննարկված, քննադատված ու գովաբանված «բալային համակարգը», որի դրույթների մեծ մասն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից, ամբողջապես պիտի գործարկվեր երկու ամիս անց: Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ կիրառելու այս համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվում է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվում է վարելու իրավունքից։
Սեպտեմբերից պիտի ուժի մեջ մտնեին համակարգի մյուս դրույթները, ըստ որոնց, օրինակ՝ համարանիշն այլ անձի հանձնելու, մեքենայում հեռախոսով խոսելու, առանց ամրագոտու վարելու ու չամրակապված ուղեւոր տեղափոխելու, ոչ սթափ վարելու դեպքերում տուգանային միավորներ պետք է կիրառեր պարեկային ծառայությունը:
Այս ժամկետում, սակայն, պարեկային մեքենաների անհրաժեշտ վերազինումը, ակնհայտորեն, անհնար է ավարտել, եւ ինչպես տեղեկանում ենք e-draft.am-ից, Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ այդ ժամկետը երկարաձգելու մինչեւ 2022 թվականը: «Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու եւ որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը՝ 2022 թվականը»,- բացատրում է Ոստիկանությունը:
Մի շարք փոփոխություններ եւս ոստիկանությունը անհրաժեշտ է համարում:
Առաջարկվում է անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ արձանագրելիս տուգանքի չափ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը՝ 100 հազար դրամ: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ դրա համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին։
Նաեւ, Ոստիկանությունն անհրաժեշտ է համարում փոփոխություն կատարել զույգ համարանիշների փոխարեն միայն մեկով երթեւեկող վարորդներին պատասխանատվության ենթարկելու մասին կետերում. նշվում է, որ վարորդների մի որոշ հատված, հստակ գիտակցելով, որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից կայացվող որոշումներով չի կիրառվելու տուգանային միավոր, այլ՝ առավել վնասակար բնույթ պարունակող (օրինակ՝ սահմանված առավելագույն արագության գերազանցում) իրավախախտումներ կատարելու համար պատասխանատվությունից խուսափելու համար (այդ թվում՝ երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ արտոնյալ դիրքն ընդգծելու նպատակով) երթեւեկում է մեկ համարանիշով, հիմնականում հետեւի համարանիշով՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից սահմանված պատասխանատվությունից։ Ավելին, սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսեւորել նույն հակաիրավական վարքագիծը։
Եվ հիմա, նախագծով առաջարկվում է անձին զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ համարանիշով երթեւեկելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույնը կրկին կատարելու համար՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանք նշանակել` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։ Սա, ըստ Ոստիկանության, կզսպի զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործմանը:
Երթեւեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելու համար առաջարկվում է անձին տուգանել 500 հազար դրամով։ Այժմ օրենքով դա առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
Առաջարկվող փոփոխությամբ՝ ոչ սթափ վիճակում (պայմանավորված արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ-հոգեներգործուն նյութի պարունակությամբ) տրանսպորտային միջոցներ վարող անձին պիտի տուգանեն 400 հազար դրամով։ Այժմ դրա համար նա զրկվում է վարելու իրավունքից երկու տարի ժամկետով: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու համար տուգանքի ենթարկված վարորդին մեկ տարվա ընթացքում կրկին նույն խախտումը կատարելիս հայտնաբերելու պարագայում՝ առաջարկվում է գանձել տուգանք 250 հազար դրամի չափով. այժմ գործում է վարելու իրավունքից զրկումը` մեկ տարի ժամկետով:
Այսպես, առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված՝ ճանապարհապարեկային ծառայողների կողմից մի շարք խախտումների մասով տուգանային միավոր կիրառելու վերաբերյալ սահմանված անցումային ժամկետը այս տարվա սեպտեմբերից չգործարկել, այլ՝ երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը, որ, ինչպես նշեցինք, նախատեսվում է ավարտել 2022 թվականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT