Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին:
Հիշեցնենք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հատուկ միջոցներ գործադրելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին է, երբ քաղաքացիները՝ այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, դուրս էին եկել փողոց՝ իշխող քաղաքական ուժի հրաժարականի պահանջով: Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա:
Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ:
Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանութնյունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:
Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է. կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:
Այսօրվա դատական նիստին հետազոտվեց մեկ սկավառակ, որից հետո նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը տեղեկացրեց, որ դեռ շատ սկավառակներ կան, իսկ գործի մի քանի հատոր մյուս նյութերի հետազոտումը ավարտվել է:
Նշենք, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը ոչ բեկորային նռնակ է, որով զինված են լինում ուժային բոլոր կառույցները` այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի եւ խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաեւ՝ թեթեւ վնասվածքներով շարքից հանելու համար։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի` անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա, իսկ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեւոն Երանոսյանը չունենալով Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնաս: Նույն գործողություններն, ըստ ՀՔԾ-ի, Երանոսյանը կատարել է ապրիլի 22-ին Արցախի պողոտայում, ինչի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի: Երանոսյանը, սակայն, պնդել է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել, իսկ մյուս նռնակները կիրառել են ոստիկանության այլ ծառայողներ:
Նոր մեղադրանքը չի ընդունել
Նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Լեւոն Երանոսյանը շատ կարճ անդրադարձավ իրեն առաջադրված նոր մեղադրանքին. «Ես տեղյակ չեմ դրանից, ոչ մի ցուցմունք չեմ տվել»: Լրագրողի դիտարկմանը, որ հնարավոր չէ՝ ինքը տեղյակ չլինի, որովհետեւ մեղադրանք առաջադրելու համար իրեն պիտի հրավիրած լինեին ՀՔԾ, Երանոսյանը պատասխանեց. «Կանչել են հարցաքննության, ես ոչ մի ցուցմունք չեմ տվել»: Նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը պարզաբանեց, որ Երանոսյանը օգտվել է օրենքով իրեն տրված լռելու իրավունքից: Հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն վերագրվող այդ մեղադրանքները, Երանոսյանը բացասական պատասխան տվեց: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանի դուստրը աշխատել է իրենց մոտ, արդյո՞ք ինքը փաստաթղթեր է կեղծել, սակայն Երանոսյանն այդ հարցերին չպատասխանեց:
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Հատուկ քննչական ծառայությունըհայտնեց, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: Ըստ ՀՔԾ-ի՝ նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել. «Տեղյակ լինելով այդ մասին՝ նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ»,- հայտնել էր ՀՔԾ-ն՝ հավելելով, որ Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: Նույն քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրանց եւ ոստիկանության եւս 2 պաշտոնյայի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT