Լեւոն Երանոսյանի գործով դատարանն ուսումնասիրեց Փաշինյան-Օսիպյան զրույցի եւ պայթուցիկների տեսանյութերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը: Վերջին անգամ այս գործով նիստ էր կայացել փետրվար ամսին. դրանից հետո՝ մարտ եւ մայիս ամիսներին նշանակված երկու նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին:

Հիշեցնենք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հատուկ միջոցներ գործադրելով, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Խոսքը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին է, երբ քաղաքացիները՝ այդ ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ, դուրս էին եկել փողոց՝ իշխող քաղաքական ուժի հրաժարականի պահանջով: Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է. այժմ հետազոտվում են 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու տեսանյութերը: Առաջին տեսանյութի ցուցադրումից հետո Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ տեսանյութով ընդհանուր տեսքով ֆիքսված են օրվա իրադարձությունները, սակայն դրանով հնարավոր չէ իրենց գործի լուծման համար էական փաստերը հաստատել կամ հերքել. «Չեն երեւում, թե ինչ պայմաններում եւ ովքեր են կիրառել հատուկ միջոցները, կան նաեւ տուժած անձանց կադրեր, եւ դարձյալ չի երեւում, թե ովքեր են նրանք, ինչ հանգամանքներում են վիրավորվել»,- ասաց նա:

Հաջորդ տեսանյութը դարձյալ նույն օրվա իրադարձությունների մասին էր, վերնագրված՝ «Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում»: Դրանում երեւում էր, թե ինչ իրավիճակ էր Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ արձակելուց հետո: Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նույն հայտարարությունն արեց նաեւ այս տեսանյութի վերաբերյալ:

Երրորդ տեսանյութում երեւում էին այն կադրերը, երբ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցների դիմաց պատ կազմած ոստիկաններին տեղեկացնում էր, որ ինքը պատգամավոր է եւ պետք է գնա Ազգային ժողով՝ աշխատանքի: Նա բանակցություններ էր վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի այդ ժամանակվա տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ բացատրելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրեն ուղեցկելու են աշխատանքի. «Այսօր ընդունելության օր է, եւ ես հազարավոր քաղաքացիների պետք է ընդունեմ Ազգային ժողովում»,- ասում էր նա: Տեսանյութում երեւում է, որ Օսիպյանն ասում է, թե ԱԺ բարձրանալ կարող են միայն 4 պատգամավորները, եւ ինքը պատրաստ է նրանց ուղեկցել: Դրան արձագանքելով՝ Փաշինյանն նշում է, որ ոստիկանութնյունը չի կարող իր առաջ պայման դնել՝ ասելով, թե ինքը ինչպես պետք է գնա աշխատանքի, եւ ճեղքելով փշալարերը՝ առաջ է անցնում: Դրանից հետո արդեն իրավիճակը լարվում է, եւ կիրառվում են լուսաձայնային նռնակները:

Անդրադառնալով այս տեսանյութին՝ պաշտպան Տիգրան Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ սա ամենակարեւոր ապացույցն է, որին հետագա փուլերում իրենք ավելի առարկայական կանդրադառնան. «Այստեղ հստակ երեւում են մինչեւ հատուկ միջոցներ կիրառելը տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցուցարարների մի մասը հրում է ոստիկաններին, արգելապատնեշները բռնության գործադրմամբ գցում ոստիկանների վրա, արդյունքում փշալարերն են քաշվում, բայց կադրերն այստեղ ամբողջական չեն, հետո գալիս է հատուկ միջոցների կիրառումը, ամեն դեպքում, ժամանակագրությունը հստակ է. կոնկրետ ու բազմաթիվ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ. առաջինը եղել է փշալարը, որը մի պահ զսպել է, որ զանգվածային բախումներ չլինեն, բայց երբ արդեն փշալարերը չեն կարողացել այդ ճնշմանը դիմանալ, կիրառվել են սահմանափակ քանակով հատուկ միջոցներ, որից հետո իրադրությունը հանդարտվել է»: Պաշտպանի խոսքով՝ Երանոսյանը չի հերքել, որ կիրառել է հատուկ միջոցներ, պարզապես իրենց  պնդմամբ՝ դրանց կիրառումը եղել է իրավաչափ:

Այսօրվա դատական նիստին հետազոտվեց մեկ սկավառակ, որից հետո նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը տեղեկացրեց, որ դեռ շատ սկավառակներ կան, իսկ գործի մի քանի հատոր մյուս նյութերի հետազոտումը ավարտվել է:

Նշենք, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը ոչ բեկորային նռնակ է, որով զինված են լինում ուժային բոլոր կառույցները` այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի եւ խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաեւ՝ թեթեւ վնասվածքներով շարքից հանելու համար։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի` անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա, իսկ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեւոն Երանոսյանը չունենալով Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնաս: Նույն գործողություններն, ըստ ՀՔԾ-ի, Երանոսյանը կատարել է ապրիլի 22-ին Արցախի պողոտայում, ինչի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի: Երանոսյանը, սակայն, պնդել է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել, իսկ մյուս նռնակները կիրառել են ոստիկանության այլ ծառայողներ:

Նոր մեղադրանքը չի ընդունել

Նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Լեւոն Երանոսյանը շատ կարճ անդրադարձավ իրեն առաջադրված նոր մեղադրանքին. «Ես տեղյակ չեմ դրանից, ոչ մի ցուցմունք չեմ տվել»: Լրագրողի դիտարկմանը, որ հնարավոր չէ՝ ինքը տեղյակ չլինի, որովհետեւ մեղադրանք առաջադրելու համար իրեն պիտի հրավիրած լինեին ՀՔԾ, Երանոսյանը պատասխանեց. «Կանչել են հարցաքննության, ես ոչ մի ցուցմունք չեմ տվել»: Նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը պարզաբանեց, որ Երանոսյանը օգտվել է օրենքով իրեն տրված լռելու իրավունքից: Հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն վերագրվող այդ մեղադրանքները, Երանոսյանը բացասական պատասխան տվեց: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանի դուստրը աշխատել է իրենց մոտ, արդյո՞ք ինքը փաստաթղթեր է կեղծել, սակայն Երանոսյանն այդ հարցերին չպատասխանեց:

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Հատուկ քննչական ծառայությունըհայտնեց, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար: Ըստ ՀՔԾ-ի՝ նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել. «Տեղյակ լինելով այդ մասին՝ նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ»,- հայտնել էր ՀՔԾ-ն՝ հավելելով, որ Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: Նույն քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրանց եւ ոստիկանության եւս 2 պաշտոնյայի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3192 դիտում

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը

Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը

Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ

Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը

Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել

Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել

Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել

Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում

Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան

Հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին