Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ հուշագրի ստորագրման մասին դեռեւս տեղեկություններ չկան: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ կոնսուլտացիաները տարբեր ուժերի միջեւ շարունակվում են, սակայն ինքը դրանց չի մասնակցում եւ տեղեկություն չունի:
Միեւնույն ժամանակ պատգամավորը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, որ քաղաքական ուժերի միջեւ խնդիրներ են առաջացել:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ այլ ԲՀԿ-ականների նկատմամբ հարուցված քրգործին, 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին.
«Մեր բազմաթիվ կողմնակիցների, համակիրների շարունակում են հրավիրել քննչական տարբեր բաժիններ, տալ անհեթեթ հարցեր։ Նախկին գործընկերներիցս մեկին՝ հայտնի ռեժիսորի, լուրջ մտավորականի, որը եկել է ԱԱԾ-ի մոտ եւ սատարել մեզ, հրավիրել են բաժին, հարցրել՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո՛, ասել են՝ զանգո՞ւմ եք նրան, ասել է՝ այո՛, էլի՞ եք զանգելու, ասել է՝ այո՛, հետո ասել են՝ իսկ կարո՞ղ է մտաբերեք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է՝ պլակատ բռնեք (նկատի ունեն՝ գումար ենք տվել, որ պլակատ բռնեն)։ Ասել է՝ մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ իրավապահներն մարդկանց գալիս, որոնք ցուցմունք կտան, որ 2017թ. ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ականներից ինչ-որ մեկը ինչ-որ ձեւով շահագրգռել է մարդկանց՝ ընտրելու իրենց:
«Եթե կգտնեք այս մոլորակի վրա գոնե մեկ homo sapiens, որ փաստարկված (ոչ թե A4 ֆորմատի թղթի վրա), այլ փաստարկված կասի, որ Նաիրա Զոհրաբյանը որեւէ մեկին գումար է տվել կամ բոնբոներկա է տվել կամ «պեպսի-կոլա» է տվել կամ լահմաջո է տվել եւ ասել, որ ձայն կբերես մեր կուսակցությանը, ես կասեմ՝ դուք ճիշտ էիք, ես՝ սխալ: Ինձ համար նվաստացուցիչ կլիներ, որ ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես ուզեք թե չուզեք համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բոնբոներկայի կամ «պեպսի-կոլա»-ի դիմաց»,- հայտարարեց նա:
Զոհրաբյանը իրեն հետեւող ԱԱԾ-ականներին հորդորեց իզուր ռեսուրսներ չվատնել. եթե ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան զրուցելու լինի, դա կանի ոչ թե հեռախոսով, այլ առերես:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց այն տեղեկությունների իսկությամբ, ըստ որոնց՝ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսով վարակակիր կա:
Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա հավելեց, որ պարբերաբար շփվում է Ծառուկյանի հետ, եթե լիներ նման բան, կիմանար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT