Ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, երեխեքիս աչքերում այնքան թախիծ կար. մի վարակակրի պատմություն

Ամեն օր հրապարակվում են կորոնավիրուսով նոր հիվանդների ու առողջացածների ցուցակներ, մենք մի հայացք ենք գցում երկնիշ-եռանիշ այդ թվերին ու մտապահում դրանք, ասենք՝ մինչեւ վաղը, մինչեւ նոր օրվա թվերը: Մինչդեռ այդ թվերից ամեն մեկի տակ մի առանձին, առանձնահատուկ պատմություն է, ոչ թե մի մարդու, այլ մի ընտանիքի պատմություն, որ սկսվում է թույլ կամ ուժեղ արտահայտված ախտանիշներով, թեստ հանձնելով ու պատասխանին անհամբեր սպասելով, ընտանիքից ու աշխարհից իրեն հեռու պահելու փորձերով, պատասխանն ստանալով ու լուրը մարսելով, հարազատների անթիվ-անհամար հեռախոսազանգերով ու խորհուրդներով, անդադար ստացվող կորոնալուրերով, մտքերով, մտահոգություններով… ու պատմության երջանիկ կամ շատ ցավալի ավարտով:

Սեւան քաղաքը շուրջ մեկ ամիս փակ էր. կորոնավիրուսով վարակվածները կտրուկ շատացել էին, եւ մեր այսօրվա զրուցակիցն այդ օրերին վարակված սեւանցի Նորայրն է՝ մեկը պաշտոնապես հաստատված մեր 28.936 վարակակիր հայրենակիցներից:

«Դպրանոցում էի, դրսում գործ ունեի, անձրեւ էր, երեւի այդ ժամանակ մրսեցի, երկու օր հետո էլի սառը քամուն դրսում գործ արեցի ու երեկոյան զգացի, որ ջերմությունս բարձրացավ՝ 37.5 էր: Դե, Սեւանում վարակն այդ ժամանակ շատ էր, դիմեցի, թեստավորեցին, ու սկսեցինք սպասել պատասխանին: Ես բոլոր ցուցումները պահել էի՝ դիմակ էի դրել, մարդկանց հետ մոտիկից չէի շփվել, հաճախակի ձեռքերս էլ էի մաքրել, մեքենայիս բռնակներն էլ, ղեկն էլ, նստարաններն էլ: Չգիտեմ, երեւի որ մրսել էի, թույլ էի, վարակն այդպես էլ կպել էր»,- պատմեց Նորայրը:

«Երբ հայտնեցին, որ վարակվել եք, ի՞նչ արեցիք»,- հարցրինք: «Վատ, շատ վատ զգացի: Թվաց՝ ամեն ինչ վերջացավ, ահավոր էր»,- հիշում է: «Գլխացա՞վ էր, թուլությո՞ւն, ի՞նչ խնդիր էր»: «Չէ՛, ֆիզիկապես լավ էի, բայց ինձ շատ վատ էի զգում, որ նման բան էին ասել: Երեխեքն էլ մի տեսակ այնքան տխուր էին ինձ նայում: Սովորականի պես գնում-գալիս էին տանը, բայց աչքերում թախիծ կար… Հետո կամաց-կամաց մեջս ուժ գտա, որ երեխեքն այդքան չտխրեն, իրենց վատ չզգան»,- ասում է:

«Ընդհանուր առմամբ ի՞նչ զգացողություններ եք ունեցել՝ հոտի, համի կորուստ, հազ»: «Չէ՛, ես լավ եմ եղել, համի զգացողությունը միշտ եղել է, մի հինգ օր հոտառությունս էր թույլ: Դեղորայքից նշանակել են միայն վիտամին C ու D: Ջերմությունս բարձրացել է երկու-երեք անգամ, բայց շատ-շատ վատ էի զգում, որ հիվանդացել եմ… 16 օր մեկուսացել եմ տանը երեխեքիս ու կնոջս հետ... ծանր օրեր էին»:

Նորայրը դժվարանում է բացատրել, թե ինչու է այդ օրերը շատ ծանր համարում, երբ գրեթե անախտանիշ հաղթահարել է հիվանդությունը. «Ես շատ-շատ էի կարդացել այդ վիրուսի մասին: Կարդացել էի, բոլոր ցուցումները պահել էի, բայց վարակվեցի»:

«Կարծում եք՝ եթե շատ չկարդայիք, այդքան դժվար չէ՞ր լինի անցկացնել մեկուսացման օրերը»,- հետաքրքրվեցինք: «Երեւի: Ես հիշում եմ երեխեքիս աչքերը, երբ իմացան, որ վարակված եմ, տան տխրությունը»,- ասում է, ու զգում ենք, որ այդ հայացքները դեռ ծանրացած են իր սրտին:

«Լավ, 16 օր տանն էիք երեխաների հետ, ինչո՞վ էիք զբաղվում»: Նա ժպտում է. «Կարդում էի կորոնավիրուսի մասին: Կինս՝ տան գործերով, երեխեքն էլ՝ իրենց համար, իրենց զբաղմունքներով, հետաքրքրություններով»: «Բայց ինչո՞ւ էլի կորոնավիրուսի մասին, առանց այդ էլ դրանից վատ էիք զգում»: «Չգիտեմ, երեւի անհանգիստ էի, ուզում էի դրա մասին ամեն ինչ իմանալ»,- նորից ժպտում է:

Շնորհակալություն ենք հայտնում Նորայրին իր դժվար օրերի մասին պատմելու ու անկեղծորեն դժվարության պատճառները փնտրելու համար: Վարակը կրելու նրա փորձը վկայում է, որ վարակի վտանգավորությունը միանշանակ չի ընկալվում. մինչ ոմանց համար դեռ կասկածելի է մնում դրա գոյությունը, այլք սարսափի են մատնվում նրա ստվերից, ոմանք հայտարարում են, թե այս ամենը մի մեծ քաղաքականություն է, այլք ախտահանում են ձեռքերը՝ մաշկահան անելու աստիճան:

Լուրերում, սոցիալական հոլովակներում թե հանրային տիրույթում կարծես թե կորցրել ենք հավասարակշռությունը: Պաշտոնական տեղեկատվությունը ոստիկանական տոնով հորդորում է դիմակ դնել, սոցիալական ցանցերում որոշ էջեր ակտիվորեն քննադատում են դիմակ դնողներին, հիվանդացած-բուժվածները խնդրում են մտերիմներին ու հրապարակավ կոչ անում ամեն ինչ անել՝ չվարակվելու համար, որոշ երիտասարդական խմբեր էլ խրախուսում են կանխամտածված հիվանդանալ-լավանալ-պրծնել:

Փորձենք մենք առաջարկել հավասարակշիռ տարբերակ՝ հիշեցնելով, որ ցանկացած դեպքում պետք է հանգիստ լինել, քանի որ հետազոտություններն են փաստում՝ սթրեսները նպաստում են հիվանդության բարդացմանը:

Իսկ մեր բանաձեւը հնչում է այսպես. արեք ամեն ինչ այնպես, կարծես ամեն ինչ ձեզնից է կախված եւ վստահեք բժիշկներին ու Աստծուն այնպես, կարծես ամեն ինչ նրանցից է կախված: Որ առողջ լինեք: Ամեն ինչը, հիշում եք, իհարկե, դիմակ, սոցիալական հեռավորություն, մաքուր ձեռքեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2639 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ