Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստին քննարկվեց երեք քրեական գործերը մեկ վարույթում քննելու հարցը:
Քրեական գործերից երկուսը վերաբերում են դեռեւս 2019 թվականի մայիսի 13-ին Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարին, հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացնրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառը ձեռքին, ինչով պայմանավորված նրա եւ Քոչարյանի աջակիցների միջեւ բախում էր եղել։ Դեպքի առթիվ մեկ օր անց հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին, Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։ Գասպարին սույն գործով ճանաչվել է տուժող:
Արմեն Թավադյանի եւ մյուս երկու քաղաքացիների գործերը դատարան էին ուղարկվել իրարից անջատ։
Երրորդ քրեական գործի հարուցման մասին հայտնի էր դարձել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ բացահայտվել է Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու դեպք։ Հարուցված քրեական գործով Արմեն Թավադյանին եւ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ նշված արարքը կազմակերպված խմբի կողմից կատարելու համար։
Այսօրվա դատական նիստին Սերգեյ Սաժումյանի եւ Գեւորգ Բաքարյանի պաշտպան Լիլիթ Ներսիսյանը կողմ արտահայտվեց 2019 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված երկու քրեական գործերը միացնելուն՝ միաժամանակ դեմ լինելով սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու գործը դրանց միացնելուն․ «Իմ վստահորդներին մեղսագրված արարքները վերաբերում են Արմեն Թավադյանին մեղսագրված արարքներից մեկին, այսինքն՝ ունենք կապ երեք ամբաստանյալների միջեւ, եւ եթե օբյեկտիվ դիտորդը կարող է նշել, թե ինչ կապ գոյություն ունի Վարուժան Մկրտչյանի եւ իմ վստահորդների եւ համապատասխանաբար Արմեն Թավադյանի միջեւ, միգուցե ես կարծիքս փոխեմ, սակայն այստեղ ես չեմ տեսնում միեւնույն արարքի եւ միեւնույն անձանց վերաբերյալ քրեական գործի քննման առիթ, հետեւաբար, դեմ եմ այդ գործի միացմանը»,- ասաց նա։

Ամբաստանյալներ Սերգեյ Սաժումյանը, Գեւորգ Բաքարյանը
Դեմ արտահայտվեց նաեւ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ ասելով, որ ինչքան էլ քրեադատավարական գործընթացները նպատակահարմության տեսանկյունից հիմք հանդիսանան գործերի միացման համար, այնուամենայնիվ, դրանց քննության արդյունավետությունը ոչ թե շահելու է, ինչպես պահանջում է օրենքը, այլ տուժելու․ «Պարզ օրինակ բերեմ․ եթե ամբաստանյալներից մեկը ունի առողջական հարգելի խնդիր, եւ չի ներկայանում դատական նիստին, գործերի միացման պարագայում ստացվում է, որ մյուս դատական նիստը եւս չի կարող կայանալ, թեեւ այդ ամբաստանյալը այդ գործի հետ կապ չունի»,- ասաց նա՝ պնդելով, որ նպատակահարմար է համարում գործերի առանձին քննությունը։
Մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանի կարծքիով, սակայն, երեք քրեական գործերը կարող են քննվել մեկ վարույթում Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն։ Ըստ դրա՝ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը։
Վարտգեզ Գասպարիի կարծիքով էլ՝ երեք քրեական գործերը փոխկապակցված են, քանի որ ամբաստանյալների քայլերի նպատակը, ըստ նրա, եղել է նույնը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցություն ցույց տալը։ Նշենք, որ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը այսօրվա նիստին չէր մասնակցում այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Դա հաշվի առնելով՝ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց Գասպարիին պարզաբանել, որ գործերի միացման պարագայում իր արդար դատաքննության իրավունքն էլ է տուժելու, քանի որ գործի քննությունը տեւելու է ավելի երկար։ Գասպարին, սակայն, պնդեց իր դիրքորոշումը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց միացնել երեք քրեական գործերը մեկ վարույթում։ Թե ինչ հիմնավորումներով, դատարանը չպարզաբանեց՝ նշելով, որ որոշումը կողմերին կտրամադրվի ավելի ուշ։
Վարուժան Մկրտչյանը հրաժարվեց պաշտպանից
Քրեական գործերի միացման հարցը լուծելուց հետո դատարանն անցում կատարեց հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին քրեական գործով ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանի պաշտպան ներգրավվելուն։ Նշենք, որ նախաքննության ընթացքում Մկրտչյանը հրաժարվել էր իր պաշտպանից, ապա նաեւ՝ իրեն տրամադրված հանրային պաշտպանից։
Այսօրվա դատական նիստին եւս Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը հարգանքով է վերաբերում ներկայացած պաշտպանի նկատմամբ, սակայն նրա կարիքը չունի եւ չի ցանկանում պաշտպան ունենալ։ Տեւական ժամանակ դատավարության մասնակիցները քննարկեցին այս հարցը, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե մեղադրյալների շահերի միջեւ կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի: Սակայն օրենքը նաեւ ասում է, որ պաշտպանից հրաժարվելը քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, եթե կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այդ մասին հայտարարվել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր և այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող էր նշանակվել կամ նշանակված է: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը չպնդեց, որ առկա է ակնհայտ հակասություն, սակայն նման հանգամանք, ըստ նրա, ամեն դեպքում կա․ «Այս գործի շրջանակում առնվազն այն հանգամանքից ելնելով, որ նախորդ դատական նիստին Վարուժան Մկրտչյանը հայտնեց դիրքորոշում առ այն, որ ընդունում է մեղադրանքը, իսկ Արմեն Թավադյանը չի ընդունում, արդեն իսկ հակասություն է»։ Արձագանքելով պաշտպանին՝ Վարուժան Մկրտչյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչի մասին է վերջինս խոսում․ «Ես ասել եմ՝ ընդունում եմ մեղադրա՞նքս, ասել եմ՝ կյանքիս մեջ առաջին անգամ կանգնել եմ, որ դուք իմ ճակատագիրը որոշեք, այս ի՞նչ թազա բան է, թե ես ընդունել եմ մեղադրանքս, դե «ուպակովկա արեք», տարեք ինձ, ես ասել եմ՝ իմ ճակատագիրը կորոշի արդարադատության մարմինը»,- պնդեց նա։

Ձախից՝ դատախազ Արսեն Մարգարյանը, Ալիկ Ստեփանյանը
Հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը կարծիք հայտնեց այն մասին, որ դատարանը փորձել է ապահովել անձի պաշտպանությունը, հրավիրվել է հանրային պաշտպան, բայց եթե նա իր ներկայությամբ կրկին պնդում է, որ չի ցանկանում ունենալ պաշտպան այն էլ, երբ առկա է շահերի հակասություն, դա վարույթն իրականացնող մարմնի համար արդեն իսկ հիմք է, որ ընդունի նրա հրաժարումը։ Ալավերդյանի հետ համաձայնեց մեղադրող կողմը՝ նշելով, որ եթե անձը չի ցանկանում, ապա կարիք չկա պաշտպան ներգրավվել․ նրանց համագործակցությունն այդ դեպքում չի ստացվի։ Հետեւելով դատավարության մասնակիցների քննարկմանը՝ Վարուժան Մկրտչյանն ասաց․ «Եթե դատավարության նորմատիվներին խանգարում է իմ ասածը, խնդիր չկա, пожалуйста, ради бога, թող մնա, բայց ես նրան չեմ դիմելու ոչ մի հարցով»։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հետաքրքրվեց՝ այսինքն նա չի՞ առարկում պաշտպան ունենալուն, ինչին Մկրտչյանը պատասխանեց, որ առարկում է, սակայն չի պնդում։ Ի վերջո դատարանը որոշեց պաշտպան չներգրավել, եւ Մերի Ալավերդյանը հեռացավ նիստերի դահլիճից։
Միջնորդություն՝ գույքի կալանքը վերացնելու դեմ
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու խնդրանքով՝ նշելով, որ այդ որոշումը ի սկզբանե չի ունեցել օրինական բնույթ:
Խուդոյանը պատմեց, որ երբ նախաքննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության քննիչ Հրաչ Մուշեղյանը որոշում է կայացրել կալանք դնել Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի և ակտիվների վրա, իբրև իրավական հիմք շարադրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, իսկ որպես փաստական հիմք նշել է․ «Հաշվի առնելով Արմեն Թավադյանի անձը, դրանից բխող նրա կենսափորձը՝ հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքների բնույթից և վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է թաքցնել՝ օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքերը:» Խուդոյանը պնդեց, որ «կենսափորձ» եզրույթը քրեադատավարական կատեգորիա չէ, նման տերմին քրեական դատավարության օրենսգրքում նշված չէ որևէ կառուցակարգի շրջանակներում, այդ թվում՝ գույքի վրա կալանք դնելու․ «Ցանկացած պարագայում քրեական դատավարության նորմերից չի բխում գույքի վրա կալանք դնելը՝ անձի կենսափորձը հաշվի առնելով: Նման պատճառաբանությունը անհեթեթ է և հակաիրավական: Ավելին՝ որևէ տրամաբանություն չկա փաստելու մեջ, որ կենսափորձը մատնանշում է հնարավորությունը՝ թաքցնելու կամ օտարելու գույքը: Բացի վերոնշյալը փաստում ենք նաև, որ անգամ այն պարագայում, եթե Հրաչ Մուշեղյանի կողմից ներկայացված փաստարկները չհակասեին օրենսդրական սկզբունքներին և ձևական տրամաբանությանը, կայացված որոշման մեջ առկա չեն գույքի վրա կալանքի կիրառման օրինական հիմքերը»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Արմեն Թավադյանին մեղսագրվող արարքի պատժատեսակների ցանկում եւս գույքային պատասխանատվությունը նախատեսված չէ:
Խուդոյանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո արդեն պարզ է, որ դատական ծախսերը չունեն այն ծավալը, որը կարդարացնի Թավադյանի ողջ գույքի վրա կալանք դնելու որոշումը. դրանք ներառւոմ են փորձաքննությունների գումարները, եւ կազմում են մոտ 2.5 մլն դրամ:
Պաշտպանը շեշտեց, որ Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը խախտում է ոչ միայն սեփականության իրավունքը, այլև ուղղակիորեն խոչընդոտում է լրատվամիջոցի (Թիվ 5-ի) գործունեությանը՝ զրկելով այն ֆինանսավորումից: Նա նշեց նաեւ, որ Թավադյանի բնակարանից, գրասենյակից, բանկային դեպոզիտային արկղիկից անհասկանալի պատճառներով առգրավվել է ընդհանուր առմամբ 100 հզ դոլարի չափով գումար, որն իրեղեն ապացույց է ճանաչվել եւ առ այսօր չի վերադրաձվել: Խուդոյանը նշեց, որ դրան կանդրադառնա առաջիկա նիստերում:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ դադարեցնել Արմեն Թավադյանի իրավունքների խախտումը՝ վերացնել նրա շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ այդպիսով դադարեցնելով նաև մամուլի գործունեության տևական սահմանափակումները»,- եզրափակեց նա։
Մեղադրող եւ տուժող կողմերը ժամանակ խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ Այդպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Վարուժան Մկրտչյանը, Արմեն Թավադյանը, Վարտգեզ Գասպարին
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT