Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»: Բողոքներին ծանոթ չէր նաեւ մեղադրող կողմը. ըստ պաշտպանների՝ դրանք դուրս են եկել փոստից, սակայն նրանց դեռ չէին հասել:
Պաշտպանները հերթական անգամ պնդեցին, որ առկա չէ հիմնավոր կասկածը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ըստ նրանց՝ դրա վերաբերյալ բավարար փաստեր չկան: Լրագրողի դիտարկմանը, որ դատարանն է, գործի նյութերից ելնելով, արձանագրել դրա առկայությունը, պաշտպանն ասաց. «Դա դատարանի գնահատականն է, դրա համար կա վերադաս ատյան, որը իր գնահատականը կտա»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի, որ Ծառուկյանը որեւէ մեկին կաշառք է տվել, եւ եթե անձամբ անելու տվյալ չկա, ապա պետք է որեւէ մեկին հանձնարարի, տեղյակ լինի, բայց փաստական տվյալներով նույնիսկ այդ հանգամանքը չի հաստատվում. «Մենք պնդում էինք, որ մինչ կալանավորման միջնորդությունը առերեսում կատարվի այն անձի հետ, որի ցուցմունքը հիմք էր հանդիսացել հիմնավոր կասկածի համար, չկատարվեց, դրանից հետո կատարվեց, եւ եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը որեւէ մեկին չի ասել, որ կաշառք տան, չի իմացել դրա մասին, ընդամենը այդ անձին ասել է, որ ընտրությունների համար անհրաժեշտ ծախսերի համար դիմի գրասենյակ, նա էլ դիմել է, եւ մնացած պրոցեսները չեն կարող կապել Ծառուկյանի հետ, ասում են՝ Վարդենիսում ինչ-որ անձինք կաշառք են ստացել, մինչ այս էլ են ընտրակաշառքի դեպքեր եղել, ո՞ր կուսակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել»,- ասաց նա: Ըստ պաշտպանի՝ այդ ենթադրական բնույթի ցուցմունքը, որ դրվել էր նախապես, առերեսումից հետո հերքվեց:
Հարցին՝ 10.000-ական դրամները մտնո՞ւմ են բնականոն ծախսերի մեջ, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ծառուկյանը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, առաջարկ չի արել, կաշառքի մասին խոսակցություն չի եղել»: Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն էր նման փաստաթղթեր հրապարակել, պաշտպանն ասաց. «Դրանցում կա՞ որեւէ փաստական տվյալ, որ Ծառուկյանը գիտի, հանձնարարել է որեւէ մեկին կաշառք տալ»: Հարցին՝ եթե գլխավորում է դաշինքը, այդ դեպքում առանց առաջնորդի իմացությա՞ն է դա տեղի ունեցել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Դրա համար պետք է լինի հակառակը հաստատող տվյալ, ձեր նույն ղեկավարությամբ վարույթն իրականացնող մարմինն է առաջնորդվում՝ ասելով՝ ինչպե՞ս կարող է նման դեպք լինի, եւ առաջնորդը չիմանա, շատ կներեք, եթե դուք դատարանում չեք կարողանում հակառակը ապացուցել, ուրեմն՝ հակառակն է, այսինքն՝ չկա անձի մասնակցություն, առնչություն, քանի դեռ չեք հիմնավորել, իսկ այդ ենթադրությունները անմեղության կանխավարկածի խախտում են»: Հարցին՝ իրենք հերքո՞ւմ են այն, որ այդ փաստաթղթերը կաշառք տալու մասին են, Երեմ Սարգսյանն ասաց, որ չի կարող բացառել, որ որեւէ մարզում ինչ-որ մասնավոր դեպքեր եղել են, բայց դա որեւէ կերպ չի կարող կապ ունենալ. «Այդ նույն տրամաբանությամբ ամբողջ խմբակցությանը կարելի է մեղադրանք առաջադրել, դա ողջամիտ կլինի՞»:
Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Աբրահամ Մանուկյանի Ծառուկյանի հետ կապված ոչինչ չի ասել, եւ չէր էլ կարող ասել:
Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT