Վենեսուելան Անգլիայի բանկից չի ստանա իր ոսկու պաշարը. Մեծ Բրիտանիան չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ

Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանը վճռել է թույլ չտալ Վենեսուելայի  իշխանություններին հասանելիություն ունենալ եւ ստանալ վենեսուելական ոսկու պաշարների մի մասը, որոնք պահվում են «Անգլիայի բանկ»-ում: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ Բրիտանիան որպես Վենեսուելայի լեգիտիմ առաջնորդ է ճանաչում ընդդիմադիր Խուան Գույդոյին, այլ ոչ նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Խուան Գուայդոն առաջնորդում է Վենեսուելայի ընդդիմությունը եւ նախորդ տարի հռչակել է իրեն իբրեւ նախագահի պարտականությունների պաշտոնակատար:

Մադուրոյի կառավարությունը դեռ գարնանը հայտնել է, որ ուզում է վերցնել Անգլիայի բանկում պահվող իր ոսկե ձուլակտորները՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ: Պարզաբանվել է, որ այդ գումարներն անհրաժեշտ են՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Մերժում ստանալով, Մադուրոն ու իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝  խնդրելով հանդես գալ որպես միջնորդ, իսկ մայիսին դիմել է դատարան՝ պահանջելով ձուլակտորները փոխանցել ՄԱԿ-ի ծրագրի միջոցով: Դատարանն էլ, ինչպես վերը նշվեց, վճիռ է կայացրել ի օգուտ Մեծ Բրիտանիայի:

Վենեսուելայի Կենտրոնական բանկի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են բարձրագույն դատարանի վճիռը: Նրանց փոխանցմամբ, Բրիտանիան  չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի դե յուրե նախագահ, սակայն ճանաչում է դե ֆակտո: Ըստ փաստաբանների, Կարակասում աշխատում է բրիտանական դիվանագիտական առաքելությունը, իսկ Լոնդոնում Վենեսուելային է ներկայացնում Մադուրոյի նշանակած դեսպանը:

Ստեղծված իրավիճակը Մադուրոյի թիմի համար ծանր հարված է, քանի որ երկիրը ֆինանսական դժվարություններ ունի կորոնավիրուսի թողած հետեւանքների եւ Վենեսուելայի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով:

Անգլիայի բանկից հայտնել են, որ իրենք միաժամանակ 2 հայտ են ստացել. մեկը եղել է Մադուրոյի կառավարությունից՝ ոսկե ձուլակտորների փոխանցման համար, մյուսը եղել է նրա հակառակորդ Խուան Գուայդոյի թիմից՝ Մադուրոյին մերժելու խնդրանքով: Վերջիններս հայտի մեջ նշել են, որ ոսկու պաշարներից ստացված գումարը չի ծախսվի համաճարակի հետեւանքների վերացման համար, այլ կծառայի կոռուպցիոն նպատակների միայն:

Երբ գործը հասել է դատարան, «Անգլիայի բանկ»-ը հորդորել է շարժվել այն սկզբունքով, թե ով է երկրի օրինական նախագահը: Դատական հայցում էլ նշված է եղել, որ Վենեսուելան այդ գումարի կարիքն ունի անհապաղ, քանի որ նժարին մարդկանց առողջության հարցն է դրված:

Երկրի բնակչության մեծ մասն իսկապես կարիքավոր է եւ սննդի ու դեղորայքի կարիք ունի: 2019 թվականին Վենեսուելան ռեկորդային, չլսված գնաճ է գրանցել՝ 800 հազար տոկոս: Այնուհետ երկրից հեռացել է 4,8 միլիոն մարդ:

Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը ճգնաժամի պատճառ է համարում  միջազգային պատժամիջոցները, իսկ Արեւմուտքը մեղադրում է Մադուրոյին կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման եւ անգամ թմրանյութի մաքսանենգության մեջ:

Իսկ ինչու՞ Վենեսուելան 2 նախագահ ունի.

Բանն այն է, որ 2018 թվականի մայիսին, Նիկոլաս Մադուրոն վերընտրվեց երկրի նախագահ՝ երկրորդ 6-ամյա ժամկետով ՝ խիստ հակասական ընտրությունների ընթացքում, որոնք բոյկոտեցին ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը: Մադուրոյի վերընտրվելը չճանաչվեց երկրի Ազգային ժողովի կողմից, որի մեծ մասն այն ժամանակ ընդդիմադիր խորհրդարանականներն էին ներկայացնում: Խորհրդարանականները հայտարարել էին, որ Մադուրոն ինքնակոչ նախագահ է եւ այդ պաշտոնը մնում է թափուր:

Վենեսուելայի Սահմանադրության համաձայն ՝ իշխանական խառնաշփոթի ժամանակ նախագահության դերը ժամանակավորապես անցնում է Ազգային ժողովի ղեկավարին, որն այդ ժամանակ Խուան Գուայդոն էր: Նրա կառավարման լեգիտիմությունը ճանաչեց 50 երկիր՝ ներառյալ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Ռուսաստանն ու Չինաստանն աջակցեցին Մադուրոյին՝ հայտարարելով, որ նա է սահմանադրորեն մնում երկրի առաջնորդը:

Մադուրոն մնաց նախագահական պալատում, նրան են ենթարկվում բանակը, ոստիկանությունը, Գերագույն դատարանը, ընտրական հանձնաժողովը, մի շարք այլ պետական կարեւոր օղակներ:

Ինչպե՞ս է Վենեսուելայի ոսկին հայտնվել «Անգլիայի բանկ»-ում.

«Անգլիայի բանկ»-ն աշխարհում իր մեծությամբ երկրորդ պահեստարանն է աշխարհի տարբեր երկրների ոսկու պաշարների համար՝ Նյու-Յորքում գտնվող ԱՄՆ-ի Դաշնային պահեստարանից հետո: Անգլիայի բանկում ավելի քան 400 ոսկու ձուլակտոր կա: Բանկի 320-ամյա պատմության մեջ չի գրանցվել ոսկու գողության կամ հաստատության ներխուժման որեւէ փորձ: Բազմաթիվ երկրների կենտրոնական բանկերն են նախընտրում պահել իրենց ոսկու պաշարները չեզոք գոտիների վստահելի պահեստարաններում:

Սովորաբար ոսկու հետ փոխանցման գործընթացը պարզ է եւ առանց խնդիրներ, եթե ստանալու համար դիմող կողմը կասկածների տեղիք չի տալիս, կամ եթե չկան քաղաքական հակասություններ՝ ինչպես, օրինակ, Վենեսուելայի դեպքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2084 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի