Երևան
12 °C
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել Ռուսաստանից 21 հատ МиГ-29 կործանիչներ ձեռք բերելու, ինչպես նաեւ 59 МиГ-երի արդիականացման մասին:
Այս որոշումը կայացվել է Չինաստանի հետ լարվածության աճի ֆոնին: Ռուսաստանն այս որոշման արդյունքում, ըստ BBC-ի, կարող է աշխատել մոտ 1 միլիարդ դոլար:
Ռուսաստանի հետ պայմանագիրը, եթե կյանքի կոչվի, կարժենա 990 միլիոն դոլար, հնդկական մամուլում էլ շրջանառվում է գործարքի 7418 կրոր ռուփի արժողության մասին (Հնդկաստանում կրորը 10 միլիոն դոլարն է): Ռուսաստանի համար այս գործարքը շատ կարեւոր է, քանի որ վերջին 10 տարիներին Ռուսաստանը պարտվել է միանգամից մի քանի խոշոր տենդերներում, որոնց թվում են եղել նաեւ տրանսպորտային ուղղաթիռների եւ կործանիչների մատակարարման մրցույթներ:
Հնդկաստանը երկար ժամանակ համարվել է ՌԴ-ի հետ զենքի վաճառքի գործարքներում գլխավոր դաշնակիցներից մեկը: Գլխավոր զինատեսակները, որոնք Հնդկաստանը ձեռք էր բերում Ռուսաստանից, ավիացիոն ոլորտից էին: Վերջին տարիներին, սակայն, Դելին, ձգտելով նորացնել կործանիչների պարկը, սկսեց վարել զենքի մատակարարման դիվերսիֆիկացման քաղաքականություն. հնդկական շուկայում հայտնվեցին նոր խաղացողներ, իսկ Մոսկվայի դիրքերը թուլացան:
Այնուամենայնիվ, Հնդկաստանի օդուժի կործանիչների պարկը մինչ օրս հիմնականում կազմված է խորհրդային եւ ռուսական - Су-30МКИ, МиГ-29 ինքնաթիռներից եւ դրանց նորացված МиГ-29UPG ու հին խորհրդային МиГ-21 տեսակներից:
Բացի ռուսական կործանիչների խմբաքանակից, Հնդկաստանը մտադիր է 12 Су-30МКИ ծանր կործանիչներ ձեռք բերել հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունից, որը դրանք արտադրում է ռուսական լիցենզիայով: Այդ գործարքի արժեքը 10.730 կրոր ռուփի է՝ 1,4 միլիարդ դոլարին համարժեք:
Փորձագետները նշում են, որ թեպետ գործարքի մասին հայտարարությունները կան, պայմանագիր կնքվել է, սակայն այն կայացած համարել դեռեւս վաղ է: Բանն այն է, որ ռազմական գնումների ցանկացած պայմանագրեր պետք է մտցվեն տվյալ երկրի պաշտպանության նախարարության համապատասխան փաստաթղթերում եւ ներառվեն գերատեսչության գնումների առաջիկա գործընթացում: Միայն դրանից հետո կարելի է վստահաբար հայտնել, որ գործարքը կայացել է:
Հնդկաստանը գնումների նման մի օրինակ ունի, երբ պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ՝ Rafale կործանիչների մատակարարման համար, սակայն պայմանագրի կնքումից մինչեւ այսօր 4 տարի է անցել, իսկ գործարքը դեռ իրականություն չի դարձել:
Հունիսի 20-ից Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթխ Սինգխը Մոսկվայում է եղել մի քանի օրյա այցով: Նա մասնակցել է Կարմիր հրապարակում Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին: Շքերթին այդ ժամանակ մասնակցել են ինչպես հնդկական, այնպես էլ չինական զորախմբեր: Իր այցի ընթացքում Սինգխը ռուս զինվորական ղեկավար կազմի հետ բանակցություններ է վարել:
2018 թվականին Ռուսաստանը Հնդկաստանի հետ պայմանագիր է կնքել նաեւ՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման համար: Սինգխի այցի ընթացքում ունեցած բանակցությունները С-400-ների մատակարարման գործընթացն արագացնելու հետ է կապված եղել, այն նախանշված էր իրականացնել 2021-ին: Այս մասին միաժամանակ հայտնել են ե՛ւ ռուսական, ե՛ւ հնդկական մամուլը:
«Այն բանից հետո, երբ Պակիստանը ձեռք բերեց ԱՄՆ-ի F-16 Block 52 կործանիչները, իսկ Չինաստանը թարմացրեց իր ինքնաթիռները սեփական վերափոխմամբ արտադրված հինգերորդ սերնդի J-20 կործանիչներով, հնդկական օդուժը հայտնվեց ծանր իրավիճակում: Ռազմական գործողությունների արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Հնդկաստանը ստիպված լինի օգտագործել իր բոլոր կործանիչները միաժամանակ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով: Այդ դեպքում Հնդկաստանի համար դժվար է լինելու»,- ասել է հնդկական ռազմական աղբյուրը «Коммерсант» թերթին:
Չինաստանը, որը եւս Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է, դարձել է С-400-ների առաջին գնորդը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Չինաստանին է մատակարարել Су-35 ռուսական նոր կործանիչներ, իսկ ավելի վաղ՝ Су-30МКК-ներ:
Սա Су-30-ների չինական տարբերակն է, որը տարբերվում է հնդկականից նրանով, որ ունի ցամաքային թիրախների խոցելիության ավելի մեծ հնարավորություն:
Չինաստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերջին շրջանում չափազանց լարվել են: Հիմնական կոնֆլիկտը եղել է Քաշմիրի շրջանում, որի մի մասի նկատմամբ հավակնություններ ունեն Հնդկաստանը, Չինաստանն ու Պակիստանը միասին: Այնտեղ պետությունների սահմաններին փոխարինում է վերահսկողության գիծը: Այդ գծի երկայնքով նախորդ ամիս զոհվել են 20 հնդիկ զինծառայողներ: Սա 45 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ հնդկա-չինական սահմանային գծում զինվորականներ են զոհվում:
2 կողմերն էլ մեղադրում են միմյանց բախումներ հրահրելու մեջ: Հնդկական մամուլը այս ռազմական գնումների որոշումները կապում է նշված իրավիճակի հետ: Թեպետ 2 կողմերի զինվորականների բախման ժամանակ չի կիրառվել որեւէ զինատեսակ, սակայն զինվորականները կռվել են փայտերով ու բռունցքներով, եղել է դաժան բախում, ինչի հետեւանքով 2 երկրներում էլ ազգայնական տրամադրությունների աճ է գրանցվել: Լարվածությունը հնարավոր է եղել թուլացնել միայն 2 երկրների ԱԳ ղեկավարների առերես բանակցություններից հետո, բայց ուղիղ մեղադրանքները եւ փոխադարձ պահանջները վիճելի շրջանում դեռ պահպանվում են:
Բացի Չինաստանի հետ կոնֆլիկտից, Հնդկաստանը լարվածություն ունի նաեւ Պակիստանի հետ, դարձյալ Քաշմիրի պատճառով:
2019-ի փետրվարին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գրոհել են Պակիստանում գտնվող զինյալների ճամբարի վրա՝ ի պատասխան իր հերթապահ ջոկատի վրա հարձակմանը: Սա 1971 թվականի հնդկա-պարսկական պատերազմից ի վեր առաջին ավիահարվածն է եղել սահմանային վերահսկման գծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT