Երևան
12 °C
Վերջերս Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին մի ռեպորտաժ, որի շրջանակներում մի քանի վայրկյան ժամանակ էր հատկացվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսակետին:
Սա աղմուկի առիթ հանդիսացավ: Նախ, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատությամբ հանդես եկավ, թե ահա, եղբայրական Հայաստանը եթեր է տրամադրել նացիստ Նավալնիին, որը հայերին խաչիկ է անվանում եւ ատում է նրանց: Ապա նաեւ սկսեցին քննադատություններ հնչել հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից: Ամեն ինչ շրջվեց եւ այդ ուժերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե ՀՀ իշխանությունները դարձյալ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Եվ այդ պահին հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «…ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման եւ մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք եւ ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի եւ եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա…»:
Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ:
- Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը:
- Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ:
- Իսկ Նավալնիին եթեր տալը կարո՞ղ էր լինել քաղաքական որոշում:
- Ոչ, ոչ, ոչ, ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը: Քանիցս թե պաշտոնական հանդիպումները, թե մեր արտգործնախարարների մակարդակով շփումները ցույց են տալիս բոլորովին հակառակը: Ես կարծում եմ այստեղ խոսքի ազատության եւ ժողովրդավարության ֆոնի վրա փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, թե ամեն ինչ վատ է հայ-ռուսական հարաբերություններում:
- Ովքե՞ր եւ ինչու են ստեղծում նման օրակարգ:
- Դուք ինքներդ տեսել եք, որ թե՛ ներկայիս ԱԺ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը սուր արձագանքեցին, թե՛ Ռուսաստանում մեր հայրենակիցները, բայց էլի եմ ասում, դա ավելի շատ արհեստական օրակարգ էր, թե իշխանությունների կողմից դիտավորությամբ հենց Նավալնու էսինչ ելույթը ցուցադրվեց:
- Այդպիսի պնդում կար նաեւ Ռուսաստանում հայերի միության քննադատությունում: Ասվում էր, որ մտածված հակահայկական ակցիա է Հանրայինի եթերում:
- Ես չեմ կիսում իրենց այդ դիրքորոշումը, ես համոզված եմ, որ այդպես չէ եւ դիտավորություն հենց Նավալնուն ցուցադրելու մեջ չի եղել: Կարծում եմ՝ ավելի հստակ մեկնաբանությունը դուք Հանրային հեռուստաընկերությունից էլ կարող եք ստանալ, դա իմ մոտեցումն է:
- Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից:
- Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար:
- Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին:
- Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցյալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է:
- Կան նաեւ հակառակ տեսակետներ, թե ինչու չմտածել այդ ռազմաբազայի գոյության նպատակահարմարության մասին:
- Կարծում եմ այդ հարցը տեղին չէ եւ մենք չենք քննարկում այդ ռազմաբազան հանել-չհանելու հարցը, ավելին, ինչպես արդեն ասացի՝ ռազմաբազայի պոտենցյալը կրկնապատկվեց եւ հենց դա է, որ խոսում է մեր հարաբերությունների մակարդակի մասին:
- Պարոն Սանդիկով, ի՞նչ եք կարծում՝ հեղափոխությունից հետո դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխություններ են կրել հայ-ռուսական հարաբերություննները: Այս ֆոնին նույն ուժերը դարձյալ «հիշել են», որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ:
- Դե, նախ պետք է ասեմ, որ ես չեմ կիսում այդ գործիչների կարծիքը, թե մեր վարչապետը փչացրել է հարաբերությունները այս կամ այն երկրի հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես անձամբ մասնակցում եմ շատ հանդիպումների թե Հայաստանում, թե Ռուսաստանում, եւ երբեք չեմ նկատել հարաբերությունների վատացմանը կամ սրմանն ուղղված գործողություն:
Եթե մենք խոսում ենք օրակարագային, կնճռոտ խնդիրների մասին, ինչպիսիք են, օրինակ, վարորդական իրավունքի հարցը Ռուսաստանում գտնվող մեր հայ վարորդների համար, Վերին Լարսի անցակետի խնդիրը կամ գազի պայմանագրի բանակցությունները, դա բոլորովին չի նշանակում, որ հարաբերությունները վատ են եւ մենք ուզում ենք էլ ավելի վատացնել: Հակառակը՝ մենք ուզում ենք կոնստրուկտիվ ճանապարհով լուծում գտնել այդ բոլոր հարցերի համար այնպես, որ այդ հարցերի լուծումը ձեռնտու լինի երկու կողմերի համար, ինչը հենց բուն համագործակցության փիլիսոփայությունն է:
- Վերջում կուզեի լսել ձեր կարծիքը նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին: Կան կարծիքներ, որ Ռուսաստանը վերջնականապես հաստատվեց որպես բռնապետություն, կան հակառակ կարծիքներ, որ Պուտինին միեւնույն է՝ այլընտրանք չկա: Ձեր կարծիքը…
- Գիտեք, ես կարծում եմ՝ կոռեկտ չէ այլ երկրի քաղաքական գործչի համար գնահատական տալ մեկ այլ երկրում տեղի ունեցող պրոցեսներին: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ ես հարգում եմ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների որոշումը եւ ընտրության արդյունքը: Ռուսաստանի քաղաքացին կատարեց իր ընտրությունը, տվեց իր ձայնը «Այո»-ին կամ «Ոչ»-ին: Մենք հարգում ենք այդ ընտրությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, ցուցադրվել են ՆԳՆ և Ոստիկանության տարբերանշանները
Ձեզ ուժեղ համարող վախկոտներ, բավական է՝ ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում․ Չախոյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո
Հայաստանում գյուղոլորտը զարգանում է պետության աջակցությամբ․ միայն լիզինգով ձեռք է բերվել 5483 միավոր տեխնիկա
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան
ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ
Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT