Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնել այն մասին, որ դահլիճում ապահովված չէ սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, որ դահլիճի կահավորումն այդ պահին փոխել հնարավոր չէ, սակայն կարող է առաջարկել, որ դատավարության մասնակիցների մի մասը նստի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատվածում։ Պաշտպանները նշել էին, որ եթե իրենք գնան նման անհարմարության, ապա նույնը պետք է անեն նաեւ մեղադրող դատախազները, ինչին վերջիններս առարկել էին։ Նիստը հետաձգելիս Աննա Դանիբեկյանը հաշվի էր առել նաեւ այն հանգամանքը, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ պետք է թեստ հանձնի։ Նա այսօր ներկայացել է դատարան։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դահլիճի կահավորումը փոխված է․ սեղանները դասավորված են իրարից հեռու, առանձին սեղաններ են դրված նաեւ ապակիների մյուս կողմում գտնվող հատվածում։ Բոլոր սեղանների վրա առկա են ախտահանիչ միջոցներ։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը եւս շեշտեց, որ դատարանի կողմից ձեռնարկվել են միջոցներ դահլիճում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք հնարավորություն կընձեռեն պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը։ Ապա դիմելով պաշտպանական կողմին՝ նա հարցրեց, թե ինչն է պատճառը, որ այն նրանց կողմից կրկին չի պահպանվում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե իրարից անջատ դասավորված սեղաններից որոնք են նախատեսված պաշտպանների համար, կարող են արդյոք իրենք զբաղեցնել դահլիճի հիմնական հատվածում դասավորված տեղերը եւս, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, որպեսզի պաշտպանները նստեն իրարից հեռու։

Ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներ ի հայտ եկան կորոնավիրուսով վարակված լինելու իր կասկածների վերաբերյալ։ Պողոսյանը տեղեկացրեց, որ կրկնակի թեստավորում է անցել, եւ պատասխանը դարձյալ բացասական է եղել։

Այնուհետեւ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր միջնորդություններից մեկը բանավոր կարգով չի քննարկվել եւ խնդրեց իրեն հնարավորություն տալ այն ներկայացնել։ Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա, սակայն մինչ դա հիշեցրեց, որ մեղադրող կողմն է միջնորդություն ներկայացրել, որը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել պաշտպան Միհրան Պողոսյանը։ Խոսքը բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելու, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելու ու դատաքննությանն անցնելու հնարավորություն տալու միջնորդության մասին է։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը, քանի որ այն վերաբերում է նաեւ պաշտպանական կողմի միջնորդություններ ներկայացնելուն։

Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ ինքը միջնորդում է դատախազների այդ միջնորդությունը քննության չառնել, քանի որ դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել։ Դատավորն ասաց, որ արդեն իսկ որոշել է առաջնահերթ քննության առնել դատախազների միջնորդությունը եւ հավելեց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։ Պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ․ «Դեռեւս օգոստոսի 22-ին ներկայացրել եմ միջնորդություն գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, այժմ այն պետք է քննության առնվեր, որովհետեւ մինչ այդ դատարանը, հրատապությունից ելնելով, այլ միջնորդություն էր քննել՝ խափանման միջոցի հետ կապված, եւ որի լուծումից հետո, բնական է, իմ միջնորդությունը պետք է քննության առնվեր, բայց հանկարծ, երբ տեխնիկական հարց էր քննարկվում՝ սեղան-աթոռները դասավորելու հետ կապված, մեղադրողները միջնորդում են անձանց պաշտպանական իրավունքից զրկել, եւ դատարանն այսօր հայտարարում է, որ որոշել է այդ միջնորդությունը քննության առնել, մինչդեռ այդ միջնորդությունը չէր կարող հրապարակվել, որովհետեւ կողմերը, մասնավորապես պարոն Պողոսյանը չկար, եւ դատարանը չէր կարող այդ միջնորդությունը հետագայում քննության առնելու որոշում կայացնել»։ Մեժլումյանը շեշտեց, որ իր միջնորդությունը քննության առնելու որոշում դատարանը կայացրել է գրավոր տարբերակով՝ դատական ակտով, եւ ինքը առարկում է, որ դատարանը, միգուցե մեղադրողների հետ համաձայնեցված, փորձում է ամեն ինչ անել, որ իր միջնորդությունը քննության չառնվի։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, անդրադառնալով պաշտպանի այն հայտարարությանը, թե իրավունք չուներ հրապարակել դատախազների միջնորդությունը, ասաց՝ ինքը պարզաբանել է, որ որոշել է այն  հրապարակել, քանի որ մեղադրողը հայտարարել է, որ այն վերաբերում է նաեւ պաշտպանի բացակայությանը․ «Ձեր առարկությունն արձանագրված է, խնդրում եմ՝ նստեք»,- ասաց նա՝ պնդելով, որ դատարանն անցնում է դատախազների միջնորդության քննարկմանը եւ առաջարկելով պաշտպանության կողմին հայտնել իր դիրքորոշումը դրա վերաբվերյալ։

Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն, դիրքորոշման փոխարեն դարձյալ առարկեց դատարանի գործողությունների դեմ․ «Ես ուզում եմ հիշեցնել, որ պաշտպանի միջնորդությունը դատական նիստում քննարկելու որոշումը եւս կայացվել է ձեր կողմից դեռեւս 2019 թվականի օգոստոսին գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ, այսինքն՝ Դուք արդեն իսկ որոշում ունեք պաշտպանի միջնորդությունը քննարկելու մասին, եւ հիմա ես համոզվածություն ունեմ, որ մեղադրող կողմը, տեսնելով, որ միջնորդությունը հիմնավոր է եւ ենթակա է լինելու բավարարման, միջնորդություն է ներկայացրել միջնորդություններ ներկայացնելու իրավունքից պաշտպաններին զրկելու համար, եւ Դուք, այլ ելք չունենալով, բավարարել եք մեղադրող միջնորդությունը, եւ այժմ քննարկման առարկա եք փորձում դարձնել պաշտպանական իրավունքը սահմանափակելու միջնորդությունը»։ Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատարանի այս գործողություններն անօրինական են եւ խախտում են իրենց իրավունքները․ «Ես դատարանին հայտնում եմ, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ես եւս ունեմ միջնորդություն քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ եւ խնդրում եմ թույլատրել այն քննարկման առարկա դարձնել»։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Միհրան Պողոսյանի առարկությունը եւս արձանագրվեց, ապա դիմելով պաշտպանության կողմին՝ առաջարկեց ներկայացնել դիրքորոշում՝ մեղադրող դատախազների միջնորդության վերաբերյալ, եթե առարկությունները սպառվել են։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց առարկություն ներկայացրել դատախազների միջնորդության դեմ՝ այն որակելով քրեական դատավարության ընթացակարգերը անտեսող եւ ամբաստանյալներին պաշտպանության իրավունքից զրկող:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2725 դիտում

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը